Առավոտը Դավթին մեր մահճակալից հանելուց առաջ զմայլանք պիտի ապրես. ո՞նց մոտենաս խաղաղ իր նինջի մեջ այս հետաքրքիր օր օրի մեծացող մարդուն… Մի նախաբան գտնում եմ ամեն անգամ, որ լսելի լինեմ, որ չձանձրացնեմ, որ չկրկնեմ…
— Ես ուզում եմ ընդամենը… պառկեմ,- ասում է…
Էլի ճամփորդ է իր ամենաընկերների հետ, որոնցից երեկ անբաժան էր լողափին. ո՛չ Արամին կարողացավ հայր Արտյոմը պոկել, ո՛չ Դավթին՝ մայր Արմինեն, մնացին ու տղայավարի, իրենց աշխարհի բակում, ծովափին իրենց ամառային հավեսը հանեցին… Ճամբար եմ ասել։ Իսկ այսօր նույն ճամբար-դասարանով գրոհում են Թեժառույքը, ու Դավիթը, տեսեք, ո՜նց է պատրաստվում։

Արմինեն Դավթի հետ մտնում է Երևանի Կենտրոնի անձնագրային բաժին… Սրահը՝ աշխատանքային սեղաններով, պատկերացրի՞ք… Կանայք՝ ուսադիրներով-առանց ուսադիրների… Արմինեն է պատմում… Դավիթը, բարձր.
— Շո՛ւտ արեք, սոված եմ, էլ չեմ կարա, մի կտոր հա՛ց տվեք, մեռնում եմ… Էսքանով հավաքվել եք…
Կանայք, զարմանքը հրճվանքի փոխած, չգիտեն էլ, որ Բլեյան է էս ղժղըժը, խառնվում են իրար…
— Կոնֆետ կլինի՞…
— Հա, տվեք, սոված եմ,- երեք շոկոլադը մի շնչով է տալիս,- մի կտոր էլ հաց ճարեք…
Դե, ճարում են, արագ Արմինեի անձնագրի մեջ վավերականությունը հաստատում…

Տեսե՞լ եք՝ ինչ կյանք կա մեր բոլոր լողափերում… Մեր Բանգլադեշի ծովերի շուրջ բոլոր տարիքի, սեբաստացիները սկսում են դիրքավորել, իրենց առանձնահատկություններն ու ճաշակը ցուցաբերել…

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է մարզի բնակչությանը. Հարգելի վայոցձորցիներ, հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել… 

Եվս մի թեժ գիծ. ճանապարհ փակելու նման հեշտ-պարզ… Մի հեռախոսի համար գրում ես, հայտարարությունը պտտում ես, ու պայքարը հանուն հեղափոխության թեժանում է… Կամ մի քանի տասնյակ մարդով հավաքվում եք, վատ էլ գիտեք՝ ինչ եք ուզում, դժգոհ եք, ու վերջ, ձեզ նոր իշխանությունը ուշադրության չի արժանացնում՝ քիչ է, մոտակա հանրապետական նշանակության (ոչ գյուղական) ճանապարհը փակում եք ու վստահ եք, որ մի քանի ժամվա ընթացքում ձեր մասին կիմանան-կգրեն, մի նախարար կայցելի… Մնում է գլխավորը՝ ինչի՛ց եք դժգոհ, ու ինչպե՛ս այն լուծել կյանքում… իհարկե, առանց բողոքավորների մասնակցության, առանց օրինականությանը հարգելու…

Անահիտ Հարությունյանին՝ նշանավոր Բզեզի խմբագրին-մասնախմբի ղեկավարին հանդիպեցի իր հորինուկների մի խմբով, Արևելքի ճամբարի լողափին… Ուրիշ որտե՞ղ, ուշանալ չկա, ճամբար է, պայմանավորվել նույնպես. առավոտից մինչև ավտոբուսներ նստելը անընդհատ ուսումնական-ճամբարային առօրյա է: Նառա Նիկողոսյանի հետ իմ սպասված նվերն են մատուցում մեկնաբանում՝ «Հորինուկների» ժողովածուն… Անունը դիպուկ է գտնված, ձևը՝ էլեկտրոնային, որ արդեն Լուսինե Ալեքսանյանը տեղադրել է «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, թղթային՝ նորաբաց ակումն-ընթերցարանում Արևելքի դպրոց-պարտեզի բացօթյա լողափային ճամբարի… Խոսում ենք, որ հունիսի երկրորդ կեսում, արդեն մանկավարժական նորարարության ճամբարականներով սեբաստացի «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչները՝ 1-3-րդ դասարանների ղեկավարները, իրենց հեղինակած դասարանային Հորինակներով շարքը մատենիկների կդարձնեն յուրահատուկ ընթերցարան…

Երեկ Սոնա Բեզիրգանյան բլոգերն էր այո ասում մեր այս առաջարկին, Գեղարվեստի հարթակում. իր հայտնի բլոգով Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ծրագրավորող-ուսանողը 2018-ի օգտակար կլինի պատանիների ամառային ընթերցանության կազմակերպմանը…Միացեք, Սոնային ու իր ընթերցասեր սեբաստացի ընկերներին, ուսուցիչներ՝ Նունե Մովսիսյանով, Մարիետ Սիմոնյանով մինչև Անահիտ Հարությունյան, քանի՞սն եք, ձեր ճաշակով, ձեր մեծ ու հետաքրքիր գրադարանով, էլեկտրոնային թե ֆիզիկական, «Ամառային ընթերցարան» ամենամյա նախագիծը գործի գցեք… Հունիսը սպասված սրընթաց ու ջրեղեն կիսվեց…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1399

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամռան ծով գործի և այն մասին, թե ինչու Երևանում ծովը չի շատանում…

Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ եմ անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր

Ազատություն՝ ռիսկի համար պատասխանատվություն կրելու

Մարիմյան Թամար-Անահիտ Աղասյան մանկավարժական նախագծային տանդեմն իմ ուշադրության կենտրոնում է. 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված փետրվարի 2-ի մեկնարկը դիմավորեցի Հիմնական դպրոցում: Կրթահամալիր ստեղծած նշանավոր թիվ 183 դպրոցի հիմնադիր Աշոտներից Դաբաղյանն ուներ առանձնահատուկի վայելքը: Ես,

Կիրակի. փախուստ քնով ու վերադարձ գրով…

Որքան էլ ճանապարհը Եղեգիսի Արատես կարճ չես համարի (այս անգամ՝ երկու կողմն էլ Արտաշատի խճուղով, Եղեգնաձորով, Եղեգիսի կիրճով, ուղիղ 150 կմ մի կողմի երկարությամբ), այն ավելի երկարեց. գնալիս էլ, գալիս