Կյանքը չափվում է ոչ թե շնչելու և արտաշնչելու քանակով, այլ այն քանակով, այլ այն պահերով, երբ շունչդ կտրվում է:
Այսպես կարող է ու գրել է հայտնի սատիրիկ Ջորջ Կարլինը հատուկ «Թարգմանիր»-ի համա՞ր…
Սեբաստացի Արտյոմ Խաչատրյանի չորս սեբաստացի զավակներից Արշիլը ոչ միայն արդեն 6-րդցի է, այլև «Այլընտրանքային պատմության» նախագծով կարևոր անդրադարձ է կատարել պատմական Կախովի (Շամիրամի) այգիներին… Ճշտիր, Արշիլ ջան, ու ընկերներիդ հետ գործուն մասնակցիր մեր Շամիրամի նոր կախովի այգիներին, որի տեղը հաստատ է՝ կրթահամալիրի Բանգլադեշի Հարավում. Շամիրամ Պողոսյանի դպրոց-պարտեզի բարձր-հուսալի, հյուսիս-արևմտյան հենապատերի հետ չես կռվի, լանջ չես սարքի, տեղով մեկ ստեղծված են, որ մեր Շամիրամի հետ այգիներ կախենք… Սկսվել է, լսո՞ւմ եք, դեկտեմբեր-մարտը ուսումնական այն ժամանակն է, որ տրված է մեզ մասնագետների հետ, նաև գերմանական Մեկլենբուրգ կենտրոնի մասնագետների, քննարկելու, նախագիծը աշխատանքային դարձնելու, 2017թ. մարտից ֆիզիկական միջավայր տեղափոխելու համար… Այս և էլի տասնյակի չափ գործարար նախագծեր՝ առաջարկներ ես ինձ հետ տանում եմ Գերմանիա՝ միջազգային սեմինար-պարապմունքին մասնակիցներին ներկայացնելու համար: Շնորհակալ եմ Հայաստանի Գործատուների միությանը, մեր հուսալի գործընկերոջը, այսպիսի հնարավորության համար: Իսկ սեմինար-պարապմունքի, ծրագրի մասնակցության իմ նախապատրաստման, ընթացքի մասին, իհարկե, կրթահամալիրի տնօրենի բլոգում հետևեք… Ես` Համբուրգից, Արմինե Թոփչյանը՝ Բանգլադեշից, կտեղեկացնենք ձեզ:
Առավոտյան զբոսանք Ատիի հետ:
«Նոր գեղարվեստ-ուսումնական կենտրոն կրթահամալիրում» նախագծի շինարարության առաջադրանքի պատրաստության համար ավելի քիչ ժամանակ է մնացել՝ դեկտեմբերը ընթացիկ… Ահա ինչու գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի ու նախագծի դիզայներ-նկարիչ Արեն Շահնազարյանի նախաձեռնած հավաքը մի նոր մեկնարկ է, մի այլ թափ գործի… Համերաշխությամբ այս մոբիլ ու ստեղծագործ մենք հաջողելու ենք ինչպես 2016-ին կառուցվող մեր բոլոր յոթ հրաշալիքներում, այնպես էլ 2017-ին կառուցվող… Երկուսի անունը լսեցիք…
Նոյեմբերիկ, Մարմարյա սրահ:
Իրիկուն-առավոտ շորեր հանել-հագցնելիս Դավիթ Բլեյանի աչքերին՝ ճպուռներ, մաշկին՝ գույներ, ատամի խնդիրներ. ինչի՞ց են. շոկոլադի, պլանշետի չարաշահումի՞ց։
— Ամեն ինչից ա, բացի ձու-ձու կակայից ու համակարգչից… Ես ստուգել եմ, ես հաստատ գիտեմ… Ուրիշներն ասում են, որ համակարգչից ու ձու-ձու կակայից, բայց իրենք չգիտեն, չեն ստուգել, ուրիշի ասելով են ասում…
— Ինձ շատ մեղր չի կարելի, որ ուտում եմ` աչքերս ճպռոտում են, կամ էլ մաշկս դուրս է տալիս… Ձու-ձու կակայից ոչ մի վնաս, մենակ օգուտ: Թե չէ ես ինչի՞ պիտի էսքան սիրեի… Շուշոն չգիտի՞, որ Վիեննայում լիքը ձու-ձու կակա առավ… Շուշոն շատ բան գիտի… Ես իրեն պիտի լսեմ:
