Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը: Մի կյանք է, ափսոս չէ՞ ապրել՝ ձևացնելով… Ինչի՞ համար…Անմիջական, կենդանի, սպոնտան (ինքնաբուխ), ոգեղեն. ազատ՝ խոսքի, գործողության մեջ, ի՞նչ է, այս ամենը խանգարում են կիրթ հանդես գալուն, խո՞րթ ոճ են… Ոճը՝ ինքը մարդն է, արհեստականությունը վարագուրում է անհատականությունը, մարդուն դարձնում անհոգի, դատարկում ոգեղենությունից:

Արթուր Բախտամյանի հետ զրուցքում ենք «Չակերտներ» հաղորդման մեջ: Ոչ մի դադար, ի՞նչ կրկնություն, եղբայր, զրուցում ենք, ահա, հանդիպել ենք տաղավարում (սրճարանում, փողոցում… ո՜ւր ասես), հարցեր ունես, ունես, չէ՞, քեզ հետաքրքրում են դրանց՝ իմ պատասխանները… Դե, ես էլ պատմում եմ… Էլ ի՜նչ փակագիծ կամ չակերտ, ի՞նչ ունենք կմկմալու, չասելու, փակագծում կամ չակերտում պահելու…

Ինչո՞ւ հանկարծ մեր Նունեի Հեգելին հիշեցի. «Աշխարհում ոչ մի մեծ բան առանց կրքի չի լինում…բարոյականությունը կամքի բանականությունն է»: Սրանով էլ ավարտենք մեր այսօրվա գիրը: Շաբաթ է դիմացս, իսկ ինձ (մեր խմբին), ապասում են Բջնի-Հրազդանում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առաջիկա իմ ու Շուշանի անելիքը

Մենք շտապում ենք. հիշեցնեմ, որ իմ Շուշան Բլեյանի երևանյան հեռախոսային կապը վերականգնվել է, Շուշանն Օպերայից իջնում է ինձ, Արմինեին ու Դավթին այցելելու… Շուշանը ոգևորված է իմ հեծանիվով այնքան, որ չի

Քառատրոփ՝ «Յավաշ-կամաց» համաժողովին մասնակցելու և… Կարդացե՛ք…

«Յավաշ-կամաց» օգոստոսի 9-16-ը Աղվերանում կազմակերպվող ամառային դպրոցին մեկ օրով՝ օգոստոսի 10-ին մասնակցելու և «Փոխելով կրթական պարադիգմաները» ընդգրկուն թեմայով ելույթ ունենալու խոստում ես տվել էի 1 ամիս առաջ, իմ լավ բարեկամ Արթուր

Քո նվաճած բարձունքից աշխարհն ուղղակի հիանալի է…

Մեր գո՞րծն է՝ սովորել ու սովորել… Պարզվում է՝ սա ոչ թե Լենին պապիկն է ասել, այլ ռուս գրող Անտոն Չեխովը, ում պատմվածքները ժամանակին, հայերեն-ռուսերեն, հաճույքով եմ կարդացել և խորին հարգանք