Սևանի շուրջ լրիվ պտույտ անելու մեր խոստումն այս կիրակի կատարվեց. առավոտյան 7-ից ճամփա ընկանք և իրիկունը ուշ, ջախջախված, թող ներեն ինձ Արմինեն ու Դավիթ Բլեյանը, տուն մտա-մահիճ մտա։ Միայն նման քնով էր հնարավոր թոթափել մեքենայով-ոտքով-մեքենայով այդպիսի քանդված-երկար ճանապարհի հոգնությունը։ Հեծանիվ չէ՝ մեքենա է, ճամփա չէ՝ պատմություն է…

1Ես լսելի էի, բայց չէի կարող ենթադրել, որ Վարդենիկ-Կարճաղբյուր, Վարդենիսի Փոքր Մասրիկից մինչև Շորժա ճանապարհը, որ մեր աչքի լույս Սևանա լիճը օղակող միակն է, այսքան աչքաթող վիճակում է։ Խորհրդային շրջանի հատուկենտ մեքենաներ են երևում, հատուկենտ գյուղերում՝ նախկինում, մինչև 1988-1989-ի Արցախյան շարժման դեպքերը  ադրբեջանաբանակ, հատուկենտ մարդիկ են երևում՝ հայոց նորագույն գաղթից մնացածները… Վարդենիս-Շորժա-Ճամբարակ ճանապարհով, երևի պատմել եմ, ես անցել եմ որպես ՀՀ ԳԽ պատգամավոր, 1992-93-ին՝ պատերազմի թոհուբոհին, ու թվում է՝ այստեղ ժամանակը 23-24 տարի կանգ է առել… Սա Հայաստա՞նն է, Սևանը, Վարդենիսը, Ճամբարակը… Լճին չի վերաբերում… Ծաղկած գորգեր են փռած ողջ Սևանի այս ափով, խաղաղություն-անհունություն-հովվերգություն, որ չես գտնի Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ափի երկայնքով… մենք ճամփորդ ընկերներով՝ վարորդ-ուղեկից Հրաչյա Առաքելյանը, Միքայել Ղազարյանն ու ես, ծաղկի գորգի՝ ճամփից սկսվող մի եզրին նստած՝ հայացքով դեպի լիճը լազուր… Վայե՜լք: Ափսո՜ս, որ Գևորգ Հակոբյանը չկարողացավ միանալ մեզ, մնաց Երևանում իր եղբայրական անհետաձգելի գործերով. քույր Ազգուշը՝ արժանի կին, երկար տարիներ դասվար աշխատած ու Գևորգ-Հակոբ եղբայրներին խնամած, նրանց բակի ընկերը, անհետաձգելի վիրահատական միջամտության կարիք ունի…

9-րդ դասարանցիների խաղաղ-անլարում ստուգումներ. առաջադրանք հայերենի պետական ծրագրից:
Լուսանկարները՝ Լուսինե Ալեքսանյանի:

Մի գրով պատմելու չէ իմ ճամփորդությունը, մի գույնի, մի տրամադրության-մի պատվիրանի-մի մտածումի չի տրվի, և ինչու տրվի, երբ մի Սևան է ճակատագրով, ու անընդհատ-անվերջ՝ օրագիրն իմ… Սևանա լճի շուրջ օղակաձև ճամփորդության ֆինալը եղավ մեր «Ժայռ»-ում. այնքա՜ն խաղաղ-խնամված-հարազատ ներկայացավ գոտին այս, այնքա՜ն սպասված-ցանկալի էր տնտեսուհի Ագապիի առաջարկած մածունը… Իսկ ճամփորդության պարգևը՝ Հրաչյա Առաքելյանի կանաչ  տանը, Երևանում. Վիկտորյա տիկինը, մեր կենսաբանության նախկին ուսուցիչը, սեբաստացիներ Հրաչուհու ու Մուշեղի մայրիկը, իմ ընկերը հարազատ, այնքան արագ-շնորհքով հարսիկի հետ իր ընտանեկան սեղանին դրեց սոված ճամփորդների՝ ճամփից բերած սունկը… Ա՜յ քեզ համ…

Ռազմամարզական խաղերի մեկնարկ կրթահամալիրի մարզադաշտում։
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի 

