Արթնացել եմ 11-ի 12-ի արանքում, քունս առած. կեսգիշեր չկա․․․ Էս ի՜նչ փլուզում է մեր բաց պատշգամբից էն կողմ, հեղե՜ղ է ինչ․․․ Բա ես ձեր մեղքը չե՞մ գալիս․․․ Հիմա ի՜նչ պիտի անեմ. դուք քնած՝ ես արթուն, էս աշխարհը՝ ջրի մեջ հեղեղված․․․ Նստեմ պատշգամբում, իմ աթոռ-սեղանին, տեսնեմ՝ իմ գլխին ինչ է գալիս․․․ Դուք բոլորդ քնեք, որքան էլ արդար չէ․․․ Սուսանն իմ սիրելի Ալեքսանդր Գրիգորյանի մասին սիրուն պատմություն է ուղարկել. հա, հենց էս է մանկավարժությունը, իր, ընտանիքի, իր անցկացրած կյանքի մասին․․․ Կարող եք՝ շարունակեք, լրացրեք, միայն հանգիստ, ավելի հանգիստ․․․ 

Եվ այսպես, բարեկամներ, մեր տան՝ աշխարհին բացվող պատշգամբից ընդարձակ Լիլիթ Բլեյանի ճաշակով նորոգվեց երաժշտության հետ իմ՝ հայտնի ունկնդրիս ամենօրյա կապը․․․ Ես լսում էի Բախի «Ողորմիր» արիան․․․ ինչը առաջարկում եմ լսել նաև միասին։ Մասնակցե՛ք իմ իրիկնային ձայնադարանի թերապևտիկ մշակումներին․․․ Առանց ավագ աղջկաս չի լինի. Լի՜լ ջան։ 

Գիշերային իմ բոհեմը, այս անգամ լիուլի ապահովեց դաստիարակների լաբորատորիայի թափառական ռոդարի-խումբը. գլխավոր գնչու՝ Մարինե Ոսկանյան, Անահիտ Գրիգորյան, Արմինե Թոփչյանի-Նելի Արղությանի աննկատ ռեժիսուրայով․․․ Փայլուն խաղ էր, աղջիկներ, Գագարին ավանում․․․ 

Ես արթնանում եմ մի քանի անգամ․․․ Կայծակ, որոտ, սուր, կրակ․․․ Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման․․․ Թունավորե՛ք ինձ, մեկ է, իմ դիմաց անվերջ գիշեր է։ 

Աշխարհը, մարդկությունը, բոլորս կարիք ունեինք ավելի հավասարակշռող, անսասան, կանխատեսելի մի հզորության, որ նոր աշխարհակարգով Միացյալ Նահանգների բաժինն է։ Առողջություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․․․ Մնացածը փաստի արձանագրում է, որ դիպուկ ու ժամանակին կատարվեց։ Ինչպես ԱՄՆ հիմնում է երգվում․․․ Մեր՝ ցեղասպանվածների ժառանգներիս գործը մեր այսօրվա կյանքի անվտանգության ապահովումն է․․․ 

Սրա ուղիղ ազդեցությունը, տեսեք, կեսգիշերն անց զարկերակային ճնշումս 127/87/80, և սա՝ այնպիսի հագեցած իմ երեկվա օրում՝ Գագարին պրոյեկտով բացօթյա եռանդուն աշխատանքից հետո, մի թույլ դեղահաբի գործածմամբ․․․ 

Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս․․․ Բարի օր, Բլեյան դպրոց․․․

 

#2050

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա յոթ պատառիկով հավաքված գիր

Դավիթ Բլեյանը մեկ էլ հանկարծ որպես փաստ գրանցում է. – Պա՛պ, միտինգների, մեքենաների, ոստիկանների, մահացողների քանակից թվում է՝ ոչ թե 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում, այլ 10 միլիոն։ Աստղիկ

Ինքնազարգացման վրա խա՞չ եք քաշել… Մերն ուրիշ է…

Մեր այլընտրանքը մանկությունը խրախուսելն է։ Լիլիթ Բլեյանի ինձ ուղարկած այս ռուսերեն հրապարակումը՝ «Ինչպես մանկությունն սպանել», ո՞նց անեմ, որ շատ մարդ, էլի շատ, որքան ինձանից կախված է, մարդ կարդա… Հեղինակի ու

Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա…

— Դավի՛թ, լսեցի՞ր հայրիկի խոսքը. դու սովորո՞ւմ ես հայրիկից… Հարցնում եմ ես, երբ ընտանիքով լսում ենք իմ այս հեռուստահաղորդումը: — Չեմ ուզում,- գոռում է Դավիթը: — Ինչպե՛ս,- ասում եմ,- Դավի՛թ,