Ինչպիսի՜ օր, որի ավարտին, երբ ուշացած (ի ուշացա՞ծ) գիրդ ես թողարկում (ի հատուկ), ականջս՝ Մարիետին Սիմոնյան, որ ինձ ու մայրենիով անբաժան գուգընկերուհի Սուսանին Մարկոսյան բաց չի թողնում, քիչ է, Չարենց ցնծագրքի-աղոթագրքի բովանդակություն-ընտրության համահեղինակ է դարձնում… Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…
Սի՜րտ, քնքշությո՜ւն, սանտիմե՜նտ, — ե՜րգ, և՜ ցնորք, և՜ թախիծ…
Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն: —
Իսկ Արմեն Ամիրյան մշակույթի նախարարին նամակ-հրավերը, հաստատված-պայմանավորված, ուշանում է…
Ու զա՜նգ, փրկությու՜ն մի, սքանչելի Սոնուկ-թոռնուկից՝ Լիլիթի աղջնակից, որ մորը բաց չի թողնում, երբ բռնում է, դասերից-գործերից դուրս… Հիմի դուք լսեք, ուղիղ եթեր եմ տալիս մեր երրորդ դասարանցի Սոնա Հովհաննիսյանի, իր քույրիկ Արաքսի ու իր համադասարանցի Վիկտորյա Հակոբյանի խոսակցությունը…
— Աշոտ պապիկ, կլսե՞ս՝ Վիկան ինչ է հարցնում…
Վիկան՝
— Տնօրե՜ն, Արաքսը հարցնում է՝ ո՞րն է սեբաստացիների համար գլխավոր դասը…
Ի՜նչ մայրամուտ է, որ ոչ միայն մանկավարաժության լաբորատորիայի, այլև Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյանի բնակարանի, թվում է, հայոց բոլոր դիրքերից, Չարենցի տեսած-պատմածն է…
— Գլխավոր դասը, քույրիկներ, հիմա, լսեք-տեսեք… Քույր իմ, վայրկյանը սրբազան է, բռնկում ու մահ… Թողեք ամեն գործ-կենցաղ, այ, ինչպես մենք հիմա, տրվե՜ք սրբազան վայրկյանին, վայրկյանը դարձրեք սրբազան…
— Հա, տնօրեն, նայում ենք, ճիշտ եք ասում, համ էլ խոսում ենք։ Ինչո՞ւ էլ վերջերս հաճախ չեք գալիս մեր դպրոց…
— Բռնկում ու մահ…
Լանջերի հաղթահարում։ Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա խումբ: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Իմ էկրանին, հիմա, րոպե անց ուղիղ չորսը կլինի գիշերվա, ապագայի այս տունն է, որ չգիտես, որ կարապի կանչով պիտի չվի Ճապոնիայից, որ հայտնվի մեր Բանգլադեշում… Ուրիշ ի՞նչ անես այս քառասունը բոլորած շենքա-գարաժա-կառուցա՞-կույտերի հետ… Ուշադիր, սա է մեր նախագիծը գլխավոր՝ տեխնոլոգիական ուսումնական ստուգատեսի, որ թևում է-կանչում աշխարհով մեկ… Հե՜յ, դո՜ւք, Սոնա-Վիկա, Տաթև Աբրահամյան, պատրա՞ստ եք Արևմուտքում նման խիզախումի, գալիս եմ…
— Ջո՜ւր եմ ուզում,- լուսնոտի ընթացքից շեղվել ու գիշերային տեսիլ է կանգնել իմ առաջ՝ Դավիթը…
Խմում է իմ գրկում, քիչ անց կշարունակի իր շեղած ուղին… իսկ ինքն այնքա՜ն պահանջված-կանչող-բազմազբաղ է իրեն զգում Մարինե-Մելինեի դասարան-աշխարհում, իր ընկերների հետ, նոր պարապմունքներով Աննա Գանջալյանի անգլերենի ու Աստղիկ Պողոսյանի ռուսերենի… Ո՛չ Դավիթը կշեղվի իր անվախճան ընթացքից դեպի մայրիկ Արմինեի տաքուկ ծոցը, ո՛չ էլ այս մեդիան՝ իր բացահայտումներով… հարայ-հրոցով… իր ապագայի տեսլականներով… ինձ իմ, ինչպես իմ երեկվա գրի վերնագրով եմ ասել, հագեցած առօրյայից։
Իսկ այս մեկ նորույթը ֆիննական՝ բնության գեղեցկությունը, հանգստությունն ու լռությունը, որ ֆինլանդիայի զբոսաշրջային ոլորտում նոր թրենդ է դառնում… Բրենդին հազիվ սովորել էինք… նրանց տուրօպերատորները բնության գրկում առանձնանալը և ներդաշնակության հասնելը թող առաջարկեն իրենց զբոսաշրջիկներին, մենք, Հասմիկ Թոփչյան ու ընկերներ, այս օրերին մեկնարկեցի՞նք Վախթանգ Անանյանի հետքերով նախագիծը… Արմինե Աբրահամյանն ամեն օր հարցնում է Դավթին՝ լսեցնելով ինձ.