Իսկ մենք մեր «Ժայռ»-ում այս ամառ երկար, անընդհատ ու տնավարի կտեղավորվենք… «Ժայռ»-ը դառնում է մեր ամառային ուսումնական նախագծերի արտագնա կենտրոնը. «Ժայռ»-ից կծավալվեն հայրենագիտական արշավախմբային ուղղությունները Գետիկով, Աղավնավանքով Գոշ, Կարմիր կամուրջ, ուզում եք՝ Իջևան-Դիլիջան, Արգիճի գետի հովիտով մինչև Սելիմ. ուր կուզեք, բայց մեր ամառային կրթամշակութային արտագնա կենտրոնը «Ժայռ»-ն է… Անունը, տեղը, հիմքը… ճաշակը, հեռանկարը մեր ռազմամարզական ուսումնական կենտրոնի ղեկավար գնդապետ Մինասյանը լավ է որոշել, ու մենք ավագ լեյտենանտ մեր զինղեկ Բորիս Վարդանյանի, Միքայել Ղազարյանի, Հրաչյա Առաքելյանի, Կարինե Պետրոսյանի… ու սևանասեր-«Ժայռին» հարազատորեն կապված սեբաստացի- ուսուցիչների-սովորողների մեծ խմբով  այս ամառ «Ժայռը» դարձնենք ասելիք, որ ամեն անցնող մատով ցույց տա… Ա՜յ, սեբաստացիները հիմա էնտեղ՝ «Ժայռում» են…

Սեբաստացիները՝ Սևանի «Ժայռ»  ճամբարում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։

Սևանի Մարտունու Կոթի վանք-Արգիճիով-Արմաղան ու նրա շուրջ փռված հայտնի բնակավայրերին, հուշարձաններին, որպես մեր հայրենագիտական-ազգագրական ուսումնասիրության նախընտրելի գոտու, կվերադառնանք։ Այս խոստումը մեր պահի տակ չի ծնվել. ես Անահիտ Մելքոնյանի ու իր աշխատանքային ջոկատի հետ կիրակի այս օրով պատահական չեմ հայտնվել այստեղ, անցվոր չենք մենք…

Դադար առնենք, լսենք ձեզ, կենտրոնանանք մեր օրվա հոգսի, Բանգլադեշի Ավագ շաբաթի ու հենց հունիսի 13-ից 17-ի պլեների օրերի, մեկնարկի վրա, ինչպես ես… Չեմ էլ թաքցնում. օգնեք ինձ, բոլոր կարգի սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, ինչպես ես եմ ձեզ օգնում, որ 2016-ի Պլեները դառնա յուրաքանչյուրինդ՝ որպես ամառային ուսումնական նախագծերի հենացատկ-հարթակ… Պլեների լավագույն խրախուսումը կլինի ստեղծագործական հավաքը «Ժայռում», պատկերացնո՞ւմ եք, երաժիշտ-թատերասեր-թարգմանիչ-նկարիչ-լուսանկարիչ-օպերատոր, Բանգլադեշի պլեներով անցած ու «Ժայռում» հանգրվանած…

Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։

* Իսկ կավե այս տիկնիկին ծանոթացեք Զառա Ոսկանյանի բլոգում։

#693

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հունիսի իմ հեծանվախաղի ռեկորդը ու մնացածը՝ գրում…

— Դավիթ, Կուզյա, վեր կաց, ուշանում ենք,- Արմինեն այսպես է դիմում իր տղուկին, ինքը՝ քնած-ոտի, Դավիթը՝ արթուն-պառկած… — Ես, երբ ուզենամ կարթնանամ, հիմա քնում եմ… — Այդպես ո՞նց կլինի, ես

Հայտնի, Հռոմի պապից էլ հայտնի, բայց սահման չկա

Ինչքա՜ն հեշտ է 100-րդ գրից հետո. Ինքն իրեն գրվում է. Թողել եմ ներքև, մեծ լերան տակին, Ե՜վ փառքը, և՜ գանձ, Ե՜վ քեն, և՜ նախանձ — Ամենը, ինչ որ ճընշում է հոգին: Եվ էն ամենը, արդ նայում եմ ես — Տեսնում եմ նորից Իմ լերան ծերից — Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս… Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև, Անհոգ ծիծաղով, Երգով ու տաղով Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև… Հ. Թումանյան Ամբողջական կիրակի ապրեցինք՝ ապաքինման կիրակի: Դավիթը,

Հիմա սկսում եմ տեսնել ու պատմել, որ օրս գիր է դառնում…

Ասուլիսը իմ ընտրությունը չէ-հաղորդակցվելու կերպը չէ, բայց Հայելու Անժելային հերթական անգամ մերժել չէր լինի… Լավ է, դինամիկ եղավ, խիտ… չհասցրեցի ո՛չ ձանձրանալ, ո՛չ… զայրանալ, ո՛չ էլ ասուլիսից հետո ներկա լրագրողներից