Ես Գյումրիում էի, երբ տեղեկացա, որ Առողջապահության համակարգի աշխատողներ են այցելել կրթահամալիրի դպրոցներ՝ իրենց պարտականությունները որպես նախաձեռնություն լայնորեն գովազդելով… Հետո ինձ պատմում են… Հեռախոսով մի բուժաշխատող մյուսին նկարագրում է մեր Արևելյան դպրոցի տեղը… Փորձեք միջին վիճակագրական երևանցուն բացատրել… Բացատրում է միջին երևանցին… Վերջում՝ էն դպրոցը, որ ո՛չ վարագույր ունի, ո՛չ ցանկապատ… Գյումրու «Արձագանք» պարտեզի երաժշտության-պարի-միջոցառումների դահլիճում էինք, որտեղ մեր հանդիպումն էր Գյումրիի վարիչ-դաստիարակների հետ… Ու ձյո՜ւն էր գալիս՝ աշխարհը մեր մեղքերից մաքրող, թե մեր մեղքերը ծածկող, 2017-2018-ի ձմեռային շրջանում մեր այդպես էլ չտեսած փափուկ-ճերմակ ձյուն… Ես, որ վարում էի հանդիպումը, տեղս չէի գտնում։ Հաստատ լավ պարտեզ էր, միջին հայաստանյանից էլ ավելի լավը… Ի՞նչը այն չէ և ուղղելի է հիմա. ես մոտենում եմ ծածկված պատուհաններին, հավաքում այնքան խնամքով-մաքուր քաշված վարագույրը… Հետո ծիծաղով ինձ միանում են գյումրեցի մեր գործընկերները՝ ասելով, որ գիտեին, որ Բլեյանը բացելու-հանելու է վարագույրները… Ու անվարագույր-թափանցիկ ձնե աշխարհը միացավ-մերը դարձավ իր լույսով արարչական, Մարիամ Մնացականյանի գուսանական երաժշտությունը հնչեց Մոցարտի մաքրությամբ, հինգ տարեկաններին բերեցին դահլիճ, որ քամանչա-դափ-բլուլ-սազ-քանոն տեսնեն-լսեն-շոշափեն, պարեն-խաղան, ու սա էլ՝ կրթահամալիրում վերապատրաստումներով որպես ձեռքբերված արդյունք. ես… այլևս ասելիք չունեի…
Դավիթ Բլեյան և ընկերներ:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:
Իսկ կրթահամալիրի Մայր դպրոց, Արևելյան դպրոց-պարտեզ այցելած բուժաշխատողները, ինչպես իմացա, զարմացել էին մեր ուսուցիչ-սովորողի հոգատար-համերաշխ վերաբերմունքից իրար նկատմամբ… Էլ չեն գա. իրենք անելիք չունեն, մենք մեզ-իրար բուժում ենք, մեր խնամքով կանխում վարակի ամեն մի տարածում…
Երեկ օրվա վերջում Արևմտյան դպրոցում զրուցում էի մեր վրաց գործընկերների հետ, մինչ խումբը պատրաստվում էր Նարինե Բարսեղյանի և Ռինա Շագինյանի հետ իրիկվա զբոսանքին։ Այնքան զարմանալի բաներ պատմեցին-փոխանցեցին մեր կրթահամալիրից, անցած հինգ օրից… Իսկական արտասահման՝ ասում էին Բոլնիսի մասնավոր դպրոցի և Բաթումի Ապագայի դպրոցի ղեկավարները, որ առաջին անգամ էին Հայաստանում, և Եվրամիության շատ դպրոցներում էին եղել… Գիտե՞ք՝ ինչ պիտի անեն՝ որպես առաջին գործ, վերադարձին. բացեն հայերենի ու Հայաստանի ուսումնական ակումբ-դասընթաց իրենց քաղաքներում, ինչպես մենք Գյումրիում՝ վրացերենի-Վրաստանի…
«Երևան 2800» նախագծով ֆոտոպլեներ:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Ձեզ իմ էլ. փոստից այսպիսի նամակներ…
Թբիլիսիում Թամար Բարիսաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում համագործակցության առաջարկ ենք ստացել Վրաստանի Լագոդեխի շրջանի գյուղ Վարդիսուբանիի միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Մանանա Բախտուրիձեի կողմից։ Նրանք հունվարի 22-27-ը հունվարյան ճամբարին, ինչպես նաև հարսանեկան ծեսին մասնակցելու ցանկություն են հայտնել։
Հարգանքով՝ Ռինա Շագինյան
Բարև Ձեզ, հարգելի Տիար Բլեյան,
Ինչպես գիտեք, ձմեռային ճամբարի օրերին 6-8 դասարանցիների համար կազմակերպվել են ինտելեկտուալ խաղեր։ Մեր թիմերը դուրս են եկել եզրափակիչ, որը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 10:30-12:00, կենտրոնական ընթերցասրահում: Ձեզ հրավիրում ենք դիտելու եզրափակիչ խաղը։
Հարգանքով` թիմերի ավագներ՝ Մարկ Միկաիլ, Սամվել Հարությունյան, Հայկ Մկրտչյան
