Էլյա Մկրտչյան. — Բարև Ձեզ: Կցանկանայի՞ք համագործակցել: Ես ներկայացնում եմ «Կարեն-Սևակ պրոդաքշընը», որը բաղկացած է տաղանդավոր երաժիշտներից և երգահաններից: Սա իրենց առաջին գործն է, հանդես են գալիս իրենց կատարմամբ. առհասարակ աշխատել են հայ տաղանդավոր էստրադային երգիչների հետ… Ուրախ կլինեմ Ձեզ հետ համագործակցելու: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին: Շատ շնորհակալ կլինեինք, եթե կարողանայինք երաժշտությունը ներկայացնել ձեր հանրությանը:
Սիրով և լավագույն մաղթանքներով` Էլյա

— Սիրելի Էլյա, մենք կրթահամալիրում իրականացնում ենք «Համերգ» ուսումնական նախագիծը, որը համակարգում է երաժշտագետ ուսուցիչ Մերի Առաքելյանը: Ունենք նաև երաժշտության լաբորատորիա, որ ղեկավարում է Կարեն Խաչատրյանը։ Ձեր նամակը ես փոխանցում եմ իրենց։ Փորձեք պայմանավորվել։ Ես կհետևեմ ու կաջակցեմ Ձեր պայմանավորվածություններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի՛ զիջեք ձեր գործը, ձեր ճշմարտությունը…

22.09 Հարգելի տիար Բլեյան, անձնական խնդիրների պատճառով ստիպված եմ աշխատանքս կրթահամալիրում դադարեցնել, խնդրում եմ  լուծարել աշխատանքային պայմանագիրս: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար: Հարգանքով՝ Մարինե Մարտիրոսյան Մարինե ջան, հնարավո՞ր է արտահայտվես՝ կարճ, բայց

Երկու նախագիծ

Շողիկ Պողոսյան Անահիտ Եղյան Նախագիծ 1. Դաշտային բույսերի ներմուծումը քաղաք Առաջարկում ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրագործումից սկսած մեկնարկել այս նախագիծը։ Նախագծին կարող են մասնակցել սովորող, դասավանդող, ծնող, հանրության ցանկացած անդամ։ Նախագծի