Այսքա՜ն երկար գիշեր, որ ո՛չ տեղդ ես գտնում, ո՛չ անելիքդ, չես քնում-չես զարթնում-չես աշխատում, գիշերն անցկացնում ես շուռումուռի մեջ, իհարկե, գեշ երազով ու կորցնում ես լուսաբացը… Հա, անլուսաբաց գիշեր ստացվեց, Մարինե ջան, որքան էլ, ահա, ես ժամանակ գտա ու Թումանյանի «Լուսաբացին»-ով քո ամենահինգ տարեկանների խաղին՝  մինչև վերջ ծիծաղով մասնակցեցի: Ապրես:

Իսկ օրս չգտնել չեմ կարող, որ լուսաբացի հետ արթնանամ որպես թարմ առավոտ… Չփախչեմ իմ ամենաՇուշոյից… Ընկնեմ հարմոնիայի ճանապարհ, ընթանամ դրանով… Շնորհակալ եմ, Սրբուհի ու Քնարիկ Ներսիսյան քույրիկներ սքանչելի, ձեր ընտրությամբ սկսել եմ կարդալ նշանավոր Իրվին Յալոմի նոր ժողովածուն, որտեղ և «Կյանքն առանց մահվան վախի»…

Օրվա իմ հետաքրքրությունների կիզակետում է «Աշնանային լողափ» նախագիծը մեր կրտսեր դպրոցներում։ Տեսեք՝ ինչպիսի՜ զարգացում մեկ տարում. աշնանային բացօթյա լողը ոչ միայն իրողություն դարձավ, այլև կրտսեր դպրոցների հեղինակային մանկավարժության «բրենդը», առավել գրավիչ ու մասսայական, քան հեծանիվը, ճամփորդությունները, ընտրությամբ որևէ գործունեություն։ Եվ այս ամենը այնքան ցայտուն է արտացոլված Արմինե Թոփչյանի օբյեկտիվում։

Կրթահամալիրի Դպրոց-պարտեզի աշնանային պայծառ լողափ:

Ինչպե՛ս կազդեն հանկարծ ճիմապատ-կանաչ դարձած լանջերը՝ դպրոցական բակերում իրենց պարտադրած  ամենօրյա խնամքով, երեխաների-ուսուցիչների հետ նոր կապի հաստատման առումով… Նոր դպրոցի տեսանյութը, որքան էլ՝ ուշացած, մի տեսակ հուսադրում է… Աշուն է, ընկերներ, բայց փութաջան-վճռական պարտիզպան խմբերին՝ տարատարիք իրենց կազմով ու տարաբնույթ նախագծերով չեմ տեսնում… Երեկոյան այնքան բուռն էր կանաչապատման-բարեկարգման աշխատանքների ընթացքը Գեղարվեստում, որ ես, անգամ, վախ ունեցա կանաչի պահպանման-խնամքի առումով… Քայլեցի մի քանի անգամ, իմացա՞ք, վերջին անգամ՝ ութին երեկոյան, տան ճանապարհին, մեր բոլոր բակերով, մամա ջա՜ն… Ի՜նչ ծանր հարված կլինի ինձ համար, եթե սեպտեմբերին-հոկտեմբերին պահանջվող պարտիզպանական խնամքը չկազմակերպվի ամեն օր, անընդհատ… Նայե՛ք ձեր անհատական պլաններին, նայեք ձեր երեկվան-այս օրվան, դուք պարտիզպան եղե՞լ եք դպրոցում, բահը, ցնցուղը, ջրով խողովակը, փոցխը ձեր ձեռքին հայտնվե՞լ են… Շրջակա միջավայրի բարելավման ի՞նչ նախագծով-խնդրով եք առաջ եկել. այո՛, հիմա, սեպտեմբերի 8-ին, ես կասկածեցի-խոցելի զգացի, ու դրանից չէ՞ր այս գիշերը…

Դավիթ Բլեյանի և Տաթև Համբարյանի գեղարվեստական լողը կրթահամալիրի փակ լողավազանում:

Չունենամ, հա՜, քեզ, գիշե՜ր… Արեգակ, դուրս արի պսպղալով, բացվի՛ր, լուսաբաց… Աննա Մարությանի այս նամակն այդ շողքերից է…

