Բլեյան կրթական բաց ցանցի երկօրյա բաց լաբորատորիայի ապրիլի 26, 27-ի գործունեությունն իրականացվում է որպես ուսումնամանկավարժական նախագիծ՝ մասնակցային ամենաբարձր աստիճանով․․․ սկսած լաբորատորիայի բովանդակության որոշումից, հայտերով մասնակիցների ընտրության, մինչև մանրամասնումով կազմակերպում․․․ Կարելի էր, իհարկե, հրաժարվել մասնակիցների շրջայցից կրթական պարտեզով, կլոր սեղանները անել, ասենք՝ Մայր դպրոցում, էլ չեմ ասում բավարարվել մի կլոր սեղանով, հրաժարվել ապրիլի 27-ի ուսումնական ժամերգությունից… համերգ-ամփոփումից ու դարձնել ոչ թե համատեղ կյանք ուրբաթ-շաբաթով, լիարժեք, ամբողջական ներառական-բաց-ստեղծագործական հավաքի հարյուր հիսունից ավելի ծանոթ-անծանոթ ոչ սեբաստացի մանկավարժ-քաղաքացիների հոգսը տեղավորել մի միջոցառման մեջ, մի օրվա մեջ, մի փակ տարածքում․․․ Էլ չեմ ասում տեղափոխել հավաքի օրերը՝ ազգային տոնացույց մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա «մահանան» օգտագործելով․․․

Ճամփորդական նկարաշար Գյումրիից:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Երբեք․ մեր ստեղծագործական հավաքն էլ մեր սեբաստացիական կյանքի նման՝ կենդանի, մոբիլ, ստեղծական ու համերաշխ, որպես կրթական համայնք․․․ Իմ գիրն այն տեղն է, ուր տիար-տնօրենի, կրթահամալիրի ու Բլեյան ցանցի հիմնադրի իրավունքով հրապարակում եմ Բլեյան կրթական բաց ցանցով լաբորատորիայի ապրիլի 26-ի, ապրիլի 27-ի աշխատակարգերը։ Կան փոփոխություններ, ու կլինեն. մեր կյանքն է, բայց յուրաքանչյուրը ամեն անգամ ուղղված կլինի իր գործի հեղինակ մանկավարժ-քաղաքացու կյանքը ստեղծագործական հավաքում արհեստականությունից ազատելու համար։ Համեցե՛ք, ապրիլի 24-25-ն օգտագործեք, հայտագրվեք, եթե դեռ չեք արել։

Ռիմա Երեմյանը իր տեսապատկեր-շնորհակալությամբ հիշեցնում-աչքալուսանք է տալիս, որ ստեղծագործական հավաքի օրերին Հարավի, Հյուսիսի, Արևելքի, Արևմուտքի մեր կրտսեր դպրոցները ունեցան Կլոր սեղանների համար պակասող նոր թվային միջոցը՝  65 դույմ, 162,5 սմ լայնությամբ, սենսորային-սմարթ (ավելացրեք բարեմասնությունները) հեռուստացույց։ Ամեն մեկը՝ մի կռասավեց։ Բլեյան բաց կրթական ցանցով ստեղծագործական հավաքերը մեր կլինեն շուրջտարյա, կամուրջ-անցում-կապերով․․․ Ուշանալու էլ տեղ չկա, մերժումը ցանցով չի լինի․ յուրաքանչյուր անհատ՝ իր գործի հեղինակը դառնալու, մանկավարժ-քաղաքացու վճիռը կայացրած, որպես անհատ, նախագծային խումբ, թե ուսումնական հաստատություն՝ իր ընտրած կամուրջով-միջնորդով, կմիանա նախօրոք հայտարարված, mskh.am-ում բարեխիղճ ներկայացրած հավաքին․․․ արդեն հայտարարված հեղինակային մանկավարժության հեղինակների 13-18-ի մայիսյան հավաքին, մայիսի 29-ից հունիսի 10-ի ստուգատեսային-նախագծային ուսումնական ճամբարների՝ երևանյան, հունիսի 1-ից սկսվող քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոնի՝ Երևանում, Իջևանում, Արատեսում․․․

