Կայծակները Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, տեսե՛ք, ինչ մարդկային ողբերգություններ են պատճառում․․․ Ճամփորդելով ուսուցումը` հայրենագիտություն-հայրենաճանաչություն կրթական ծրագիրը մեր հեղինակած, պիտի ճանաչի կայծակը, դրանից պաշտպանվելու անվտանգության հմտություններ փոխանցի․․․ Բարձունքների նվաճման՝ կրթահամալիրի օրացույցով որոշված նախագիծ-ճամփորդությունները մեկ շաբաթով՝ ուսումնական ճամբարների ծրագիր տեղափոխելը սրանով է թելադրված-հիմնավորված․․․

Ահա քեզ և մայիսի 30-ի տարատարիք ու տարաբնույթ, բայց բաց, ուսումնաստեղծական ճամբարների 1-ին շաբաթվա առանձնահատկությունը՝ լողափերի, մարզահրապարակների, հեծանիվների, ֆիզիկական վիճակի բարելավում, երգ՝ որպես հակաբացիլ, ճամփորդություններ՝ բարձունքների նվաճմամբ․․․

Դավթավարի:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի, Լուսինե Աբրահամյանի:

Իմ հայտնի-հանրահայտ լինելը, ինչպես կրթահամալիրինը, անշրջելի իրողություն է, փաստ, որը և՛ օգնող է, և՛ խանգարող․․․ Ուզում ես-չես ուզում, պատրաստ ես-պատրաստ չես՝ չես թաքնվի, ստվերում չես մնա՝ հանրային գործիչ ես, եթերում ես, եթե ոչ այսօր, ապա վաղը․․․ Այս առումով ուսումնասիրության արժանի է 2015-2016 ուսումնական տարին․ քանի սովորող-ուսուցիչ հանրայնացվեց, կրթական ծրագիր ներկայացրեց՝ TV-ում, մամլո ասուլիներում, ամենատարբեր հավաքներում-կլոր սեղաններում, Հայաստանում, Հայաստանից դուրս․․․
Ես mskh.am-ը, սեբաստացու անհատական բլոգը, սոցիալական ցանցը նկատի չունեմ․ սա առանձին խոսակցություն է, առաջիկայում, իմ գրում սպասեք․․․ Այս օրերը ակտիվ են, ավելի եթերային․․․ Ես նպաստում եմ դրան․ մի քայլ ետ եմ քաշվում, փորձում եմ առաջ մղել իմ գործընկերներին, դպրոցների ղեկավարներին-սովորողներին․․․ Գիտե՞ք քանի առաջարկ եմ մերժում․ ինչո՞ւ հենց ես, կրթահամալիրում այնքա՜ն հետաքրքիր մարդիկ, խմբեր կան։ Պատրա՛ստ եղեք, ձեր գործը, ձեր կրթահամալիրը, ձեր հայացքը ներկայացրեք, տարածեք, հանրայնացրեք․․․ Հանրային TV-ի «Մայրիկ» հեռուստաալիք-ակումբի հետ գործընկերություն, 1-ին am-ի հետ պայմանավորվածությունները, ամառային ճամբարները, նախագծերը նախանշում են նոր հորիզոններ, նոր մարդկանց ներգրավումներ․․․ Սա էլ վարժություն է, փորձառություն, ինքնավստահության ձեռքբերում, կրթահամալիրը խորությամբ ճանաչելու հնարավորություն․․․Այն ինչ կատարվեց մայիսի 27-ին «Շանթի» առավոտյան եթերում, կարող էր պատահել միայն սեբաստացիների հետ: Այս տարվա երկու շրջանավարտ հրավիրված էին «Շանթի» առավոտվա շնորհավորական-տոնական եթերին, նույն ժամին սկսվում էր նաև Մարմարյա սրահում «Ցնծություն տոնախմբությունը», և չգտնվեց որևէ սեբաստացի, որ իր իրական ցնծությունը-կյանքը-ապրումը փոխարիներ եթերով… Չտես չեն մերոնք, և դա լավ է… Օգնության հասան մեր շրջանավարտ ընկերները, չէ որ մեր ցնծությունն էլ ուսումնական է, միջոցառումային չէ: Լիան և Հովհաննեսը, տեսեք, ինչքա՜ն բնական, շիտակ ներկայացան որպես շրջանավարտներ: Բռավո՜…
Մի՛ երկնչեք եթերից, հաղթահարեք բոլոր անհարմարությունները՝ սեբաստացին պիտի առաջնորդի, առջևից գնա, եթերում լինի․․․

Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Կիրակնօրյա ընթերցարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևա՜ն ջան… Գյումրիից եմ գալիս

Ու, մայրաքաղաք, քո հագեցած-տոնական օրը հոկտեմբերի 14-ի՝ այնքան բազմազան, ընտրությամբ իրական, ես սիրով բերում եմ մեր հոկտեմբերյան օրացույց: Ժամանակ ունենք՝ մարզերի մեր գործընկերներին հրավիրելու մեր քաղաքի օրվան մասնակցելու… Կարևորենք մեր

Երազ, թե իրոք. այդ միթե մի՞ն չէ…

Մեր ավագ դպրոցի Նանե Սարգսյանը վարպետության դաս էր անցկացնում Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ VR (վիրտուալ իրականություն) խաղեր… Նշանավոր Նարեկը Ավետիսյան վիրտուալ իրականությունից իր արձագանքներով աջակցում էր Նանեին՝ վիրտուալ իրականությունից դուրս

Իմ ծնունդն արդեն սկսվե՞լ ա…

Գերմանիա հնգօրյա աշխատանքային այցի ամենաուսումնական ազդեցությունը ես ունեցա Վիսմար քաղաքի PhanTechnikum-ում. պատմել եմ տեխնիկայի պատմության թանգարան –լաբորատորիայում անցկացրած ժամերի մասին… Բաց էի թողել-չէի պատմել նրա մի տեղում ծնված ուսումնական նախագծի