Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով տեսածն է… Հետո՝ ոտի. անշտապ խմում եմ աղբյուրի 3-4 բաժակ իմ ջուրը, մեկ բաժակը՝ կիտրոնաջուր, նստում օրապատումի… Իմ փակ աչքով տեսածը-պատմածը չկա. ժամը 5-6-ի արանքում սկսում եմ ուրիշ գիր, այլ օրապատում… Լավ է, որ հուլիսի տապը չի ազդում ընթերցողների՝ գրանցված թվի վրա. հիմա ես համոզված եմ՝ բլոգապատումս կշարունակեի նաև առանց հաշվիչի, առանց ընթերցողի… Նախ, որ խոսք եմ տվել անդրադառնալ 2015-ի սեպտեմբերի 4-ին այս լինել-չլինելուն, հետո՝ իմ կյանքն է, իմ օրը. օրվա այս ժամը ես իմ ազատ ընտրությամբ անցկացնում եմ պատումով: Ենթադրյալ ունկնդիր-ակնդիրն իմ պատումի իմ պատվիրատո՞ւն է… Անջատե՞նք հաշվիչը:
Դասվարների ամառային ճամբար, օր երրորդ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Մանկավարժական լաբորատորիայում շարունակ վերադառնում ենք հեղինակային կրթական ծրագրի հեղինակին՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ դասավանդողին, ուսուցչին, նրա ամառային ուսումնական աշխատանքին, աշխատանքային պայմանագրով պարտադիր համարվող նրա ուսումնական բլոգին, բլոգուսուցմանը… Ի՞նչ է, հունիսին, հուլիսին, օգոստոսին պարա՞պ է հետազոտող-ուսուցիչը, կրթական ծրագրի բովանդակությունը մշակող, կազմակերպող, տարածող ուսուցիչը 24 ժամ անընդհատ հանգստանո՞ւմ է… Անջատե՞լ է բոլոր կապերն աշխատանքային, այդ թվում՝ իր բլոգային-ուսումնական, ու ապրում է աշախատանքից զուրկ կյանքո՞վ… Իբր, ձեր ի՞նչ գործն է՝ ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղված… Ի՛մ իրավունքն է:
Ուսուցչի աշխատանքը, հատկապես հեղինակային ծրագրեր իրականացնող-տարածող ուսումնական այդպիսի հաստատությունների միավորման, կապված է, ուղիղ կապված է սովորողի հետ… Այդ փաստով է ամեն ինչ սկսվում՝ սովորողով: Ուզում ես՝ Գրիգոր Խաչատրյան եղիր թե Արման Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան թե Նունե Մովսիսյան, Աշոտ Տիգրանյան թե Արսեն Գալստյան, Զարինե Պապոյան թե Հերմինե Անտոնյան, Լուսինե Գասպարյան թե Լուսինե Պետրոսյան… Ես ընդհուպ մոտեցա, վերադարձա մեր կրթահամալիրի կանչին՝ «Թող գա սովորելու նա…», և ուսուցչի աշխատանքի ապահովման 1+1 սկզբունքին: Ի դեպ, սա պարտադրված է դպրոցական հաստատությամբ: Ամեն տարի կրթահամալիրի Միջին դպրոցն ավարտում են սովորողներ, շրջանավարտներ, ամեն տարի վկայագրվող-դիպլոմ ստացողները իրավականորեն-ձևականորեն դադարում են Ավագ դպրոցի ու Քոլեջի սովորող լինելուց: Ամեն օր տարբեր պատճառներով, առիթներով սովորողները տեղափոխվում են արտերկիր, այլ բնակավայր… Ուսումնական հաստատություն-ավազանն այդպիսին է՝ դատարկվող, ու մենք չենք կարող չխոսել այն լցնող խողովակների մասին, որը ես անվանում եմ 1+1, որով անընդհատ թարմ ջուր է ստանում ավազանը… Իմ աշխատանքն է, ու ես, որպես գործատու, չեմ կարող իմ օրվա գրում չպատմել սրա կազմակերպման՝ իմ ու մեր ջանքերի, հաջողությունների ու վտանգների մասին:
