Հուլիսի 1-ին երկարատև-անկողնային-անկասելի, մաշող, կյանք դարձած հիվանդության մաքառումից հետո մեռավ-քնեց, հանգստացա՞վ Թաթոս Բլեյանը՝ իմ Էդվարդ ավագ եղբոր ավագ որդին, Արամ Բլեյանի հայրն ու Էդվարդիկի պապը, Արթուր և Պետրոս (Յուրա) Բլեյանների եղբայրը… իմ ընկերը, գաղափարակիրը… Ափսո՜ս, հազար ափս՜ոս… Այդպես ստացվեց. կյանքի հասուն՝ քառասունից հետո շրջանում, երբ ընդունակ-մտածող-իմաստասեր, բարեպաշտ քրիստոնյան այնքա՜ն անելիք ունի, Թաթոսն առերեսվեց իր անհաղթահարելի հիվանդության հետ ու գործեց, ինչպես ինքն էր ասում իրեն բնորոշ հումորով, պրոֆեսիոնալ հիվանդ: Թաթոսի ստեղծած ընտանիքը, իր համադասարանցի-սեր-կին Ալիսը, գեղանի Ռուզան աղջիկն ու որդին (հիմա ներկայացնում եմ օրագրի ընթերցողին, իմ սքանչելի կրտսեր եղբորն ու ընկերոջը` Արամ Բլեյանին)՝ Արամն իր ընտանիքով՝ Էդվարդիկով, Լուսինե հարսիկով Թաթոսի կողքին եղան ու Թաթոսի հետ…
Արամ ջան, կեցցես, դու հոգատար խնամակալ եղար քո հորը, դու դիմացար, եղբայր, քեզ բաժին ընկած խասյաթ Բլեյան Թաթոսին…
Թաթոսի ցանկությամբ մենք նրան հրաժեշտ կտանք եկեղեցով. հոգեհանգիստը՝ կիրակի, ժամը 18:00-ից, Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում, և թաղման թափորը երկուշաբթի, ժամը 13:30, կշարժվի եկեղեցուց Կարմիր բլուր՝ պապական գերեզմանոց։ Թաթոսը դարձավ մեր հայրական գերեզմանոցում չորրորդ սերունդը. այստեղ են իմ Ազիզ (և՛ անունով, և՛ էությամբ) տատը, իր մեծ որդին ու հարսը՝ իմ հայրն ու մայրը՝ Շամխալբեկն ու Իսանը, նրանց մեծ որդին՝ Թաթոսի հայրը՝ Բլեյան Էդվարդը, և ահա Թաթոսը կհանգչի իր նվիրյալ նախնիների կողքին…

Հուլիսի 1-ին, ես հաստատում եմ նորից, կա աշխարհ, և կա ներաշխարհ, հատուկ, որ աշխարհն ու նրա մարդկանց, մեզ բոլորիս ազատի տրտմերեսությունից մեր բոլորի …
Լսել եք, թե ինչ ասվեց՝ սրանից ավելին չարից է…

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդները:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Հուլիսի 1-ին, մեր արձակումի առաջին օրվա ազատ աշխատանքն սկսեցինք առտու ժամը ութին… աշխատանքի երկու-երեք տասնյակ բանող-սովորողներով, նրանց նույնքան և ավելի ուսուցիչներով, Գրիգոր Խաչատրյանով… Անահիտ Բախշյանով ու Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմի ղեկավար Արտակ Ալեքսանյանով… Պայմանավորվեցինք մեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ-մարզական ղեկավարի հետ՝ լինել ձիու-հեծանվի վրա. միասին ստեղծելու ենք նախանձ շարժող Ագարակ ու շրջակա միջավայր պատշաճ, միասին ենք բացելու տարածաշրջանի ամենաբանուկ մետաքսի ճամփան... Ու ի հավաստումն ասածի, վարչակազմի ղեկավարի հետ անցանք «Բնակավայր-կրթական պարտեզի» Ագարակ-Դպրոց-պարտեզ-Գեղարվեստ ճամփան… Կարծում եմ՝ վարչակազմի ղեկավարը բացահայտեց իր համար մեր կրթական աշխարհը՝ իր նոր մարդկանցով-դպրոցներով-զարգացումներով…

Հուլիսի 1-ին ներսից-դրսից փոխվելով՝ փոխելու մեր հավատամքը նորից քննություն բռնեց ու գործեց: Չենք նահանջելու, ասված է՝ արված է. արվելով ասվածի մասին է իմ գիրը, օրապատումը՝ թվով այս 719-րդ անընդհատը:

Հուլիսի 1-ին գեղարվեստի մեծ խումբ ուսուցիչ-ճամբարականներ կեսօրը պլեներային պարապմունք դարձրին՝ իրենց ազատ որոշումով, իրենց գեղեցկուհի ղեկավարի հետ…

Հուլիսի 1-ից չկա խնդիր աշխատանքի-արձակուրդի. անընդհատ ու ամեն օր սեբաստացի սովորողը և ուսուցիչն իրենց որոշած գործերը-խնդիրները-նախագծերը կիրականացնեն իրենց անհատական պլաններով… Ես եմ, որ այս, հուլիսի 1-ից ձեզ պատած զգացումից-շնորհից ձեր վաստակած, զրկված եմ, անընդհատ աշխատանքի մեջ. ես արձակուրդ չունեմ… Ո՞վ է իմ գործատուն… Ես. բռնել մեկընդմիշտ այդպես եմ որոշել:

Ավագ դպրոցի մուտքի ճամբարը «Ժայռում» է:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Հուլիսի 1-ին «Նախագծում ենք մեր ավագ դպրոցը» սեբաստացի ճամբարականների մեծ խումբ՝ Մարթա Ասատրյան և ընկերներ հանգրվանեցին Սևանի «Ժայռում»… Կեցցե՛ք: Նախագծի և՛ մշակումը, և՛ իրագործումը հետևողական-ամբողջական աշխատանք են. ձեր դպրոցը, ձեր կյանքը ապրեք որպես մի ամբողջություն: Սովորեք ապրել և ապրելով սովորեք: Ասված է՝ ստեղծական ու մոբիլ, ամենուր ու անընդհատ…

Հուլիսի 1-ին մենք «Սեբաստացի մոլ»-ի, Գրիգոր Խաչատրյանի ասած՝ «սեբաստամոլ նախագծողներով» պատրաստում էինք նրա պաշտոնական բացում-պերֆորմանսը հուլիսի 4-ին, ժամը 11։00… Ազատ ստեղծագործ աշխատանքի մի նոր հնարավորություն, իսկական հրաշալիք… Ի՞նչ, Մալաթիա-Սեբաստիա մտնող ցանկացած անցորդ կանցնի Մալաթիա տոնավաճառային ցանցով, Երևան Սիթի-Կայզեր ցանցով, ստիպված թե կամավոր, ու չի՞ անցնի Սեբաստացի մոլով՝ ուսումնական վերնիսաժով, կրթահամալիրով… բա էլ ի՜նչ տղամարդ եմ ես, ինչո՞ւ եմ փափախ դնում… Համեցեք, տեխնոլոգ-ձևավորող, ծաղկաբույծ, նկարիչ, կենդանասեր, գրքասեր, ուսուցիչ, սովորող, բաց է մեր Կենտրոնը հանրությանը ներկայանալի երևալու համար… Ո՛չ ժամ ու պատարագ, ո՛չ հրաման. քսանչորս ժամ անընդհատ ու ձեր անհատական որոշումներով… Հեղինակային մանկավարժության հանրայնացման ձեր հարթակն է…

Բոմի առաջին պարապմունքը:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Հուլիսի 1-ին Դավիթ Բլեյանն ու մայրիկն իրենց ազատ որոշմամբ աշխատանքային օրն անցկացրել են Չայկովսկի 30 տարածքում, մեր բնակարանում… Որքան էլ իրիկունը դժվար էր լսելը, սիրելի հաշվետվություն էր մեր պատշգամբում… Մայրիկ Արմինեն ներկայացնում էր համատեղ նախագիծը… և առաջարկներ արանքում՝ նախագծի զարգացման…
— Պա՛պ, հա՛մ պարտեզում գործ կանեմ, կլողամ, կխաղամ, հա՛մ տանը…
Եվ ցույց տվեց մեծ տոպրակներով հավաքած, կապած մեքենաների փաթեթները՝ պարտեզ տանելու… Մեծանում է մեր տղան. հուլիսը հասունության շրջան է:

Հուլիսի 1-ին քոլեջում մեր «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ քսաներեք դաստիարակների դիպլոմային նախագծերի պաշտպանության օրն էր… Քանի՜ ուսուցիչ մեր կարևոր գործի մեջ էր… Առանձին պատում է: Ի՞նչ ներկա-բացակա, հուլիսի 1-ից կա մի ցուցանիշ՝ աշխատավոր սեբաստացու աշխատանքը… Դո՛ւք եք ձեր գործատուն ու հուլիսը։

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
#719

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նրբանկատ, ամենակարող ասպետի և գեղեցիկ արքայադստեր մասին

Դավիթ Բլեյանը՝ ծնված 2011-ի դեկտեմբերի 12-ին, նուրբ-ուշադիր է իմ նկատմամբ, խոցելու աստիճանի․․․ Իրիկունը իմ ինքնազգացողությունը նկատելի վատացավ, այնչափ, որ հրաժարվեցի կիրակի մի խմբով Հառիճ այցելելու և սիրելի Մարինե Մկրտչյանին ու

Ընտրեք արահետը և իմացեք, ինչ է Ձեզ սպասում

Հասկանալի է՝ մայիսի 1-ի տոնական օրվա երկրորդ կեսին Գևորգ Հակոբյանի հետ հեծանիվներով դուրս ենք եկել շրջայցի… Առաջին կեսն էլ շատով, շատ-շատով միասին ենք Մայր դպրոցում՝ ակումբում, հետո Մարմարյա սրահում. նշում

Տոն, որ միշտ մեզ հետ է, որպես….

Տոն, որ միշտ մեզ հետ է, որպես…. նախագծային ուսուցման հավեսի մանկավարժություն … Ստացվեց. սա այն դեպքերից-օրերից-նախագծերից է, որ ես գոհ եմ, հատկապես, որ Սյուզի Մարգարյանը սրանով փոխեց իր դիրքորոշումը իր