Իմ օրագիրն էլ, պատումն էլ, ինչպես Սուսան Մարկոսյանի խմբագրած քանի՜-քանի՜ համարով, քանի՜ հոդված-թարգմանությամբ-ժողովածուներով «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագիրը, տրվում է այսպիսի՝ ցանցային ազդեցությանը․․․ Ապրիլյան հավաքի անդրադարձներից այս շաբաթվա, տեսե՜ք, արդեն նոր խորագրի ներքո են նաև ներկայացվում, անցում եմ անում մայիսյան ստեղծագործական հավաքին․․․ Իսկ հայ-իտալական միջազգային փառատոնը տեղավորվել է հարմարավետ իմ գրում, ինչպես Վիգեն Ավետիսը՝ իմ կյանքում, առանց նեղսրտելու, որ Վիգենը այս գիշեր, հայդե՜․․․ Ֆլորենցիա․․․ Մեր կրթական բաց ցանցի պաշտոնական ներկայացուցիչն է Վիգեն Ավետիսը ապրիլի 27-ին Ֆլորենցիայում սկսվող ամենամյա միջազգային սիմպոզիումի․․․

Եվ այստեղ էր, որ միախառնվեցին գինեգործությունը և քանդակագործությունը:
Լուսանկարները՝ Արտակ Ռշտունու ՖԲ -ի էջից:

Շուշան Բլեյանը ավանդույթի ուժ ստացած աղջկական հավաքով երեկ ավարտեց իր երևանյան, հեղինակային համերգով այցելությունը ապրիլյան․․․ Հիմա, երբ կարդում ենք այս տողերը, Շուշանը Վիեննայում իր աշխատանքին-ուսմանն է՝ հարազատ դարձած Վիեննայում․․․ պատրաստվում է իր ավարտական համերգ-քննությանը կոնսերվատորիայում․․․ Համերգին, որոշել ենք, Դավիթ Բլեյանի հետ մասնակցելու ենք, տեսնենք՝ ո՞վ կմիանա այս նախաձեռնությանը․․․ ծախսերը միացողի հաշվին, իհարկե։

Մեր Բլեյան աղջիկների հավաքները ցանցային, իսկական փակ ակումբ են՝ անկախ ինչ ազգանուն ես կրում՝ Հովհաննիսյան, Թադևոսյան, թե Տատինցյան․․․ Կարևորը՝ բլեյանական հարազատությունն է․․․ Երեկ ինձ բացառության կարգով էր թույլատրված աղջկական ակումբին, որպես իրենց, իրենց երեխաների տիար-տնօրեն ու Բլեյան ցանցի հիմնադիր․․․

Աստղափայլ շարքը՝ Արմինե Թոփչյանի:

Դառնանք ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքին։ Երեկ ծրագրային մի կարևոր փոփոխությունը, որ արվեց ձեր հետևողական պնդմամբ, հատկապես հավաքների վարպետ Նառա Նիկողոսյանի․․․ ապրիլի 27-ի, ժամը 12։30-ի Մայր դպրոցի կլոր սեղանն է։ Ես կկանգնեմ հավաքին հայտագրված, հավաքի պաշտոնական լսարանի առաջ ու կներկայացնեմ Բլեյան կրթական ցանցը, կպատասխանեմ մասնակիցների հարցերին․․․ Ինչպես իրեն բնորոշ դիպուկությամբ ձևակերպեց Գևորգ Հակոբյանը, մեր Բլեյան կրթական ցանցը նրա հեղինակը պիտի ներկայացնի։ Համոզիչ է։ Շնորհակալ եմ։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1641

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրի՞շ քաղաք. քաղաքի ներսո՞ւմ

Այսպես, այսօր կորչող քաղաք… Այն քաղաքը, որտեղ ես ապրում եմ, որ իմն է միայն, ու կթողնի մեզ մեկ-մեկ… Թակոցով բացվող քաղաքը, Օղակաձևի ու Զանգվի կիրճի միջև պարփակված մի բնական սահմանով, հասարակությանը

Համբարձում յայլա՜… տղաներով միանում ենք

Իսկական հարսանիքը հունիսի 7-ին, 8-ին է Երևանում՝ կրթահամալիրի բանգլադեշով-ագարակով՝ հարսանյաց խաղերով, ծիսական հյուրասիրությամբ, Եղեգիսի կիրճով, Շատինի-Արտաբույնքի-Եղեգիսի հարսանեկան ուրախությունների միջով Արատես, ծիսական հարթակում-դպրական կենտրոնում, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ թագավոր Պետրոսյանի

Անտեսվա՞ծ թեմաների ժամանակը

Իսկ վերնագիրն ինձ հուշեց, այո՛, մեր տիկին Աիդան… Եվ այն շարունակություն կունենա իմ օրագրում, քանզի մեր կյանքը անտեսված թեմաների պակաս չունի… «Խաղաղություն ենք ուզում, բայց ճանապարհներ չենք ուզում անգամ փնտրել,