— Դե՛, գլուխս մի տար, շո՜ւտ գրկի առյուծին, տա՛ր լողացրու, կեղտից ազատի… հո ես խոզ չեմ, առյուծ եմ…
Այսպես, ահա, շարունակեց-կտրեց իմ առավոտյան արթնացման ծեսը Դավիթը Բլեյան… Տեսնեք՝ ո՜նց  է փքվել-քնել… տղամարդու պես… Ու արդեն իմ գրկի մեջ, լողարանում.
— Պա՛պ, ես կարամ էնպես մռնչա՜մ, որ Տիարից փոքր թիքեն ականջը մնա… Պապ, գիտե՞ս` թիքեն կտորն ա, քիչն ա՝ մի թիքա հաց տուր ուտեմ,- արդեն ցնցուղի տակ շարունակում է  մեր հերոսը…

Դավիթ Բլեյանն իր սիրելի, Սոնա քույրիկ-Դավիթ տղա  մեծացրած գրքերի մեծ քանակ տարել է պարտեզ… փռել-ցուցադրել, պատմել-խաղացել են… թողել է բոլորը խմբում.
— Դավի՛թ, քո ընկերները պաղպաղակի վրա  շատ ուրախացա՞ն, թե՞ գրքերի…
— Պա՛պ, մենք կարող ենք պաղպաղակ ուտելով գրքերը նկարներով շուռումուռ տանք, ես պատմեմ իրենց համար…
Իսկ Անուլիկն այնպիսի նրբություն-խնամք-ճաշակ է հաղորդել իր նոր հագուստին… Դավիթ Բլեյանը ո՜նց դիմանա…

Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Հարվածային կառույց հայտարարված Սեբաստացի ագարակ-Դպրոց-պարտեզում եմ սկսում իմ օրը, և այնքա՜ն, քանի դեռ ագարակը չի դարձել կրթահամալիրի յոթ կառուցվող հրաշալիքներից առաջին հանձնվողը, հանրայնացվողը… Այսօր մեր աշխարհի այս անկյունում մեծ պլեներային հավաք է… Անահիտ Բախշյանի հետ մեզ են այցելելու վարչակազմի ղեկավար Արտակ Ալեքսանյանն ու թաղի-Երևանի ներկայացուցիչներ: Մեր ագարակը-Դպրոց-պարտեզը, հաղորդելով թաղին միջազգային ճանաչում, փոխում է, պիտի փոխի թաղը՝ ներսից դրսից…

Քնարիկ Ներսիսյանի՝ կրթահամալիրի Գեղարվեստի ղեկավարի հետ աշխատանքային ջոկատների առավոտյան տողանից հետո կրթահամալիրի յոթ հրաշալիքներից երկրորդն ենք գնում կրթական պարտեզի արևելք-արևմուտք կրթական կասկադի արևմտյան հարթակից՝ Ագարակից, Չարենցի կամար պլեներային բարձունքով, նրան հարող պուրակով-Բախշյանի այգով-վերգետնյայով Բաբաջանյանի, Սեբաստիա մարզադաշտի երիզով, Կրթական պարտեզի Սարալանջով աջ՝ դեպի Նոր դպրոց-պարտեզ, վեր՝ առվույտի նորացան արտով, Քոլեջի պուրակով, ձախ՝ դեպի Գեղարվեստի պարտեզ… դադարներով`զմայլանքի-գյուտերի, արածի ուրախությամբ, չարածի փշերով… հուշաղբյուրներից-պուրակներից-մարդկանցից-արածից հավես ու օրհնություն առնելով, սեր բաշխելով… մինչև Գեղարվեստի նախակրթարանի ծովի առաջ քարանալը: Մնացածը թող Քնարուհին շարունակի-սկսի պատմել, ներկայացնել իր աշխարհն ապրումի՝ որպես բնակիչ ու մասնակից արարումի… Ի՞նչ, Բակունցն իր Կյորեսը, Թոթովենցն իր Հռոմեական ճանապարհը, Մահարին իր Այգեստանը, Մաթևոսյանը՝ իր Ծմակուտը, Մուշեղ Գալշոյանն իր երազում տեսած Էրգիրը՝ կարոտի Ալեով, գրականություն կդարձնեն, պաշտամունք մի, կպարտադրեն մեզ, մենք մեր յոթ հրաշալիքի ու յոթանասունյոթ աղբյուրի- պուրակի-արահետի-կասկադի-հարթակի-պարտեզի կրթահամալիրյան Բանգլադեշը՝ нет?: Գերմաներեն «ինչու»-ն «warum» է հնչում…

«Ժայռ» ճամբարի առօրյան:
Լուսանկարները` Կարինե Պետրոսյանի:

Ինչքա՜ն բան է փոխվում-փոխվելու մեր աշխարհում, բայց այսօր էլ՝ ո՜ղջ հուլիսին, թավալգլոր արագությամբ է փոխվում մեր ստեղծումի երկիրը՝ կրթահամալիրյան Բանգլադեշս… որ ոչ մի բանի հետ չեմ փոխի,վարպետներ, ու  հուլիսը՝ այսօր մեկնարկած՝ ոչ մի ժամանակի..
Ի՞նչ տող-դող, զգացում-կապ եմ փնտրում, ի՞նչ բառ, ու որտեղի՜ց որտեղ մի քանի գիրք թերթելով` հասնում եմ Չարենցի տողերին այս..

