Իսկ «Հանավանք»-ի գյուղացուն, որ, ավա՜ղ, կենդանի է իր բնավորություն-մտածողությամբ, ես վերջին անգամ հանդիպել եմ Հրազդանի կիրճում, Բջնիում, Քաղսիում, Սոլակում… Երբ շինականը, որն իր քրտինքով 30 տարի առաջ Երևան քաղաքի սրտի մեջ քառուքռը հարթել ու ստեղծել էր «Օղակաձև» կոչվող այգին, ավերեց այդ այգին ու տեղը բետոնեց, տեսակ-տեսակ ուտուշ-խմուշի աղմկոտ հաստատություններ հիմնեց, երբ շինականները, ում հայրերն իրենց շալակով քար էին կրել Ալ. Թամանյանի հանճարով երկնած նոր Երևանը կառուցելու համար, սկսեց ավերել օպերայի այգին, երբ Գառնիի ձորում շինականը, ում պապերն 1-ին դարում Գառնիի ձորից շալակով քար էին տարել հեթանոս տաճարի շինության համար, արևելյան քուչայի վերածեց Գառնիի այդ չնաշխարհիկ կիրճը, երբ շինականը, որի պապերը մասնակցել են Երևանի բերդի ազատագրմանը և կառուցմանը, սրբեց Երևանի Նոր բերդի՝ Գինու կոմբինատի հարևանությամբ 100 տարվա հնության ազնվացած շինությունները, ես տեսա, որ շինականը մեզանում շատացել է, ամենուր է ու «շինում է» Երևանը, որ նախարարը (ճարտարապետը, իշխանավորը, քաղաքացին) մեզանում վերացել է, մնացել է միայն շինականն ու իրեն հանձնված Երևան կոչվող ռելիեֆը, ու մեր ճարտարապետ-նախարարի՝ Ալ. Թամանյանի հանճարից ու նրա տեսած արևային քաղաքից վաղը ոչինչ չի մնա… Երբ Պուշկինի փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կենտրոնում ես կանգնած էի որպես լարախաղաց, աջից ու ձախից հսկայական շինարարական փոսեր, իսկ շուրջս՝ վեր հառնող վայրենի օտար շենքեր, որոնք Հյուսիսային պողոտան դարձրել են մի նրբանցք, ու Երևանի խորհրդանիշ ընկալված օպերայի շենքը հազիվ է նշմարվում, ես հասկացա, որ «Երևանի կենտրոնի երկնահաս, գրանիտյա բագինը» (Ե. Չարենց) խանգարում է շինականին… Ու ես արտագրեցի Ա. Բակունցի այս պատմվածքը. կարդացեք իմ բլոգի ընթերցարանում։
Ճարտարապետը, իշխանավորը, քաղաքացին
08.03.2014
0 Comments
Explore More
Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի ավարտվո՞ւմ… Մեր կամքին չի տրվո՞ւմ
Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛
Մարդու՝ իր գործի, իր անելիքի տերը լինելու ժամանակը չէ՞
Գարունը հրեն, հա՜, մի քանի օրական փետրվարը մնաց. դրսում էլ՝ արև, չոր, էս համաճարակը չլիներ էլ, կստեղծեինք, որքան էլ որ հակահամաճարակությունը նույնքան կարգապահ-գրագետ աշխատանք է ենթադրում, ինչպես ուսուցման առցանց կազմակերպումը… Շաբաթ
Սեբաստացի պարտեզ, ողջույն Գյումրիից…
Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած