Իսկ վերնագիրն ինձ հուշեց, այո՛, մեր տիկին Աիդան… Եվ այն շարունակություն կունենա իմ օրագրում, քանզի մեր կյանքը անտեսված թեմաների պակաս չունի…
«Խաղաղություն ենք ուզում, բայց ճանապարհներ չենք ուզում անգամ փնտրել, բայց պատերազմի բեռն էլի թողնում ենք եկող սերնդի ուսերին՝ անհույս, որովհետև թշնամի ենք մեծացնում»…
Եվ տեսեք, տիկին Աիդա, «մեծացող թշնամու»՝ ապրիլի սկզբից գործից խոսքի՞ անցնելը…
«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը»:
Սա Հայաստանի արտաքին գործոց նախարարության 25.04.2016թ.-ի հայտարարությունից է… Հիմա՞ ենք իմանում… ինչո՞ւ հիմա, չէ՞ որ հայտարարությունը շոշափում է յուրաքանչյուրիս… ի՞նչ շահեր… կյանքին է առնչվում:

Մայիսյան հավաքի Մեդիաուրբաթ-ֆեյշնի քննարկում կրթական պարտեզում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

«100 կյանք» նախաձեռնությանը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխությանը, ես, իհարկե, կանդրադառնամ… Որևէ կանխորոշում չունեմ… Հասկանամ, իմը դարձնեմ, արձագանքեմ, դուք էլ ինձ հետ… Համեցե՛ք, կարդացե՛ք այս հրապարակումը, իսկ ես մեջ եմ բերում, հեշտացնելով ձեր գործը.
«Դա Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր ներկայացնելու, թերեւս, ամենահաջողված ճանապարհներից մեկն էր, որը հնարավորություն է տալիս համազգային, համամարդկային խնդիրն իջեցնել մարդու, անհատի մակարդակի՝ միաժամանակ այն դարձնելով գլոբալ, համաշխարհային հիմնախնդիր»:
Այսքանը: Առայժմ: Պատասխանեցի՞ ընթերցողի հարցին…

«Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդ սերունդը միմյանց տեսել է միայն պատերազմի միջով»… Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի այս խոսքն ինձ բերեց, համեցեք, կարդացեք, այս հրապարակմանը: Այսպիսով, հայ-ադրբեջանական պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև բորբոքվում է սոցցանցերում… Այսպիսի՞ն է «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» ամենատարածված կոչի-պնդումի հանրայնացումը  Ադրբեջանում… Հայաստանում սրան անգամ Արամ MP3-ն է մասնակցում… «Քանի որ մեր թշնամին ընդամենը մի քանի օր առաջ Արցախում ապացուցեց, որ իր կեղտոտ տեսակը դարն էլ չի փոխում»… Եվ դո՞ւ, Արամ…
Իսկ 2016-ի ապրիլի 5-ին Մոսկվայում բանավոր ձեռք բերված հրադադարն այնքան փխրուն է, որ համեցե՜ք… ԱՄՆ-ի պետքարտուղարը շտապ հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, իսկ Հայաստանի ԱԳՆ-ը տարածում է վերոհիշյալ հայտարարությունը…

Դավիթաշենից Բանգլադեշ, կրթահամալիրի թիվ 6 երթուղի:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

«Եթե բռնի կերպով սպանված յուրաքանչյուր հայի համար գեթ մեկ մոմ վառեինք, մոմերի լույսը Լուսնի լույսից պայծառ կլիներ»,- գրել է (ո՞վ, գուշակի՛ր, ընթերցող)… ադրբեջանցի արդի գրող Աքրամ Այլիսլին «Քարե երազներ» արդեն աղմուկ հանած վիպակում… Ո՞վ է մեզնից կարդացել վիպակն այս, որտե՞ղ, ի՞նչ լեզվով: Օրերս կարդացի «Գրական թերթում» մեր արդի գրող, իմ լավ բարեկամ Լևոն Ջավախյանի գրքի մասին Սերգեյ Սարինյանի հոդված-գրախոսությունը և դրան նոյեմբերյանցի իմ բարեկամ գրող Սամվել Բեգլարյանի՝ ավա՜ղ, խորը վիշտ պատճառող արձագանքը: Եվ դո՞ւ, Սամվել: Լևոնը հետաքրքիր-ապրող-ապրեցնող մարդ է, ինչո՞ւ մինչև այժմ որևէ նախագծով մեր «Կլոր սեղան»-ի կենտրոնում չի եղել…

Որ չափազանց չթվան-չլինեն իմ օրագրի քաղաքական հաղորդագրությունները, առաջարկում եմ հեշտ վարժություն՝ կեցվածքն ուղղելու համար, կամ mskh.am-ի «Երգ երգոցի» այս ունկնդրումը

Կրթական պարտեզում՝ Կարինե Մացակյանի ֆոտոխցիկով:

Օրագիրն իմ շեղվեց-գնաց այսպես, երբ ինձ Շուշոյի ապակեպատ գավիթում հասավ լուսինը՝ իր լույսով-ձայնով-կանչով. պայթյունի ձայնից չարթնացա… դրա ձայնով քնել էի… Ես նստեցի թախտին… Այդպես է, ես մաշկով եմ զգում-ապրում, մաշկիս վրա է հավաքվում վտանգը… ու սկսեցի կաշիս փոխել՝ ազատվել մաշկիցս այս երկու ձեռքով, ափերով՝ սկսած գանգամաշկից…

Թվում էր՝ ընթերցողի մի անմեղ հարցի պիտի պատասխանեի՝ ինչո՞ւ չեմ շարունակում օրագրի ընթերցարան բաժինը… Արդյունքում՝ ահա այսպիսի ընթերցարան ստացվեց, ընթերցող սեբաստացի, ոչ սեբաստացի…
Ընթերցողի մի անմեղ հարց էլ կրթահամալիրի Գեղարվեստի շուրջ ճաղերով փակած-կողպած տարածքների մասին է… Գրում եմ: Ես չգիտեի օրվա գրի ու իմ գլխին գալիքի մասին. ես գրում եմ ինչ եղել է, ինչ զգացել, ապրել եմ…ապրումի գիր է սա:

Հեծանվաերթ դեպի Այրուձի:

# 653

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթությունն ափի մեջ… ինչպես սունկեր անձրևից հետո…

Ինձ-մեզ այցելել էր երեկ Արշակը Բանուչյանը՝ մանկավարժության մեջ իմ մուտքի՝ 1980-1985 թթ իմ հեղինակային հայագիտական դասարանների, այժմ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի, հայտնի շրջանավարտներից… Պատմել եմ՝ դպրոցն այն ժամանակ կրում

Որ թաս թասի խփելը գա…

Հավաքից հավաք… Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի ներկայացումը տպավորիչ՝ ծավալով-կառուցվածքով, հեղինակի պարզաբանումով հեշտ կմարսվի, գործածական-փոխանցելի կդառնա… Մեր ստեղծագործական հավաքը՝ թվով 14-րդ, ամենամյա է… Ահա ինչու՝ տիար-տնօրենի իրավունքով փաթեթն այս Նունեի պարզաբանմամբ

Սարերի կեսը ձյուն է, գարուն է… 

Թեթև, օգտակար, աշխատանքային էր մեր այցը Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն գյուղեր, դպրոցներում մանկավարժական հավաքանիների հետ հանդիպումները՝ կարևոր—ճանաչողական․․․Պրոյեկտով գործընկերության մեր կենդանի աշխատանքների սկիզբը հաջողությամբ դրվեց, և սա, իհարկե, խմբով՝ մեր նոր