Գրում են Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները։
Ողջույն, սիրելի՛ տնօրեն, Աշոտ Բլեյան։ Ես Միլենա Բաբայանն եմ։ 10 տարեկան եմ, սովորում եմ Արևելյան դպրոցում։ Քանի որ ես շատ եմ սիրում Թումանյան, և ինձ դուր եկավ առաջին սիրային բանաստեղծությունը, ուզում եմ մեկ հարց տալ։ Երբևէ ուզեցե՞լ եք բանաստեղծություն գրել։ Իսկ երբ գաք մեր դպրոց, կարտասանեմ ձեզ համար։
Ողջունում եմ, տիա՛ր Բլեյան: Ես Անուշկան եմ. եթե չիմացաք, ասեմ, որ ես այն մե՜ծ, կապույտ աչքերով լրագրողն եմ: Ես Արևելյան մասնաճյուղից եմ: Մեր շաբաթվա նախագիծը ձեր օրագիրը ամփոփելն է: Ես ամեն ինչ հասկացա, ուզում եմ ձեզ ուրիշ կարևոր հարց տալ: Ինչպե՞ս եք: Դե, կհանդիպենք վաղը:
Սիրով՝ մե՜ծ, կապույտ աչքերով Անուշկայից։
Բարև Ձեզ, տիա՛ր Բլեյան, ես Անին եմ՝ Արևելյան դպրոցի, 5-2 դասարանից: Ինչպե՞ս է Աստղիկը. բարևեք նրան: Ես առաջարկում եմ ստեղծել «Հայրենասեր» ակումբ: Այդ ակումբի անդամների հետ դուք կշրջեք Հայաստանով, կմաքրեք այն և կուսումնասիրեք. ես կմիանամ:
Սիրով՝ Անի Շահսուվարյան
Բարև Ձեզ, Աշո՛տ Բլեյան։
Ինձ շատ դուր եկավ Ձեր օրագիրը: Ես նույնպես կուզենայի ունենալ օրագիր: Ձեր ֆոտոները շատ հետաքրքիր է նայել: Ինձ դուր եկավ Ձեր միտքը, որ պետք է մենք շատացնենք բնությունը և չաղտոտենք շրջապատը: Ես ուզում եմ, որ մենք ոչ միայն մեր դպրոցը մաքուր պահենք և կանաչապատենք: Կարո՞ղ ենք մենք կանաչապատել ամբողջ Երևանը:
Մանե Տոնոյան
Բարև Ձեզ։ Ես Արևելյան դպրոցի 5-2 դասարանից եմ՝ Սոնա Մարիա Գույումճյանը։ Ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ ձեր դպրոցում։
Բարև ձեզ, Տիար Բլեյան, ես Անի Ավագյանն եմ 5-2 դասարանից: Մենք կարդացինք ձեր օրագիրը, և ես հասկացա, որ Դուք ուզում եք, որ մեր երկիր լինի շատ մաքուր: Բայց եթե Ձեր նման բոլորը մեր երկրի մասին շատ մտածեն, մեր երկիրը ամենամաքուրը կլինի:
Բարև ձեզ, տիա՛ր Բլեյան: Կարդացի ձեր օրվա գիրը: Ասեմ, որ շատ տպավորված եմ և այսպիսի իմաստուն խոսքեր չէի սպասում օրագրի միջից: Ես հասկացա, որ մենք բողոքում ենք սրանից, նրանից, բայց հենց ինքներս ենք նետում աղբը գետնին, ինքներս ենք անճաշակ երաժշտություն միացնում և ցեխոտ կոշիկներով մտնում դպրոց, սակայն մեզ համար միշտ մեղավորը «Սանիթեքն» է, միշտ մեղավորը նոր սերնդի անճաշակ երգերն են, մեղավորը դպրոցի մաքրուհին է: Այդպես չէ, եթե մենք ինքներս նույնիսկ մի քիչ մտածենք մեր հայրենիքի մասին, ապա չենք մեղադրի նախարարներին, Սանիթեքին, պահակին, նոր սերնդին… Ինձ թվում է, որ սա էր Ձեր գրի իմաստը: Շատ շնորհակալ եմ դա ինձ հիշեցնելու համար։ Ինչո՞ւ հիշեցնելու. որովհետև յուրաքանչյուր հայ դա գիտի, սակայն մոռանում է կամ էլ ծուլանում է: Առաջարկում եմ ձեր ամեն գրի տակ ոտանավոր գրեք, որում կլինի ձեր ամբողջ գրի իմաստը: Իսկ ինչպես եք հենց դուք հոգ տանում ձեր հայրենիքի համար, այդ հարցի պատասխանը ես գիտեմ, բայց դուք մենակ չեք ձեր աշակերտները միշտ էլ ձեզ կօգնեն Հայաստանը տանել առաջ:
Միքայել Շվագիր
Բարև ձեզ։ Ես Ալլա Մալխասյանն եմ։ Ես ուզում եմ մի քանի հարց տալ ձեզ։
Իսկ դուք սովորողների հետ կազմակերպելո՞ւ եք որևէ նախագիծ՝ մեր մայրաքաղաքը մաքրելու և կանաչապատելու համար։
Շնորհակալություն, որ կարդացիք իմ հարցերը։
Բարև ձեզ, տիա՛ր Բլեյան։ Ես ուզում եմ առաջարկել, որ մեր կենդանաբանական այգու կենդանիներին օգնենք, ու որ մեր կենդանիները մի քիչ ուրախանան, ու որ մարդիկ էլի ուրախությամբ գան այգի։ Ու կառաջարկեմ, որ կարող ենք օգնել անտեր շներին, տեր գտնենք։ Մեր շենքերը լինեն մի քիչ մաքուր։ Առաջարկում եմ, որ առավոտյան շուտ չնվագեն բարձր երգեր, որ մարդիկ չջղայնանան։
Սերգեյ Ջուլհակյան
Բարև ձեզ, տիար Բլեյան. Ձեզ գրում է Ձեր դպրոցի սովորողը։ Ես շատ կուզեի իմանալ, թե դուք ինչ ուտեստ եք սիրում՝ ջրի՞կ, թե՞ չոր, փափո՞ւկ, թե՞ կոշտ։ Ես ինքս սիրում եմ չոր ուտեստներ։
Նոր դպրոցի 5-2 դասարանցի Արեգ Աբգարյան։
Բարև Ձեզ, տիար Բլեյան։ Ես Արամ Մինասյանն եմ, Արևելյան դպրոցի 5-2 դասարանից։ Ես այս մեկ շաբաթը կարդացի Ձեր օրագիրը և այն ինձ շատ դուր եկավ։ Ես օրագրից շատ բան սովորեցի։ Կուզեի, որ մեր դպրոցի նման դպրոցներ կառուցվեն բոլոր քաղաքներում, և բոլոր տնօրենները լինեն ձեզ նման։ Իմ ցանկությունն է, որ օգնենք որբ երեխաներին։
Պատասխանեմ մի խոսքով, որը բոլորինդ է։ Խոշորացույցով գտե՛ք Ձեր մասը-մասնիկը։
«Խոշորացույց»-ը՝ Սմբատ Պետրոսյանի օբյեկտիվից:
Ֆոտոխմբագիր՝ Արմին Թոփչյան
#1581՛