Հինգ տարեկան դարձող Դավիթն սկսել է գրել։
— Ինչ բառ ասեք, ես կարող եմ գրել:
— Հա… հա… ասեք, տեսեք…
— Օրինակ՝ տուն…
— Տ, ու, ն… քիթ… մատ… աչք…
— Անցա միավանկից բազմավանկին…
Փողոց-ի փող-ի վրա կանգնեց…
— Հա, ես տառերը ճանաչում եմ, կգտնեմ, կդնեմ իրար կողքի՝ կարդացեք…
Մենք արդեն խոսում ենք հեգելով-վանկատելով: Արմինե մայրիկը դիտողություններ է անում…
— Հայրիկի ասածը մի´ կրկնի… ինքնուրույն եղիր,- ասում է մայրիկին…
Մայրիկ-ուսուցչուհին չի դիմանում, միջամտում է… մենթոր-դասվար է՝ դպրոցում էլ-տանն էլ` միանգամից հայր և որդի Բլեյանների:
Նախիջան-Ջուլֆա-Թավրիզ-Թեհրան-Մեշհեդ (Իրան) երթուղով առաջին գնացքը կուղարկվի նոյեմբերի 27-ին կամ 30-ին… Այսպիսով հայ-ադրբեջանական հակամարտության 28 տարում (1988-20169 հայկական համարվող Նախիջևանը լրիվ հայաթափվեց, ճանապարհներով ու այլ կոմունիկացիաներով կապվեց Թուրքիային ու Ադրբեջանին, ջնջվեցին, հողին հավասարեցրին նաև հայկական մշակութային հետքերը… Մենք՝ որպես պետություն, հարմարվեցինք անհնարինին՝ ապրում ենք առանց Նախիջևանով որևէ հաղորդակցության… Ադրբեջանի, Իրանի, Միջին Ասիայի… աշխարհի հետ:
Տեսողական խնդիրների մեծ մասից խուսափելը բարդ չէ… Համեցեք, կես ժամը մեկ առնվազն 20 վայրկյան դադար առեք և նայեք պատուհանից դուրս… Եթե նկատել եք` վերջին տարիներին մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրի միջավայրում, սեբաստացի բոլոր շինություններում պատերին փոխարինում են պատուհանները-վիտրաժները*, թափանցիկ միջնորմները… ուսումնական պարապմունքներն ավելի ու ավելի շատ են անցկացվում բացօթյա…
Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները։
«Առավոտը Շանթում» հաղորդման նկարահանմանը:
Ես իմ փորձով եմ ասում-համոզում, իմ կյանքով հաստատվածն եմ բերում գիր… Տիարի պատասխանատվություն է՝ սեբաստացի-ոչ սեբաստացի ընթերցող… Ահա, ես դուրս եկա պատշգամբ… Ինչպես երեկ լինի… Նույն ժամը, նույն աշտարակը Նորքի հարազատ բարձունքի, նունն է լուսինը մեկ օրով ավելի լցված… անզեն աչքով չես տեսնի, որքան էլ պարզկա է նոյեմբերյան… Միայն դիրքն է ուրիշ հիմա՝ աշտարակից աջ է… Ի˜նչ խաղաղ է… Էս բոլո՞րդ եք քնած… Ես ու լուսինը
ակնապիշ…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 851
*Վիտրաժ (ֆր.՝ vitrage, լատ.՝ vitrum — ապակի), ապակենկար, զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա (պատուհանի և դռան բացվածքում, միջնորմի վրա՝ ուրույն պաննոյի տեսքով) ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից։ Շինարարական պրակտիկայում վիտրաժ են անվանում շենքերի, ամբողջովին կամ մեծ մասամբ ապակեպատ ճակատները։