Ես արդեն երկու տարի է, ինչ աշխատում եմ բրուտանոցում․․․ կրթահամալիրի․․․ 1984-ին, երբ երկու Աշոտների՝ թիվ 183 հայտնի դպրոցի համահիմնադիրների նախաձեռնությամբ, ես այդ ժամանակ դեգերումների մեջ էի դեպի Բանգլադեշ իմ երկարատև աքսորի-գործուղման, սկսվում էր անհավատալի՝ իր հանդգնությամբ, ծավալով, ֆիզիկական ու տոկունության պաշարով դպրոցի նկուղների․․․ բառ եմ փնտրում, Մխիթար Սեբաստացի աբբահայր, չեմ գտնում… մի աշխատանք, որ ինչպես քեզ մոտ հանդիպեցի, պատիժ որպե՞սԱշոտ Մանուչարյան, Աշոտ Դաբաղյան, այս նյութը-պատումը բազմաշնորհ հմայիչ-մարզական-երաժշտական Մարինե Ասատրյանի՝ երախտահիշատակ մեր Վահանի ու սեբաստացի աղջիկների ֆուտբոլի մարզիչը դարձած առաջատար մարզիչ Նառա Հարությունյանի աղջկա․․․ կարդացեք, այցելեք բրուտանոց, տեսեք, որքան հեռահար նախագիծ եղավ-դարձավ․․․ Մանկավարժական դիտարկում-գրառումների օրագիր է իմը։ Մարինե, Նառա, ձեր ֆուտբոլիստներով-ընկերներով 9-1-ի, կստացվի՞ բերեք Աշոտներին, անցկացնենք նախկին նկուղներով․․․ կրթահամալիրով մեկ։

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը՝ փետրվարի 7-ը, բառարանընթերցման ֆլեշմոբ դպրոցում՝ ուսումնական պարապմունքներին, տանը, դասարանական, խմբային, անհատական, ընտանեկան նախագծերի իրականացում․․․ Լավ է մտածված․ իսկակական նվեր երախտավորին․․․ Պատկերացրի՞ք բառարանընթերցման ընտանեկան նախագիծը՝ մայրենիի ուսուցչի, նրա բլոգի գործուն մասնագիտական-մանկավարժական աջակցությամբ, մասնագետ-ուսանող-հարազատների՝ ծնողների, ընկերների, հորաքույր-մորաքույրերի-հորեղբայրների ներգրավմամբ։ Մեր մանկավարժության հանրայնացումը, իսկական հանրակրթությունը այլ ճանապարհ ունի՞։

Ծիսական խոհանոց. պատրաստում են 2-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի:

Նախ՝ մեր mskh.am-ի առաջին էջը ավելի ու ավելի բազմազան է դառնում, կենդանի-հետաքրքիր-դիտարժան․․․ Երեկ մասնագիատական խմբերով սեմինար-պարապմունքին էի ասում՝ Հասմիկ Ղազարյան մայրենիի ուսուցիչ-խմբագրի գիրքն է, իրեն բնորոշ հումորով-թեթևությամբ․․․ Ինչպիսի՞, մեծացո՞ղ ազդեցություն ունի առաջին էջի նոր ադմինիստրատորների աճը այս պահի դրությամբ, ըստ Սուսան Մարկոսյանի հրապարակած mskh.am-ի աշխատակարգը։ Հետո, տեսեք «Իշու դնչիկ» խաղերգը, այո, կրթահամալիրի Հյուսիսում՝ երաժշտության-տեխնոլոգիայի-թատրոնի բաց լաբորատորիայում, Հասմիկ Մաթևոսյանի, Տաթև Աթոյանի սիրով-շնորհքով պարերգից ստացել են երաժշտական-մանկավարժական խաղ, որին Աղայան Ղազարոսն անվանում էր իսկական ազգային մանկավարժություն․․․ Երեխայի ազգայինի ենթագիտակցության ձևավորում՝ մայրենի+երաժշտություն+խաղ․․․ Շշմելու է։ Եվ այս աշխատանքը արվում-թափ է հավաքում, ձևավորում մեր ծիսական ուսումնական առօրյան, կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝  տարեկան, ամսական, ամենօրյա, կրթահամալիրով մեկ, բաց է՝ տեսեք-լսեք-վայելեք Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում․․․ Շշմելու է, շնորհակալ եմ։ Ես անհամբեր եմ դառնում Դդմագովք-ղափամա հեղինակային ծեսի օրվան ընդառաջ։ Այ, եթե տեսանյութն ունենար նաև իր ստեղծման համառոտագիրը՝ ովքեր, ինչպես են աշխատել՝ գաղափարից սկսած, իրագործման ընթացքով, կազմակերպմամբ… Մեր մանկավարժության փոխանցման, նրա շահառուների օգտակարության համար եմ ասում, Դավիթ Բլեյանը հիմա շատ է օգտագործում «կոլլեգա», հարգելի՛ գործընկերներ… Աջ ու ձախ սրա խնդիրը կա. Սուսանը Մարկոսյան, Հասմիկը Ղազարյան, մեր մանկավարժության լաբորատորիաների ղեկավարները, 2017-2018-ի առաջատար ճանաչված ուսուցիչները սրա լուծումը պիտի տան… Խնդրում եմ։

