Նունե Մովսիսյան թարգմանը գրել է շարունակական արտակարգ-համավարակային-պատերազմական տարեմուտին-տարեսկզբին գոյի բանաձևը՝ դադարեք վախենալուց ու ապրեք… Ու թանկ նվերի պես ձրի բաժանում է․ բա հեղինակային մանկավարժության հանրաճանաչ-վստահելի դարձած ուսումնական բլոգն ինչի՛ համար է․․․ 

Մի մեքենա ընտանիքով, հենց մեքենայում որոշեցինք նոր տարվա օրերը մինչև Սուրբ Ծնունդ անցկացնել ․․․ ճանապարհին․ վաղը-մյուս օրը՝ մանկավարժական ճամբարով, ավանդական սեբաստացիական հանձնենք ամենամյա մրցանակները արժանիների նոր փնջին հեղինակային մանկավարժության, սկսենք հայտնի դարձնել Ձմեռ պապ 2020-2021-ի անվանակիրներին, մեր Մեծ տան պռատը հավաքենք, ճամբարային-նախագծային հունվարյան ուսումնական ճամբարների պատրաստության մի քանի հարցեր շրջանառենք, ա՛յ, օրինակ, «Արատես կարմիր ծաղիկը»՝ իր հունվարի 10-ին սկսվող Ձնե, սառցե քանդակի փառատոնով, սեբաստացիական նվիրատվության ֆոնդին հոգատարության ուսումնական նախագծով աշխատանքներին զարկ տանք․․․ մշտաժպիտ-երգեցիկ մեր Ջուլի Ղազարյանին Սաղմոսավանքում ծեսով իր ընտրյալ Արսենի 2021-ի հետ պսակենք, որ հերթի մեր բոլոր աղջիկների բախտը բացվի, ուրախությունը ծիսական հորդի… 

Ու ճամփա ընկենք․․․ Սյունիք-Զանգեզուր՝ Սիսիան-Գորիս-Կապան դադարներով․․․ Երեկ մեր այս ճամփորդության պատրաստության շրջանակում մենք այնքան թեթև կայացրինք որոշում՝ Աստղիկ Բլեյանի հետ դիտել Չայկովսկու նշանավոր հեքիաթ-համերգը տոնական․․․ Աստղիկը սկզբից մինչև վերջ նստատեղերով որպես ստեղնահար անցավ՝ արանքում ծիծիկ ուտելով․․․ ձայների, գույների, ղողանջների ազդեցությունների ներքո․․․ Դավիթ Բլեյանն էլ՝ առանց ծիծիկի, աչքը միշտ քույրիկին-մայրիկին․․․ Շեն կենան Ելենա Խոդիկյանը հրավերի համար, և մորաքույր Ռուզանը՝ ուղեկցելու․․․ Ապրեցինք․․․․ Ու ձմռան ճքճքան ցրտով իրիկնային Երևանով, մեր միտինգով-քայլքով Օպերայից հասանք տուն։ Ընտանիքն էլ մեր, ավտոն էլ՝ հին 2020-ը ճանապարհելու, 2021-ի նորը դիմավորելուն պատրաստ։ 

Կիրակի օրով լավ էլ իմաստուն-թեթև գիր դարձավ, թվով 1941-րդը ․.․ Ուզում եմ ըստ ԱՄՆ նախագահ Ռուզվելտի ավարտել՝ Վախն է, ահա, միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք, կամ ըստ Լիլիա Գրադի՝  Նունե Մովսիսյանի թարգմանությամբ՝ հրաժարվեք վախենալուց ու․․․ ապրեք։ Ընտրեք սրանցից մեկը․․․ ու նոր ուղի կլինի յուրաքանչյուրիս համար Նոր տարում։ Հալալ է… 

#1941

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ կլինի, եթե…

Հետևելով Ջ. Ռոդարիին` այսպիսի վերնագիր առաջադրեցի. «Ի՞նչ կլինի, եթե մի քանի ժամով ուշանա իմ օրվա գրի թողարկումը»: Տեխնիկական ոչ մի խնդիր. չի՛ք: Տեսեք` ինչ կատարվեց կիրակի օրվա, այդ մի քանի

Անկեղծ ու առանց պաթոսի…

«Անկեղծ ասած»-ը… երանգավորող արտահայտություն է. ես գիտեք, չեմ սիրում, չեմ գործածում, հաճախ դիմացինի խոսքի մեջ ուղղում եմ: Պետք էր ինչ-որ կերպ գիրս սկսել-սկսեցի. ընթերցողի ուշադրությունը հրավիրեցի՞: Առանց պաթոսի՝ լավ է.

Մի շտապեք, եթե երեխայի շահերի պաշտպան եք․․․

Դավիթ Բլեյանն իրիկունը տնային խաղի՝ մտածողության զարգացման քարտերով լոտոյի ընթացքում, խաղով տարված կարդացել է 143 բառ-բառակապակցություն-նախադասություն… Մեր ավագ դպրոցի իր քույրիկ Մելինե Մարտիրոսյան խաղընկերն է հաշվել։ Ինչ էլ գլխի է