Կիրակնօրյա «Դպիր»-ը ինձ, ձեզ, նո՞ւյնն է ավետում։ 2017-ի հունվարի 16-20-ի` օրացույցով որոշված հեղինակային մանկավարժության գիտագործնական կոնֆերանսի պատրաստությունը թևակոխո՞ւմ է համակարգման շրջան։ «Դպիր»-ում իմ օրագիր-հոդվածը ինքնավստահություն ավելացրեց՝ ինչպես Յուրա Գանջալյանին՝ Վահրամ Թոքմաջյանի հրապարակումը․․․ Սկսենք, թափ հաղորդենք, չտեսնված-չեղած մի ուժ՝ գիտագործնականին, այնպես, որ այն տեսանելի-լսելի-օգտակար-կարևոր լինի Հայաստանից ներս ու դուրս․․․ մինչև Չինումաչին։
Սա ենթադրում-պահանջում է, որ գիտագործնականի օրակարգը այս պահից թելադրի-ուղղորդի յուրաքանչյուրիս՝ հետազոտող ուսուցիչ-սովորող-ծնող-բարեկամ գործողությունները, ներխուժի մեր ազատ ժամանակ․ էլ ի՞նչ մնաց, գործընկերներ, նման ֆորումի համար։ Մասնաժողովի դեկտեմբերի 6-ի նիստը թելադրեց իմ կիրակնօրյա երկուշաբթիի ընտանեկան աշխատանքի բովանդակությունը՝ հազալով-ընդմիջումներով, բայց աշխատանքային գործուղումը  հաշվետվություն է սիրում-պահանջում։ Օրագրից հարմար գործիք սրա համար՝ չի՛ք․․․ Իմ մեկ շաբաթվա գրառումները, կլոր սեղան-պրեզենտացիաները (հիմնականում, ցավոք, պրեզենտացիաներ էին․գերմանացիք մեզ ուսուցանում էին, գերմանական փորձ փոխանցում) նյութերը իրար գլխի են․․․ ջոկեմ, օգտվեմ, հրապարակեմ։

— Բարդ՝ նշանակում է դժվա՞ր, մայրիկ․․․ բա ինչպե՞ս ես գլուխ հանելու, այ ութի մանյակ․․․
— Ինչի՞ են ասում նրբերշիկ, որ նրբիրա՞ն է, ոչ հաստլի՞կ․․․ իսկ սա փափկամարմին հավի կրծքամսի կոլոլա՞կ է․․․
— Էս ինչե՞ր են դուրս գալիս մեծ քինդեր ձվիկից․․․ Հա՛մ համեղ են, հա՛մ նոր խաղալիքների շտեմարան են․․․
— Բա Շուշանը ե՞րբ է գալու, որ իր ճամպրուկը հետազոտենք․․․ ա՛յ հեղինակներ․․․
Սա էլ` իմ գրառումների փշրանքները խոհանոցի սեղանի շուրջ։

Ես չեմ կարողանում առանց իմ կյանքը մի քանի անգամ գլխիվայր շուռ տալու․․․ Ուրիշ տեղ՝ ուրիշ բան մի՛ փնտրեք․․․ այս ճամփորդությունը ինձ պետք էր․․․ առանց գլխիվայր շուռ տալու, այս վիճակով-ընթացքով նոր տարի սկսելու։ Հեշտ օրեր չէին ինձ համար, որքան էլ, ավա՜ղ, խոսակցությունը-միջավայրը մանկավարժական չէին․․․ Տալու չգիտեմ, բայց վերցնելու ահագին, անսպառ նյութ է պարունակում գերմանու ստեղծածը․․․ 1995-ին, էս օրերին կարևոր մի շրջան ապրեցի Գերմանիայում, նրա արևմուտքում, կրթության նախարարի կարգավիճակով․․․ պատմե՞լ եմ։ Ո՛չ մի զուգահեռ․․․ բացի ակնհայտից․․․Ամանորյա Սուրբ Ծննդյան պատրաստությունը նորից իր թափի մեջ է՝ գույներով-ձայներով-կերպարներով․․․առևտրով, տոնական եռուզեռով․․․ Կկարողանա՞նք չշեղվել․ ախր, բան ունեինք ասելու, ասացի՞նք․․․ լսեցի՞նք․․․ Գործ չի՞ դառնալու․ նորից ամեն ինչ բարդելու ենք Ձմեռ պապի վրա՞․․․  Մեղք չե՞նք։

Սուրբ Ծննդյան, Ամանորյա ակնարկ Գերմանիայից:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

#856

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որպես կտրվող նուռ առավոտյան․․․ գիր է․․․

— Հայրի՛կ, կարո՞ղ է նուռ կտրես․․․ Մեծ նուռը, Դավթի սիրելին, որպես ծես, սիրով, կլեպ-կլեպ մաքրեցի․․․ Դավիթը առավոտյան, աչքը չկտրելով պլանշետից (հիշո՞ւմ եք իմ նվիրած «Թուր Կեծակի» Արմթաբը առաջին. հանկարծ գտել

Ապրեք դուք, որ կաք…

«Բարև, երկի՛ր» ծրագրի չորեքշաբթիի հաղորդման ավարտին մեր Քնարիկ Ներսիսյանի և Սյուզի Մարգարյանի միջոցով սեբաստացիական ստեղծագործական հավաքանուն են դիմում հաղորդավարներ Հայկը և Լյուսին. Այսպիսի մտածողությամբ մարդկանց շնորհիվ է, որ ահա կա այսպիսի

Գիր վռազ ու հետտոնական

Ազնիվի, Կարինեի ու Սեդայի՝ երկրորդ դասարանցի, Սմբատ Պետրոսյանի՝ 4-5-րդ դասարանցի սեբաստացիների խմբերը ճանապարհին հրճվելով Հորբատեղիի բնական շատրվանով, Սմբատաբերդի նվաճումով, մտան Արատեսի դպրական կենտրոն։