Ու սա։
Ողջույն տիար ջան։ Ինչպես տեսել եք՝ վերադարձել եմ: Եկածս օրից ոտքերս ամեն առավոտ ինձ կրթահամալիր են բերում, էնպես եմ մտել մեդիաուրբաթի ու վրացական խմբի հետ աշխատանքի մեջ, որ նույնիսկ մոռանում եմ, որ երբևէ գնացել էի:
Ուզում էի նորություններ, փոփոխություն, մասնագիտական զարգացում, հեռանկերներ:
Բայց չկարողացա հաշտվել հայրենիքից հեռու լինելու հետ: Դա է պատճառը, որ նորից վերադարձա:
Կրթահամալիրում կրկին աշխատելու ցանկություն ունեմ ու լիքը խելահեղ պլաններ, մտքեր, հավես կատարումներ:
Խնդրում եմ, եթե կա հնարավորություն, կա Նելի երաժշտի կարիքը,կա աշխատանք,ինձ կրկին ընդունեք կրթահամալիր:
Իսկ որպես իմ մուտք՝ ճամբարի այս օրերին կամավոր աշխատում էի Ավագ դպրոցի սովորողների հետ, ու Մեդիաուրբաթին անլուրջ երգչախումբը կողջունի Ձեզ:
Նախապես շնորհակալ եմ:
Միշտ Ձեր՝ Նելի Փիլոյան
Չզարմացաք, ուրախացաք, իհարկե։ Ես էլ։ Ինձ զարմացրեց երեկ Ավագ դպրոցի անլուրջ երգչախմբի վերականգնումը մեկ-երկու օրում. որքա՜ն շատ էին, հուզիչ-համոզիչ Մարմարյա սրահում իրենց ամենալուրջ խմբավար-երաժիշտի հետ… ինչպես 9-րդ դասարանցի Սոնա Փափազյանն է ասել՝ նրա կարոտը դեռ չեն առնում…
Ֆեյսբուքն այսպիսի բաների համար եմ կարևորում՝ մոբիլ տարածման. Մարթայի-Մարգարիտի՝ էս անլուրջ մարդուն դիմավորելու խանդավառությունը ապրելու, Գեղարվեստի խորհրդանիշ Ատիի մասին այս հուզիչ տեսանյութը դիտելու-տարածելու…
Երևանյան թափառումների շարքից:
Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի:
Վահե Հովհաննիսյանի՝ Լիլիթ Բլեյանի ամուսնու, Սոնայի-Արաքսի հայրիկի հետ երեկ Ագարակում էինք… Սոնան այնքան էր պատմել, որ Վահեն խնդրեց ուղեկցել… Կրթահամալիրի հաստատուն բարեկամ-գնահատողն ասաց.
— Սա նոր դար է, նոր մոտեցում, զարմանալի հայտնություն…
Եվ անհամբեր սպասում է Իսկական հարսանիքին Ագարակում։ Ագարակը, ուսումնական ճամբարը, հավես ուսումնական նախագիծը՝ օրինակ՝ երեկվա մեդիաուրբաթ-համերգը, կրթական ծրագիր փոխանցելու հավես գործիքներ են…
Զարմանալի-սրընթաց մեկ աշխատանքային ձյունառատ օր հարազատ քաղաք դարձած Գյումրիում… Կհավատա՞ք, որ քիթ սրբելու ժամանակ չունեինք… Գորկու սադի ծառերը ձյունով տեսնելու, Սև բերդից մի գիշերում-օրում հանկարծ ճերմակած քաղաքին նայելու ուժեղ պահանջը իրականացնելու ժամ… Մնացին Կայը, երաժշտական լաբորատորիայի Արեգ-Դավիթ-Հայկը՝ 6-8-րդ դասարանցի, Տատինցյան Դիանան ու Անրին, որ առաջինը կիթառն էր պինդ գրկում (ավտոբուսում թե պալատից-համերգից դուրս գալիս, բաց չթողեց գործիքը այդպես էլ, թողեց պայուսակը-հեռախոսը, բայց կիթառը… ), Մարիամն իր գունեղ աշուղական երաժշտությամբ ու երեխաների՝ գուսանական գործիքներին շփվելու ուրախությամբ, Քնարիկն ու Միքայելը՝ իրենց բարեխիղճ-անաղմուկ օպերատիվությամբ… Խազ Անին, որ անգործ էր մնացել… Գյումրեցիները, մեզ հանդիպած բոլորը, յուրաքանչյուրը, իրենց սրտաբացությամբ…
Արևմտյան դպրոցի տեխնոլոգների ջոկատը Հյուսիսային դպրոցում:
Լուսանկարները ՝ Զառա Ոսկանյանի:
Զարմացաք երևի՞, ես չտրվեցի ճամբարային-ստուգատեսային-նախագծային երկրորդ շաբաթվա բուռն ընթացքին… Ինքս հրահրեցի շարունակ Տիարի բոլոր իրավասություններով-միջոցներով, բայց իմ շաբաթն ունեցա, հույժ մեկուսի գործերի իմ օրացույցը… Երեկ օրվա վերջում ես եղա Արևելքում մեր ու զարմացա Նառա Նիկողոսյանի ու Իվետա Ջանազյանի այս լեգո-քաղաքի նախագծով…
Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ…
Գետ, մի՛ վախեցիր, ես քո արարիչն եմ, որ գալիս եմ մկրտվելու և լվանալու մարդկանց մեղքերը:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1275