Ինձ հարցնում են՝ որ ժամանակներում կուզեիք ապրել… Հիմա՛ ու կրթահամալիրի Բանգլադեշում… Պարույր Սևակն այսպիսի բանաձև ունի. «Ասել-ասում են, թե լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Իսկ ես պնդում եմ, որ լավ է այնտեղ, որտեղ չենք կարող չլինել, ու կա՜նք»: Ահա քեզ երկու ժամանակ, երկու կապ քո և քո ապրած ժամանակի՝ պատասխանատու և անպատասխանատու: Մի կյանք է, չէ՞, աստվածատուր, և տրված է, որ քո ժամանակում քո պատասխանատվությունն իրագործես… Ավելի լավ ժամանակ հայոց համար ե՞րբ է եղել, քան հիմա՝ 1990-ից սկսած… Ու իմ արխիվի միջից նորից հանեցի գրառումներ, որ ես արել եմ այս 24 տարում. չգիտեմ՝ երբ: Արդիական է. ես այն, համարեք, այսօր եմ գրել: Իմ արխիվը ես ամեն օր այսպիսով թվայնացնում, մաքրում, բերում եմ իմ բլոգ, եթե արժանի եմ համարում իմ, ձեր ուշադրությանը, եթե ոչ՝ դիլիթ, ուզու՞մ եք անգլերեն կարդացեք՝ delete…

  • Հրապարակում մենք ենք՝ մեր բնավորությամբ:
  • Ժողովրդի ճակատագիրը (բախտը) ղեկավարում է (տնօրինում է) նրա բնավորությունը, ոչ թե նրա հաստատությունները:
  • Մենք հիմա կենտրոնացած ենք այլոց անելիքը փնովելու, աշխարհի անելիքը որոշելու վրա, երբ կարևոր է, թե ինչ ես անելու դու, իմ, մեր անելիքն է կարևոր:
  • Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. գաղափարն առանց իշխանության պղպջակ է. իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է:

Ինչ կարևոր է, թե որ մի մտածողն է ասել։ Ես կուզեի, որ առաջինն ինքս ասած լինեի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փախուստ իրականությունի՞ց, թե՞ անհատական պատասխանատվություն դրա համար…. Չափի հա՞րց է: Կիրակնօրյա տեսադարան-ընթերցարան

«Լավատեսությունը շատ լավ բան է, բայց կարծում եմ, որ պաշտոնյաներն ու վարչապետները պետք է նախ ռիսկերի, վտանգների մասին խոսեն: Լավատես պետք է լինեն մեր քաղաքացիները: Ցավալի է, որ մեր քաղաքացիները

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից…

Մի մեծ ակտիվացած լսարան սպասում է Նիկոլին, սա վտանգավոր է…