Դպրոցների հարգելի ղեկավարներ, դասավանդողներ, այլ աշխատողներ.

Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, հատկապես որ, ինչպես տեղեկացանք, առաջիկա չորս օրերին ոռոգման ջուր չենք ունենալու: Հիշեցնեմ, որ ճիմապատված տարածքներ կան քոլեջում, Գեղարվեստի դպրոցում, Դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում և Մայր դպրոցում:

Այսօր ես անցա բոլոր այդ դպրոցների բակերով, հատկապես կանգ առա ճիմապատ տարածքներում: Վստահեցնում եմ ձեզ, որ առավելագույն ջանքեր են գործադրվում մեր արտաքին (բաց) տարածքների կանաչապատման աշխատանքների նախապատրաստական փուլը (հողային աշխատանքներ) ավարտելու, օր առաջ փոշին, անցումների (արահետների) անհարմարությունը վերացնելու համար: Լուծվող հարց է: Անդառնալի կարող է լինել ճիմապատ տարածքների ոռոգման ռեժիմի և որակի անտեսումը՝ թեկուզ մեկ օրով:

Դպրոցների ղեկավարների որոշած պատասխանատուներն ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, բարեխիղճ, այնպես, որ ջուրը ճպճպա, խմելու ջրով ցնցուղով ոռոգում են ճիմապատ տարածքն ամբողջությամբ: Այս աշխատանքը պիտի գրանցում ստանա դպրոցի գրասենյակում: Դպրոցի ղեկավարը պիտի անձամբ ամեն օր համոզվի, որ պահանջը կատարված է:
Ակնկալում եմ, որ սուրհանդակն ստանալուն պես դպրոցների ղեկավարները անհապաղ արձագանքեն, ներկայացնեն պատասխանատուներին, աշխատանքի կազմակերպումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձմեռ պապն իր գործն է անում

Ձմեռ պապը հեծանվով սուրացել է կրթահամալիրի Մեդիակենտրոն ու առաջարկություն բերել, որ 2015-2016-ի ձմեռային ուսումնական ճամբարը 2016-ի հունվարի 18-22-ի փոխարեն լինի 2015-ի դեկտեմբերի 21-25-ին, որ լինի նախաամանորյա-ծիսական ճամբար, որտեղ մարդիկ կնախապատրասվեն և կկազմակերպվեն ամանորյա

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների ընտրություն

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների բաց  ընտրության համար  հայտերի գրանցումն ավարտված է, հայտերը հրապարակված են։ Խնդրում եմ ծանոթանալ հայտերին, աջակցել կրթահամալիրի տնօրենին թեկնածուների ընտրության հարցում, հարցեր ուղղել դիմորդներին, ծանոթության դեպքում պատմել

Հետաքրքիր, հավաք ուսումնական օր բոլորին

Վաղը՝ սեպտեմբերի 19-ը աշխատանքային օր է, մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային հավաքի մեկնարկը։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը տոնական է՝ տևում է 30 րոպե։ Ժամը 9.00-9.30 դպրոցներում երգում ենք, պարում ենք, խաղում