Պատրաստվում ենք Բարեկենդանի ծեսին։
Լուսանկարները՝ Հասմիկ Մաթևոսյանի:

Հին Արևելքի գիտությունը… Կարինե Գոմցյանն է պատմում՝ «Չաչանակների» հայտնի համահեղինակը, որ ծնունդով-արմատներով Շիրակի Կառնուտ գյուղից է, ինչպես Գոհարը Եղոյան... Վաղը նախագծային խումբը կլինի Կառնուտում. նոր գործընկերություն Գյումրուց ընդամենը 10 կմ հեռու, միջնադարից եկող այս գյուղում, որտեղ մենք սեբաստացիական կացարան ենք փնտրում «Ուսումնական Գյումրի» ծրագրով։

Իսկ «Հանրակրթական Դիջիթեք՝ թվային միջոցները ուսումնական գործիքներ» ստուգատեսը՝ իր բոլոր փուլերով, ավելի անաղմուկ-աշխատանքային է դառնում։ Աշխույժը-ցնծությունը հանրային հակաբացիլ ծեսի ձևով, Ղափամայի տոնախմբությամբ, ամեն օր բացվող-պատրաստվող դդմանուշով, գովքով-գույնով-հոտով աննման այս պտուղի՝ բանջարաբոստանային տռուզի…

Այ քեզ սեբաստացիական էստաֆետ. Ավագ դպրոցի շրջանավարտներ Տիգրան Աբրահամյանը, Գեորգի Թևոսյանը, Արտակ Նշանյանը իրենց ստեղծած-մեծացրած «Առականի» բլոգը փոխանցում են 9-րդ դասարանցիներ Միլենա Թորոսյանի, Անի Ղազարյանի, Անի Դավիդյանի հոգածությանը։ Ես ներկա եմ նախագծով ուսուցման հուզիչ-սպասված շարունակական ծեսին, Նունե Մովսիսյան և ընկերներ. լավ էլ գտել եք ձևը… Ավագ դպրոցում ուսումնական կյանքն ավելի ու ավելի հեղինակային է, կարգապահ-հետաքրքիր, սովորող-ուսուցչի կրթահամալիրային-մասնակցային ընդգրկման ծավալումով… Մենք Մարթայի կողքին ենք ոչ միայն որպես ուրախացողներ, այլ ավագ դպրոցի ղեկավարի աջակիցներ… երբ խոսքը վերաբերում է ուսումնառության պայմանագրով սովորողի անհատական պարտականությունների կատարմանը՝ սկսած առաջադիմությունից, սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպիչ անհատական պլանի, ուսումնական բլոգի, օրացույցի գործածումից մինչև ստացած լրացուցիչ կրթական ծառայությունների համար ուսումնառության պայմանագրով որոշված վճարումը, որ 2017-2018 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար ավագ դպրոցում կազմել է, ուշադիր, 100%։ Ցուցանիշ, որ ամենաշատը ուրախացրել է Գևորգ Հակոբյանին։ Սա թիմային համերաշխ-կոնկրետ աշխատանքի արդյունք է, Մարթայի ամենօրյա գործընկերներ Լիլիթ Գասպարյանի, Լուսինե Սարգսյանի, Ջուլի Սիմոնյանի կոնկրետ ներդրումով, իհարկե։ Ավելի գրավիչ-հետաքրքիր են և՛ ավագ դպրոցի կայքը, և՛ ավագ դպրոցի նախագծային առօրյան… Եվ ճիշտ է, որ այստեղ էլ առջևում Մարթան է «Դահուկասպորտ Կրաշենում» նախագծով։

Բակային աշխատանքներ Հյուսիսում։
Լուսանկարները՝ Ռիմա Երեմյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1294

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ կիսատ չենք թողնի, ավելին․․․

Ավելին, Բլեյան կրթական բաց ցանցի, Նոր ուղի քաղաքացիական հարթակներով մեր  գործընկերների նախաձեռնությունները հին ու նոր, գործերը մեր հայտարարված կտարածենք․․․ 

Հեծանվով սեբաստացիների տարի

Դավիթ Բլեյանը նորից Կառլսոնի, որն ապրում էր տանիքներում, Մանչուկ ընկերն է, ու ամեն անգամ խաղում է մեզ համար մի դրվագ… — Մա՛մ, ես գիտեմ, թե ինչի մասին եք խոսում դու

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի