Երեկ ես մասնակցել եմ երկու հեռուստահաղորդման, մեկ հարցազրույց եմ տվել, երկու պաշտոնական ընդունելություն եմ պատվել իմ համեստ ներկայությամբ, վայելել եմ մեկ հանդիսության՝ սեբաստացիկ-սեպտեմբերիկ հինգ տարեկանների ամենամսյա հավաք-ստուգատես-խաղը: Ազգային կրթություն կոչվածը, այո՛, այսպես է կենդանի-աշխույժ, ծիսական-ակամա-ինքնաբուխ (սպոնտան) իրականություն դառնում, այսպիսի խաղերի միջոցով… Ղազարոս Աղայանն իր մանկավարժությունը զարմանալիորեն, ոչ միայն հայոց մեջ առաջինը, այլև 19-րդ դարում առաջինը (ես գոնե չեմ ճանաչում, ցույց տվեք) կարևորեց խաղերգերի, խաղ-պարերի, խաղ-խոսքերի, խաղ-ներկայացումների նշանակությունը և թողեց ինչպիսի՜ անգերազանցելի մշակում-օրինակներ… Ուրախացնում են տիկին Աիդան ու ընկեր դաստիարակ-օգնականները, ո՜ւխ, ոնց են առաջադիմում` խաղալով- հավեսով զարգացման ծրագրում… Եվ նրանց հավաքանի-մեծ խաղը,  նրա նախապատրաստության շրջանը,  նախակրթարանում 2-5 տարեկանների գործունեությունն ավելի ու ավելի լավ է ներկայանում մեդիայում, ավելի բաց ու մատչելի:

Բա ի՜նչ համով էին հավաքի վերջում վերևից ընկած խնձորները, բոլոր լսող-տեսնողներին էլ հասավ, մեկը ես՝ ինչ խրթխրթալով կերա (այսպիսի խնձորի համար ուշքս գնում է), ա՜յ, մի ավելացած խնձոր էլ թաքուն դրել էի գրպանս, Դավթի համար. նա էլ խրթխրթան, սպիտակ խնձոր շատ է ուտում, ամեն օր:

Ափսո՜ս, հազար ափսոս, որ չկարողացա մասնակցել «Երևան» էքսպոյում երեկ, ուսուցչի օրվան նվիրված, Դիջիթեք-էքսպոյի մեկնարկի օրվան մեր նախաձեռնած համերգ-ֆլեշմոբի-նվերին: Նառայի հետ մշտական կապի մեջ եմ եղել: Այս բեմելը տեղ է գտնում մեր տոնացույցում, և տեսեք՝ ինչպիսի՜ արձագանք: Երեկոյան, էքսպոյի ղեկավարները ի՜նչ գոհունակություն էին ինձ փոխանցում պաշտոնական հանդիպման ժամանակ, իսկ «Երևան» էքսպոյի տնօրենն ինձ խոստացավ, որ մեր բոլոր ուսումնական նախաձեռնությունների համար ամենամատչելի պայմաններով կտրամադրի կրթահամալիրին «Երևան» էքսպոյի ողջ հնարավորությունները: Սրանից էլ լավ հարթա՞կ ու միջավա՞յր` ցուցադրելու բանգլադեշից դուրս…

Որոշել եմ, շատ արագ ինձ հարմար-համապատասխան հեծանիվ եմ ձեռք-բերելու մինչև կրթահամալիրի Տոները… Դադար կառնեմ, մեկ էլ տեսար մեր բարեկամ կամ շրջանավարտ սեբաստացիներից մեկը վերցրեց ու Տոնի առիթով Տիար-տնօրենին նվիրեց-պարգևատրեց… Ահա այսպիսին պիտի լինեն պարգևատրումները` շոշափելի, սպասված, որ կյանքդ փոխեն, նշանավորեն, խթանեն ինքնադրսևորումը… Թե չէ՝ մի գլուխ պատվոգրեր թղթե ու մեդալներ… Ծերացող-ծերացած մարդու զարդ ու զարդարանքներ են սրանք… «Սրանք զարդ չեն ու զարդարանք, այլ՝ մեր գլխին պատիժ, փորձանք…»

Այ, հոկտեմբերի 6-ին մեկնարկող հինգ խաղահրապարակներն ու 2-5 տարեկանների խմբերն են նվերը: Արդեն սկսեցի ոգևորվել ձեր, սեբաստացիներ, ոգևորված, նախաձեռնող մասնակցությունից` Գեղարվեստից սկսված, Հիմնականով ավարտված: Իհարկե՛: Խաղահրապարակների հայտարարված մեկնարկը ընդամենը սկիզբ համարեք. դրանց գործիքավորումը, հանդերձավորումը և՛ միտք է պահանջում, և՛ կենդանի մարդու մանկավարժության յուրահատուկ-էժան նյութականացում… Բացօթյա մարզանք-խաղերը պիտի օր առաջ դառնան մեր առօրյան: Լսե՛ք, անպայման անվտանգ, զգուշությունը խելքի հատկանիշ է, ինչպես խիզախությունը: Խիզախ և զգույշ՝ միասին:

Ինձ հարցնում են, թե ես իմ 104-րդ գրում ինչի՞ հանկարծ հիշեցի Մանուչարյանին ու տոլմայի պատմությունը… Տեղի՞ն էր: Տեղին է. իմ օրագիրն է, ու ես եմ պատմողը: Շնորհակալ եմ, ընթերցող, և քո ամեն մի արձագանք-կարծիք-զանգին ես կպատասխանեմ հեշտությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցասումի բերած տիղմից մաքրվելու արվեստը…

Ես նորից Թումանյան եմ կարդում. հենց հիմա իմ դարակից վերցրի հատորյակը՝ մակագրությամբ իմ, որ նվիրել եմ Արմինե Աբրահամյանին, ու թերթում եմ՝ ետ ու առաջ, թերթում եմ, զրուցում… Կարոտել եմ… «Մեռնել-քնել».

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում

5-6 տարեկանների, ընտրության-պարտադրանքի սահմանում

Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք. — Ո՞նց է արևը հասունացնում