«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից հյուրատան սեփականատիրուհին՝ ֆրաու Ավերբախը ընտանիքի անունից մեզ մատչելի ներկայացնում է 2003-ից սկսված իրենց բիզնես նախագիծը… Պատմում, ինչպես է գործող-ծաղկող յուրահատուկ կենտրոնը վերածվել նաև ուսուցման կենտրոնի հենց իրենց՝ աշխատողների, հետո նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մեկլենբուրգ-Վորպոմերն ֆեդերալ հողի, Գերմանիայի այլ հողերի տասնյակի չափ պատանիների համար, ովքեր պարտադիր միջնակարգ ոսւսուցումն ավարտած՝ վերջին երեք տարիներին ապրում-սովորում են դղյակ-ամրոցում՝ ստանալով սպասարկման ոլորտի ամենատարբեր մասնագիտություններ… Այս կողմերում մեծ է նման աշխատողների պահանջն ու շարժունակությունը…. Որքա՜ն գումար, ջանքեր են ծախսում ամեն մի ուսանողի եռամյա մասնագիտական ուսուցման համար՝ հենց արտադրության մեջ… Ինչպես ամեն մի ձեռնարկ, ծախս, գործ, այս ուսուցումը ևս ունի իր բյուջեն, և ուսուցման բոլոր ծախսերը բյուջեով հաշված են։ Սա Գերմանիան է, ոչ մի շեղում նախագծից։
«Մտազբաղ սեբաստացիներ». դիմանկարների շարք
«Ես որոշել էի դառնալ հյուրանոցի տնօրեն վեց-յոթ տարեկանից, որ շուտ արթնանամ ու մարդկանց հետ տարբեր գործեր ունենամ… Իմ հայրական ընտանիքի, նաև ամուսնուս ջանքերով իմ մանկության երազը կատարվեց, երբ 2003թ. այս լքված կալվածքը դարձավ մեր սեփականությունն ու մեր Գերմանիա աշխարհում անընդհատ ավելի ու ավելի հայտնի դարձող Բաստհորստ հյուրատուն-ուսումնական կենտրոնը»…
Ես այսպես եմ տեսել Բաստհորստ ամրոցը, որտեղ ինձ համակած միտքը, որ Լիլիթ Բլեյանը 2017-ին ելույթ կունենա ամրոցում, ինձ այնքա՜ն իրական-ոգևորիչ էր թվում….
Հմայիչ սեփականատիրոջ երկժամյա պրեզենտացիան իմ ձեռքին է, որքան էլ որ ես հետամուտ եղա ունենալու դրա էլեկտրոնային կամ տեսատարբերակը, չստացվեց. գերմանական կողմը մեզ նման մատչելի չէ… Թղթե նյութեր են, խնդրեմ, տպագիր գրքեր, բրոշյուրներ…
«Սովորողների հետ ուղիղ կապն ավելի գործուն է, քան դպրոցների ուսուցիչների միջնորդությամբ»,- այսպես սեփականատեր-մենեջերը ձևակերպեց մասնագիտական կողմնորոշման ու մասնագիտական ուսուցման իր մանկավարժությունը… Հետո եռամյա ուսուցմամբ սովորող-աշխատողները պատմելով մեզ ուղեկցեցին թագավորությունով մեկ, ամեն ծակուծուկով, փոքրիկ հմայիչ գյուղի փողոցներով մինչև իրենց բնակարան դարձած տներից մեկ-երկուսը… Երեք տարի անընդմեջ ապրում են, սովորում, աշխատում… որ նրանցից ոչ բոլո՞րը դառնան (ընտրեն) հյուրանոցային սպասարկման ոլորտը՝ իբրև կյանքի գործ… Սա նաև մեծ ուսումնական կենտրոն է՝ տարբեր ծեսերի, այդ թվում՝ հարսանյաց հանդեսների, հավաքների, սեմինարների, ուսուցման դասընթացների կազմակերպման համար…
Կրթահամալիրի սովորողները պատմում են իրենց նախագծերից։
Երբ քո վրա այդքան ծախս են անում, այսքա՜ն կարևորում, մանրամասն ժամերով ներկայացնում ուսուցման, իրենց բիզնեսի մանրամասներ, պատասխանում բոլոր հարցերին… դու քեզ բազմապատիկ կարևորված ես զգում… Բայց ծրագիրը հագեցած էր նման անակնկալներով՝ համարակալենք…
Առաջին անակնկալը. մեզ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի Գործատուների ասոցիացիաների պատվիրակությունների տասնհինգ հոգիանոց խմբին գերմանական կողմն ինքնաթիռով Մոսկվա, էլի ինքաթիռով՝ մինչև Համբուրգ, հետո՝ ավտոբուսով հարյուր հիսուն կմ մինչև Մեկլենբուրգ՝ ֆեդերալ հողերից մեկի մի գյուղակ՝ զարմացնելով-կերակրելով-պահելով տեղի Basthorst ամրոցում, նախկինում լքված, հիմա` ժամանակակից, ծաղկող… Մեզ տրված չէր խիտ ծրագրով մեկ օրից ավելի վայելելու հյուրատուն դարձած ամրոցը, ու մենք հերթական համեղ հյուրասիրությունից հետո հարմարավետ ավտոբուսով շարժվեցինք Ռոստոկ քաղաք՝ ֆեդերալ հողի մայրաքաղաքը՝ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ամենահայտնի նավաշինարարական կենտրոնը… Իսկ իմ ձեռքի տակ եղած տպագիր նյութերը դրված են մեր Կենտրոնում: Երկու-երեք օրից ես կամբողջացնեմ իմ տպավորությունները…
5-րդ դասարանցիներ Սերգեյն ու Հայկազը սովորում-վերանորոգում են հեծանիվները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 857