2015թ. դեկտեմբերի 15-ից 2016թ. հուլիս 28-ը մասնակցել եմ CREFECO-ի, (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածքային կենտրոն) կողմից կազմակերպված հեռավար դասընթացին Ֆրանսիայի Ռուան քաղաքի համալսարանում: Դասընթացն իրականացվել է տեսակապի միջոցով, վիրտուալ լսարանում, որին մասնակցել են 6 երկրների ֆրանսերեն լեզվի երիտասարդ դասավանդողներ: Դասընթացի ընթացքում հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու կրթահամալիրը, այլընտրանքային կրթությունը, ֆրանսերեն լեզվի դասընթացի կազմակերպումը, նկարահանման միջոցով ներկայացրել եմ մեր դասապրոցեսը, փորձել եմ լինել պատասխանատու և ակտիվ:
Ծրագրի այդ փուլը հաջողությամբ ավարտելով՝ Հայաստանը ներկայացնող 8 դասվանդողներից երկուսը, այդ թվում՝ նաև ես, ընտրվել է մասնակցելու ծրագրի հաջորդ փուլին, որը կայանալու է ս.թ. սեպտեմբերի 26-30-ը` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքում: Խնդրում եմ նշված օրերի բացակայությունս համարել հարգելի:

Ուրախ եմ, Աննա ջան։ Դու բոլոր իրավունքներրն ունես ավելի վստահ գործելու, ավելի մեծ թվով երեխաների, ուսուցիչների համար ֆրանսերենը և ֆրանսիական մշակույթը դարձնելու գործունեության առարկա։ Հաջողություն։

Կրտսեր դպրոցի սուսերամարտիկների, նետաձիգների նախավարժանք մարզադաշտում:

Գիտեք, պատրաստվում ենք այսօր ժամը 17.30-ի կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստին՝ 2016-2017-ի մեկնարկն իր ռեժիմն է պարտադրում… Հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման ողջ ցիկլի մեջ առանձնահատուկ է մասնագիտական ժողովի, նրա նախագծերի՝ կրթահամալիրի ուսումնահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրենի, մասնագիտական խմբերի ղեկավարների՝ առաջատար դասավանդողների գործունեությունը… Մանկավարժական լաբորատորիան 2016-2017-ում կղեկավարի Սուսան Մարկոսյանը։ Գևորգ Հակոբյանը՝ ազատ նաև մաթեմատիկայի-ծրագրավորման մասնախմբի ղեկավարի հավելյալ ծավալներից, կկենտրոնանա հեղինակային մանկավարժության կազմակերպման-տարածման, ուսուցիչների գործունեության վերահսկման-աջակցության, մասնագիտական զարգացման գործի կատարելագործման վրա… Մոբիլ՝ ուրեմն մոբիլ ինքնավարություն՝ կոնկրետ ու ողջ ծավալով՝ սովորողի-ուսուցչի գործունեության. տեսեք՝ ի՜նչ լավ-հեշտ եղավ՝ դուք, վստահելի քվեարկությամբ, ինքնուրույն որոշեցիք 2016-2017-ի առաջատար ոսւուցիչներին, մասնագիտական խմբերի ղեկավարներին… Առաջից գնացողների ձայներն են իմ ականջին առաջինը հասնում, հարթե՛ք, խոչընդոտները վերացրե՛ք. մենք գերազանցիկ չենք, մենք առաջից քայլողներն ենք, որ մեր ետևից գալ լինի… Ու գալիս են, թե չէ մենք վաղո՜ւց չէինք լինի…

Երկար ընդմիջում. բակային խաղ «Պահմտոցի»։ Դպրոց-պարտեզի 3-րդ դասարան:

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:
# 874

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեդիայում, ինչպես Խորենացի փողոցում

Կիրակի է։ Դավիթ Բլեյանը երրորդ օրն է վատառողջ։ Մենք պիտի այցելենք Լիլիթ Բլեյանի ընտանիքին, Պտղնիի ամառանոց` Սոնա Հովհաննիսյան թոռնուհու ծննդյան օրվա մեր հիացմունքի ցույցի․․․ Սոնան, երեկ մանկական սրճարանում իր ընկերների հետ

Չափե՞նք մեր ազնվության մակարդակը

Հայաստանի 2015 թ. պետական բյուջեով հազար յոթանասուներկու ծառայական մեքենա է պահվում այն դեպքում, երբ մեր պետական բյուջեի հարյուրապատիկն ունեցող Դանիայում պահվում է ծառայական ընդամենը քսաներեք մեքենա: Այո, քսաներեք… Եվ դեռ

Ջա՜ն, ա՛ղբեր, ջա՜ն, ա՜ղբեր… գարունը նոր ա բացվել, վարդը կոկոմ ա դարձել…

Իմ օր-գիր-պատումը ամբողջությամբ կարող էր բռնել երկարօրյա ուսուցման կազմակերպիչ Սեդա Վիրաբյանը՝ նշանավոր դարձող Սիդոնյա մանկավարժը… Խնդրեմ, հաշվեցի Հյուսիսում մեր, գեղարվեստի ուսումնական տանիքին հինգ տղա (ոչ մի աղջիկ) ինքնամոռաց ապրում են ինչպես