«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, ով որպես մասնավոր անձ էր Բաղրամյանում, ափսոսաց, որ ձայնագրիչը հետը չէ. ուզում էր, որ ես անդրադարձ կատարեի «Բաղրամյանը երեխաների տեղը չէ» ոստիկանության պաշտոնյա կնոջ երեկ արված հայտարարությանը… Այդ ընթացքում երիտասարդ-հմայիչ զույգի հետ պողոտայով անցնում էին 3-4 խանդավառ 6-10 տարեկաններ՝ «Հայաստա՜ն» վանկարկելով, գունեղ… Աˊյ քեզ պատասխան. ես խոսելու տեղ չունեմ՝ Դավիթ եմ պողոտայում… Ընտանիքն է ազատ Հայաստանի սերնդի առաջին կրթիչը։

Epress-ի լրագրողներն ուսումնասիրում են Բաղրամյանի շարժման ինքնակարգավորման-ինքնակազմակերպման ֆենոմենը… Մեզ՝ սեբաստացիներիս հարազատ դարձած Շարժման կարևոր բանալիներն են սրանք, մանկավարժության գործիքները՝ ինքնակարգավորումը և ինքնակազմակերպումը… ազատ սեբաստացիական կրթական աշխարհի (շարժման) կարգավորիչներն ու կառավարիչները… Ինձ լրիվ բավարարում է այսպիսի տարածքում շարքային լինելը… Անջատեք այս Շարժումը, և կունենաք անլույս Երևան, որ կթաղվի երևանյան հուլիսյան տաղտուկի մեջ… Կմնա Բանգլադեշս… որտեղ մենք ապրում ենք՝ արթնացումից մինչև Բաղրամյանի պողոտա…

Իսկ երեկ ես հանդիսավոր էի նաև, որ խոստումս կատարեմ: Կատարեցի… Շարժման նշանավոր «ինքնակարգավորիչ-ինքնակազմակերպիչ» Կարեն Խաչատրյանին՝ մեր Կային, հանձնեցի Բաղրամյանի պողոտան՝ իր Շարժումով… Խոստացել էի մինչև ուսումնական արտագնա հավաք-ճամփորդությունից վերադառնալը պահել-պահպանել… Ավել-պակաս՝ այս է, ապրող է, կենդանի է Շարժումը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրապարակում մենք ենք՝ մեր բնավորությամբ

Ինձ հարցնում են՝ որ ժամանակներում կուզեիք ապրել… Հիմա՛ ու կրթահամալիրի Բանգլադեշում… Պարույր Սևակն այսպիսի բանաձև ունի. «Ասել-ասում են, թե լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Իսկ ես պնդում եմ, որ լավ է

Մարադոնան էլ մեզ չի օգնի…

Վերնագիրն ինձ հուշեց Արմեն Նիկողոսյանի՝ «Հայկական ժամանակ»-ի մարզական լրագրողի գրավիչ պատումը: Հաճույքով կարդացի. սկսեˊք իմ օրվա գիրը սրանով… Ի դեպ, Արմենը կրթահամալիրի գործադիր տնօրեն է եղել 1990-1994 թթ… Համաձայնեք, որ

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն