– Փնթի Սեթին որ բոլորը ծեծեն, ի՞նչ կլինի։

Ռոդարիական հարցադրում է՝ ինչ եղավ, երբ աշխարհում անհետացավ շաքարը… Մեր աշխարհից էլ սեբաստացիական թող անհետանան բոլոր փնթիությունները, կեղտերը, սեթիկները, մանրէները…

— Խխունջը միջա՞տ է, թե՞ կենդանի, հայրիկ (երեկ, բակում խաղալիս, կարծեմ խխունջի են հանդիպել. առաջին անգամ, երես առ երես՝ «խխունջ խանումի հետ»):
– Ուզում եմ՝ ոչ ոքը գա խխունջի պես: Չի ուզում ոչ ոքը՝ խխունջի պես գա, թող Վահրամի մեքենայով գա… Գա-չգա, արի-գնա, խխունջի պես մի՛ մնա, այ ոչ ոք… Էդ ինչի՞ ոչ մի բան չեք ուտում, որ ես տեսնեմ: Ոչ մի բանն ի՞նչ գույնի է… Ոչ մի՞, թե՞ ամեն մի…

Դավիթ Բլեյանենց խմբում, ենթադրում եմ, ռոդարիական ստուգատեսի օրեր են, տեսեք՝ ինչպես է այն մտնում ընտանիք. ինչ լա՜վ է… Ընտանիքի ու պարտեզի սահմանները, պատերն այսպես են քանդվում. ահա ինչու եմ պնդում համառորեն, որ ամեն խմբի դաստիարակ ու օգնական, 1-3-րդ դասարանի դասվար կրթական ծրագրի փաստացի ղեկավար է իր 20-25 սան-սովորողների համար, ահա ինչու նրանցից յուրաքանչյուրը պիտի Մայիսյան հավաքինինքնադրսևորվի-ներկայանա ամբողջական՝ որպես կրթական ծրագրի մշակող, կազմակերպող, տարածող՝ տանը թե դպրոցում, Հայաստանում թե Վրաստանում:

«Առականին» մեր թողարկեց իր 200-րդ առակը. սա իմ 300-րդ գրին համարժեք իրադարձություն է, իմ հավատարիմ, Խ. Աբովյանը կասեր «ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ», ահա ինչու՝ որպես պատիվ, իմ գրի ու ընթերցողների համար ես այն բերում եմ  ամբողջությամբ.

«Այն հարցին՝  կփրկվի՞ արդյոք աշխարհը, ճգնավորը պատասխանեց.
– Բոլորը կարծում են, որ պետք է աշխարհը փրկել: Յուրաքանչյուրը մյուսից լավ գիտի, թե ինչպես դա անի: Բայց մարդիկ տարբեր են և ընդհանուր լեզու չեն գտնում միմյանց հետ. վիճում են, սպանում իրար:
Երբ մարդիկ սկսեն փրկել ոչ թե աշխարհը, այլ միմյանց, այդ ժամանակ էլ աշխարհը կփրկվի
»:

Այսպես «կփրկվի աշխարհը»… Մնում է իմանանք` ոնց ենք փրկում միմյանց… Մեր մանկավարժությունը սրանո՞վ է զբաղված, մեր սեբաստացիական աշխարհը…

«Հանրակրթական Էկոտուր»-ի գոյությունը, նրա հետևողական զարգացում-տարածումը 2015-ի մարտին Թբիլիսիի միացյալ էկոդասի մասնակիցներն արժևորեցին… Հիմա էլ՝ «Էկոլուրի» հատուկ թողարկումներ, որպես արտակարգ իրավիճակներին հանրային արձագանքում… Իհարկե, Միքայել Կամենդատյան, Մարթա Ասատրյան, հետապնդե´ք «փնթիկներին» ամենուր… Ոչ թե ասել ասելու համար՝ որպես արտահայտվելու ազատության ցուցադրում, այլ որպես կենսակերպ… Իսկ թռչունների, Երևանում նրանց բների, նրանց ինքնազգացողության մասին ասելիքը բովանդակություն կդառնա «Էկոտուր» 2016-ի ժամանակ… Մենք ի՞նչ գիտենք 2016-ին մեր գալիքը. դեռ պիտի ապրել մինչ այդ: Ահա ինչու պիտի հավաքել վատ-լավ արված ծառահատումների մանր ճյուղերը, դրանք աղացով անցկացնել, դարձնել կոմպոստ… Պիտի հասցնել «Էկոտուրին» մեր նոր տնկարանը, գյուղացիական տնտեսության պտղատու այգին… «Էկոտուր» 2015-ի հայտերի ընդունմանը ամբողջ 10 օր կա. պիտի սկսել բալենիների, եղրևանիների, մրգատու ծառերի շարքերի տնկումը՝ որպես բնապահպանական նախագծեր… Այսօրը կարող է, չէ՞, էական լինել։ Ես եկել եմ կրթահամալիր այս վճռականությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես եմ՝ քո անմահությունը

 Անմահությունը։ Ես եմ։ Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Արփի Սահակյան Կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցականի դաստիարակ» մասնագիտությամբ այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է.

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Անպատ միջավայրի սովորողը

Ես, գիտե՞ք-իմացեք, երբեք շախմատասեր չեմ եղել. իմ հայրական`Շամխալբեկի տանը փակվող տախտակ՝ շախմատի քարերով երևի միշտ եղել է, բայց չեմ հիշում, որ իմ ավագները՝ Էդվարդը, Գագիկը, Ստեփանը, շախմատ խաղային. ոչ էլ