Ուզում եմ աշակերտ լինել ձեզ և տիրել արվեստին ձեր անհուն,
Որ տողերս լինեն մեջտեղից ձեր ոսկյա օրենքով հատած,
Որ հանգերըս լինեն հարդարած ձեր արդար, անխաբ թեզանով,
Եվ ձեր նուրբ քարերի նման՝ բառերս լինեն սրբատաշ.
Թող ձեր հին շենքերի նման գործերս մնան անանուն,
Բայց լինեն դարի արևով և երկրի եղյամով պատած…

— Ճի՜շտ եմ ասում,- կասեր Դավիթը՝ աչքերիս մեջ անէանալով-անհետանալով…
Իսկ ծովը մեծ է. ըստ Հեմինգուեյի և Էքզյուպերիի… Բայց մեր ծովը՝ նախշուն լողափով, առեղծվածային է… Մեծ ապակու ետևից-մանկական աշխարհից Քնարիկին կտեսնի Մոնիկան երկամյա՝ լողազգեստով պճնված, ու գազանիկի պես դուրս կպրծնի գունավոր աստիճաններով՝ դեպի ծովը… Չե՜ս կանգնեցնի… Ինչո՞ւ… Բախտդ քեզ օրը քանի՜ անգամ այսպիսի ակնթարթներ է պարգևում, ու դու ներկա ես վայելումի… Մնացածը կարողացա՞վ Քնարիկի բջջայինն անել, գնահատե՛նք:

[youtube https://www.youtube.com/watch?v=7gw6rl6JLYQ?rel=0&showinfo=0]

Ես Քնարիկին որդեգրի հետ թողեցի ու Գեղարվեստի մեծերի ճամբարի ծովով (օվկիանոսով, եթե ճիշտն ուզում եք իմանալ)… Դադար… Բայց այստեղ՝ օվկիանի աշխարհում՝ վեց-տասը տարեկան մարդկանց կրքեր են բորբոքված՝ այնքա՜ն ու այնպես, որ իրենց Տիարին կարող են չնկատել, ու դա լավ է, ցուցանիշ է. ինչպես ինձ տեսնելիս Անգլիական այգու ծառի  ծառս լինելը… Հրա՜շք: Փառքդ շա՜տ: Կամ քամու նման ինձ քշել-տանելը: Ես Գեղարվեստի արևմտյան դարպասով փախչում եմ Բ-1 թաղամասի «Անգլիական այգուն» նայող ատամնաբուժարան՝ ազնվական կնոջ՝ ատամնաբույժ Լուսինեի մոտ… Բարեխիղճ եղիր, Տիար, և ուշադիր. մարմինը մի գործիք է, որ անընդհատ խնամք է պահանջում, մի պահ ես բաց էի թողել, հիմա՝ երբե՛ք: Տիարը հոգս չի դառնա, Տիարը հոգատար է:

Գեղարվեստի  պլեները Բանգլադեշի «Անգլիական այգում»:
Լուսանկարները` Սուսան Ամուջանյանի:

Իսկ իմ հեծանիվը երկօրյա կապիտալ վերանորոգումից հետո, շնորհակալ եմ, Էրիկ Գրիգորյան, ներքևում ինձ է սպասում, ինչպես հուլիսի մեկից ձեզ են սպասում արձակումի օրերն ամառային, սեբաստացի ուսուցիչներ… Ազատ՝ վարչական կապանքներից, ռեժիմից, աշխատողի աշխատաժամանակի անհատական պլանից… Ստեղծե՛ք ձեր պլանը՝ ազատ ու անհատական, տնօրինե՛ք ձեր ժամանակը ստեղծումի: Արեք՝ ի՜նչ ուզում եք, ի՜նչ սիրտներդ կուզի… Ինչպես ես՝ հուլիսին Բանգլադեշում:

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 718

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքից ի՜նչ հոգնել, ես լիցքաթափվում եմ զայրույթից…

Ուրծի լեռներում, այսօր… Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի։ Երեկվա օրը՝ հոկտեմբերի 22-ը, անզայրույթ էր, ու վերջը տեսեք. երեկոյան 5.30 ես դուրս եմ գալիս Մեդիայից իմ երկանիվ նժույգով, Մայր դպրոցում զմայլվում եմ օրվա մեր

Գերբնական ուժով ազդել՝ փշաքաղվելու աստիճան

Միˊ կասկածեք Վահան Տերյանի ազդեցության այսպիսի ուժին, դա ես չեմ ասում՝ ըստ Տերյանի ծոռ Գևորգ Էմին Տերյանի` «ամենատերյանասեր տիարը». կարդացե՛ք «Կարդում ենք Տերյան» ստուգատեսի մասնակիցներից Մարգարիտ Մանվելյանի այս հրապարակումը կամ լսե՛ք

Ինչի՞ց են սկսվում հայրենիքն ու հեղափոխությունը…

Խորհրդային շրջանում տարածված երգ կար՝ ինչից է սկսվում հայրենիքը․․․ Կօգնի՞ իմ Google ընկերը 30 տարի այն կողմ վերադառնալ։ Լսե՛նք միասին: Ես Հայաստանում հայտնի ճամփորդ եմ և հիմա առիթը բաց չեմ թողնում.