— Կգա՞ս, իհարկե, իմ հինգերորդցիների հետ եռօրյա ճամփորդության մեր արկածագրի ճամփով…
— Իհարկե, կգանք որսորդ տղամարդկանցով: Դուք միայն օր առաջ սկսեք արկածը:
Տեխնոլոգիական ստուգատեսի մեկնարկ Արևելյան դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի, Աննա Ստեփանյանի:
Իսկ ֆինների ապագայի այս դպրոցը մենք ներկայո՛ւմ ունենք, ապրում ենք նրանում ու կառուցում ամեն օր… Թվում է՝ ոչ թե դպրոց է, այլ ժամանակակից արվեստի թանգարան… Այն բաժանված չէ դասասենյակների… Կարելի է տեղաշարժվել անիվների վրա… թույլատրվում է նստել բազմոց-պադոններին՝ մոտեցնելով նոթբուքների համար նախատեսված սեղանիկները… Գրատախտակի դեր է կատարում ընդհանուր ցանցին միացված նոթբուքը… Ճաշարանը կրթական գործընթացի բոլոր մասնակիցների հանդիպման վայրն է… Սա է իրենց ապագայի դպրոցը, մենք չունե՞նք այսօր։ Ի՞նչը չունենք. սկսում ենք մեր շենք-շինությունների ճակատային մասի և ներքին հարդարման համար օգտագործել, հարգելի-սիրելի-անփոխարինելի տեխնոլոգ-սեբաստացիներ, բնական էկոլոգիական նյութեր…
Քիչ է լինում, որ ես տեքստերը տառացի-բառացի՝ նախադասություն առ նախադասություն կարդամ… Թռչում եմ-անցնում եմ տեքստի վրայով… Իսկ Նունե Մովսիսյանի, վերջապե՜ս, ավետիսը՝ Հայկական կակաչը հատեց 500 հազարի սահմանը՝ Բլոգավարության բեմից այն կողմ՝ վարագույրի ետևում հրապարակումը, կարդում եմ ուժգնացող ուրախությամբ… Կրթահամալիրի պարգևատրման ֆոնդն ու Տիար-տնօրենի իրավունքը հենց այսպիսի ուրախության համար է նաև: Սա որպես սկիզբ, Նունե ջան, կեցցես, հալալ է…
Այդպես, ուրախացող ու նկար առ նկար կանգնել եմ Շամիրամի այս նկարաշարի վրա… Այս օրերին ես Աշոտ Չորացնողն էի… Ես հայերի թսթըսը գիտեմ. փնթիությունը-կիսատ-պռատությունը, յոլան արդարացնելու կենցաղը ես քոչվորի որակներ եմ համարում… Թույլ չեմ տա՝ դա արմատ գցի մեր սուրբ բանգլադեշյան կրթահամալիրում… Ձնհալից առաջացող ցեխագետին-անցումներն էի չորացնում, որ օր առաջ ձյան ծածկոցի տակից առաջացած բազմապիսի աղբը հավաքվի, որ գարնան գետին-հողը օր առաջ մաքուր լինի… Այս օրերին ես Աշոտ Հավաքող էի… Այսօրվանից՝ Աշոտ Կանաչեցնող, ծաղիկներ բերող… հողի տակից… Այս ամենի համար պիտի Աշոտ Երկաթ լինել…
«Կոնֆետների անձևր». ստեղծագործում են Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանցիները: Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:
Երեկ, երբ մեր ուսուցիչների մի խմբի հետ պիտի անցնեի Մաշտոցի պողոտայի թանգարանից պուրակ, պուրակից՝ թանգարան, ստորգետնյա անցումներով երկու, ա՜յ քեզ զզվանք… որ պատեց, ամաչեցի մեր կանանց առաջ… Օդանավակայանից սկսած ու Հյուսիսային պողոտայից բռնած ծաղիկ բաժանելը ցուցադրելուց առաջ, բոլոր կարգի իշխանիկներ, գարշահոտությունից քաղաքն ազատեք ու կեղտից, որ կանայք մեր օր առաջ բռնեն ողջ քաղաքը ու տեսարաններ ստեղծեն իրենց արևային հմայքով… Չոր, մաքուր, կանաչ քաղաքում, ինքնավստահ ու անհատական-ազատ ճաշակով նրանք առանց ձեր այդ փաթեթավորված չտեսության գրավիչ-առօրյա են… Երկրագործությա՛մբ զբաղվեք, երկի՛րը պահեք. մնացածը կինը կանի:
Ահա, գլխավոր դասը, Սոնա-Վիկա-Արաքսիկ ու բոլոր սեբաստացի-ոչ սեբաստացի ինձ հարազատ մարդիկ, այս մեկը իմ գրվածքներից հազար, ընթերցեք տառացի, Ապագայի ֆիննական դպրոցի մեր հագեցած առօրյան է՝ իր հագեցած ամիս, շրջան, շաբաթ, օրով… mskh.am-ի մարտի 9-ի էջը, բացեք, ու լեհ կամավոր Մարեկ Շեկը հենց սա են արձանագրում գրավիչ: Շնորհակալ եմ:
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#972