Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով այսօր ստեղծված իրավիճակը, մեջբերեց Ստեփան Զորյանի խոսքերը՝ «Ավաղ, մենք շատ պարզունակ ժողովուրդ ենք», և ասաց. «Պարզունակ լուծումներին ես չեմ հավատում»:

Նրա խոսքով՝ այս ընթացքում մեզ համար ամենամեծ կորուստը մարդու կորուստն է. «Տերիտորիա՞, թե՞ ժողովուրդ. այս հարցադրումը, ի դեպ, կար նաև 1918-20 թվականներին, երբ մենք ընտրեցինք տերիտորիան՝ կորցնելով և՛ տերիտորիա, և՛ ժողովրդին»:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ Խորենացու դեպքերի մասին պետք է խոսեն Խորենացի փողոցի վրա ապրող բնակիչները, իսկ այնտեղ իր բացակայությունը նա բացատրեց այսպես. «Ես այն տարիքում եմ, որ այլևս ժամանակ չունեմ մսխելու, ես այնտեղ եմ, որտեղ ավելի արդյունավետ եմ փորձում օգտագործել իմ ժամանակը: Ամեն մարդ թող կողմնորոշվի ունենալ իր հարթակը: Ինչո՞ւ Հայաստանում չստեղծվեն այդ քաղաքական հարթակները, և մենք չխոսենք ամենակարևորի մասին, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՊՊԾ գնդի տղաների և իշխանության միջև խնդիրը պետք է լուծեն իրենք, առաջին հերթին՝ իշխանությունը. «Իշխանություն եք հենց դրա համար: Լուծե՛ք, ընդ որում՝ անարյուն: Այս 25 տարիների ընթացքում մարդու քվեն տրվել է ներքին ու արտաքին խնդիրները ձևակերպելու և լուծելու համար, մինչդեռ այս 25 տարիներին այդ քվեն կորսվել է»:

Աշոտ Բլեյանը տարակուսում է, որ Արցախյան խնդիրը թողած՝ այսօր դա է դարձել թիվ մեկ խնդիրը, մինչդեռ արդյո՞ք մահապարտությամբ հնարավոր է լուծել իշխանափոխության հարցը. «Այսպիսի պարզունակ լուծումների երկիր է մեր Հայաստանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ 1in.am
[youtube https://www.youtube.com/watch?v=mNbu8JyrNLY]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չեմ տեսնում․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ ՀՀ նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չի տեսնում։

Նիկոլի կերպարը պետք է մտնի կառավարական կաբինետներ․ չպետք է մսխենք ձեռքբերածը…

1in.am Լուսինե Բադալյանի զրույցը կրթահամալիրի տնօրենի հետ։ Զրուցատեղի՝ ջերմոց-լաբորատորիա. կրթահամալիրի քոլեջ։

Ի՞նչ կտա 12-ամյա պարտադիր կրթությունը աշակերտին

Ա1+ Ապրիլ 10,2015 12-ամյա պարտադիր կրթությունը ավելորդ բեռ է աշակերտների համար։ Սովորելու ցանկություն չունեցողը 3 տարի դպրոցում անցկացնելու փոխարեն, կարող է ավելի օգտակար գործով զբաղվել. այս կարծիքն ունի «Մխիթար Սեբաստացի»