Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց այսօր Անահիտ Մելքոնյանի պատանեկան աշխատանքային ջոկատը: Իսկ 11.00-ին կլինեմ՝՝ ընդունելու կատարած մաքրման աշխատանքը, միասին որոշելու հարթակի ընդարձակման (մինչև ո՞ւր) և Երևանի Նորագյուղ ճանապարհի- Հրազդանի լանջի մաքրման աշխատանքների նոր ծավալը: Ունեմ նաև հանդիպում-հարցազրույց լրագրող Սիրանույշ Պապյանի հետ նույն տեղում։ Սրանց արանքում ես իմ աշխատանքային մնացած ժամերը կանցկացնեմ կրթահամալիրյան բանգլադեշի փողոցներում՝ մեր Մետաքսի ճանապարհին․․․Այս ճանապարհի ու նրա շուրջ մեր պատանեկան-ուսուցչական ջոկատների, սրան հարակից թաղերի երեխաների ու մեծահասակների համատեղ կառուցումների, բնակիչների ջանքերը-խնդիրները ես կներկայացնեմ Ագարակի քարափ-հարթակից, այսօր՝ ժամը 12.00-ին․․․Մինչ այդ՝ առավոտյան 9.00-ից, Խորեն Հազարումյանի, Միքայել Ղազարյանի աշխատանքի պատանեկան ջոկատները, Սոնա Փափազյանի դեռահասների ընկերությունը կգործի բարձունքում։
Լուսանկարները`Արմինե Թոփչյանի:
Այսպիսի հուլիս ես չեմ ունեցել․ չէ՛, աշխատանքների ավելի մեծ ծավալ է կատարվել։ Նախկինում իմ ամառները կրթահամալիրում շինարարական են եղել, բայց այսպես՝ կրթահամալիրային բանգլադեշային հարթակից-հարթակ, փողոցից-փողոց, տարատարիք սովորողների ու բնակիչների ներգրավմամբ, որպես բնակավայրի խնդիրների լուծում, որպես բնակավայրը՝ կրթական միջավայր, երբ ջնջվում են սահմանները ոչ թե ներսի ու դրսի, այլ դրսի ու փողոցի… Չի եղել: Այո՛, մենք սրանով սկսում ենք կամ պատրաստվում 2016-17 ուս․ տարվան՝ համայնքային-հանրային- հեղինակային կրթական ծրագրի իրագործմանը, ոչ ավել ու ոչ էլ պակաս․․․Սրանի՞ց էլ քաղաքական-արդիական ծրագիր Հայաստանի համար․․․Մնացածը իմ այսօրվա 1-in.am-ի եթերում, իմ վաղվա գրում․․․անելիքս չպրծավ, որ ասելիքս ավարտեմ։ Հուլիս-օգոստոսի իրադարձությունները մեր բնակավայր-կրթահամալիրյան բանգլադեշի փողոցներում խոստանում են հարթակային՝ հրապարակային, հարցազրույց-ասուլիսներին արժանի լինել․ հետևե՛ք իմ գրին, որ բաց չթողեք մասնակիցը լինելու ոչ մի առիթ․․․
Մաքրման աշխատանքներ Երևանյան լճում:
Լուսանկարները`Սուսան Ամուջանյանի:
Ասել եմ, կրկնում եմ-ձայնում եմ ամեն մի նոր հարթակից, հարթակի փոփոխությունից, նոր խոսքից առաջ․․․Պիտի իրագործես այն, ինչ հանդգնել-խիզախել ես բարձրաձայնել․․․Իմ դեպքը հեշտ է, 100% hսկելի։ Ես մանկավարժական, քաղաքական, հանրային իմ գործունեության մեջ միշտ գրավոր եմ խոսել, գրել եմ անելիքս ու արվածս է գիր դարձել․․․Օրագրերի նոր շարքից, նոր գործերից առաջ, թերթում եմ իմ նախկին ասածները։ Ինչի՞ց է, որ կհրաժարվեի․․․Օրագիր է, ինչո՞ւ իր մեջբերումները չունենա իմ նախկին գրերից․ մեջ եմ բերում, որ հեշտացնեմ ընթերցողի գործը, իսկ ժամանակ ունեցողի-կարևորողի համար է, որ ստեղծվել է իմ բլոգը՝ իր ընթերցարաններով, տեսանյութ-հարցազրույցներով, ելույթ-բանավեճերով․․․Բոլորը՝ վավերագիր, առանց միջամտության, ինչպես և իմ այս մեջբերումները․․․Սկսեմ ֆեյսբուքի 10 հնարավորություններից, որոնք, չգիտես ինչու, ամենավատն են գործածվում․․․գործածե՛ք մեկիկ-մեկիկ ու ասեք՝ ինչու և ստուգեք ինձ սկսած 1988-ից, դրանից էլ առաջ, այս անգամ այս մեջբերումներով։
Մենք հասել ենք այն սահմանին, որ պիտի կանգնենք
Ակնհայտ է, որ արցախցուն բռնի ուժով չես տեղահանի: Սա ապացուցվել է 1988-1992թթ-ին: Մնում է ապրելը:
Ա. Բլեյան 22.04.1992թ.
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը
- Մաքառման դատապարտված, կներեք, ճանճի պես կկորչենք…
- Ժողովրդական դժգոհություններն առանց այն էլ հասնում են գագաթնակետին իրենց, իսկ վերափոխումներ հնարավոր են, եթե միայն Արցախի հարցում հստակություն լինի: Իսկ առայժմ մեզանում իրարամերժ հարցադրումներ են. նետվում ենք մի ծայրից մյուսը…
Ա. Բլեյան 19.05.1992թ.
Республика Армения
Անապահով հողը հայրենիք լինել չի կարող
Ես մեր այսօրվա նախագահի ընտրողներից մեկն եմ՝ միլիոնից մեկը: Ես ներհանրապետական կյանքին առնչվող ցանկացած մեծ ու փոքր բացթողում, սայթաքում ու անկատարություն կներեմ հանրապետության նախագահին: Ամեն ինչ շտկելի է: Նախագահին չի ներվի Արցախը արյունաքամելով հայաթափելը, Արցախը հայաթափող, չհայտարարված, բայց թեժացող պատերազմը:
Ա. Բլեյան 02.10.1992թ.
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Սոնա Փափազյանի «Ընկերություն» ջոկատն աշխատում է:
Լուսանկարները`Սոնա Փափազյանի:
#741