Նելի Արղությանի այս տեսանյութը՝ պատումն իր ու իր 2-4 տարեկանների խմբի հուլիսյան գործունեության մասին, ես շատ հավանեցի: Նայում եմ նորից: Ինչքա՜ն դինամիկ է, կյանք կա, որն ինքնաբավության-ինքնուրույնության, իրերը՝ աթոռներ, ներքնակներ, հարթակներ…, գործածելու-կերպափոխելու, դուռ ու լուսամուտի տեղերը փոխելու ինչպիսի՜ հնարավորություն է…
Արմինեն շատ է հավանում Դավիթ Բլեյանի խմբի այս տեսանյութը: Նայենք միասին:
[youtube https://www.youtube.com/watch?v=HDACBDTSrbc?rel=0&controls=0&showinfo=0]
Ուշքս գնում է այսպիսի տեսարանների համար. մի-մի մանկավարժական գյուտեր են… հենց այս թափվելը… Ինչպես Ռոզիկի պարը Գեղարվեստի… Մամա ջա՜ն, հուլիսին Բանգլադեշում ես լիարժեք հանգստի մեջ եմ… օրագիրս վկա…
Դպրոց-պարտեզի ծիրանաթափ-ծիրանաջեմ-ծիրանակուտը:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:
Իմ մի ականջն Արցախում է, իհարկե. ես լսում եմ Բալուջա գետի ափին, Ասկերանի Նոր Այգեստանում տեղավորված զորամասի ռազմամարզական ճամբարի բոլոր ձայները, Բեյրութի, Արցախի Մարտունու, սեբաստացի պատանիների բոլոր խոսակցությունները: Լիբանանցի 19 տարեկան, Բեյրութի Համազգային ճեմարանի շրջանավարտ Գուրգեն Փափազյանը կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորող Վահե Պապոյանը հանդիպել են… Արցախում, «Ասպետ» ռազմամարզական ճամբարում… ու զրուցել են: Հուզիչ է: Ճամբարի մեր ղեկավար Վահրամ Թոքմաջյանը պատմել կարողանում է… Ի՜նչ լավ նախագիծ է: Լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք չենք հրաժարվում մեր Արցախից, ասպետների Արցախից… սա առաջանում է անմիջական շփումներից, մտահոգությունների, խնդիրների բաց միասնական քննարկումից, լուծումից…
Ուրիշ ինչպե՞ս ես ինքնուրույն-բնապահպանորեն ընդունելի պիտի լինեի ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, եթե ոչ հեծանվով, Զիկատարի ճամբար՝ Տավուշի Կողբ գյուղ ճանապարհելու Մարթա Աասատրյանին ու «Էկոտուր»-ի հաղթողներին՝ 2015-ի հերթական ամենամյա ճամբար… Սա էլ փաստ է՝ վրացի ու հայ՝ Արցախից ու Հայաստանից, պատանիների հանդիպումը բնապահպանական ուսումնական կենտրոնում… Մեր Ավագ դպրոցի յուրաքանչյուր սովորողի համար բնական է դառնում երկու այսպիսի միջազգային-տարածաշրջանային ճամբարների մասնակցությունը՝ Հայաստանում, Արցախում և Թբիլիսիում…
Միջին դպրոցի ճամբարականների այսօրը Սևանում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Ուրիշ ինչո՞վ ես պիտի դիմավորեի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին՝ մեր լավ բարեկամին, կրթահամալիրի Բանգլադեշում, եթե ոչ հեծանվով… Այս մասին՝ վաղը, իսկ այսօր մենք պայմանավորվեցինք, որ նրա հաջորդ այցը կլինի հեծանվով…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#391