Հունիսյան ուսումնական ճամբարների հարգելի ղեկավարներ, մասնակիցներ, ճամբարների գործունեությունն  այսօր մեկնարկեց։ Լավ է, որ կրթահամալիրի  Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, որ նաև պատանեկան աշխատանքի ճամբարի Գեղարվեստի ջոկատի հրամանատարն է, հունիսի 13-17-ի Բանգլադեշյան պլեների թատերական փառատոնի պատասխանատուն, իր փոխարեն Գեղարվեստի 1-5-րդ դասարանցիների ճամբարի կազմակերպիչ  առաջարկում է նշանակել Ռիմա Երեմյանին։ Իհարկե։

Ճամբարների պաշտոնական բացումը, ինչպես նախորդ տարիներին, հունիսի 1-ին է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մեր ճամբարը՝ լավագույն նվեր սեբաստացի երեխաներին, քաղաքի ու հանրապետության՝ նրանց հասակակիցներին, եթե հասան։

Արդյունավետ օգտագործենք այսօրն ու վաղը՝ կարգի բերելու մեր լողավազաններն ու լողափերը, երկու օրվա արդյունքներով ամբողջացնելու միջավայրը, ճամբարային նախագծերն ու աշխատակարգերը։ Ինչպես մասնակցեց առաջին օրը յուրաքանչյուր սովորող և աշխատող. ով չմասնակցեց և ինչու։ Քանի որ խոսում ենք ամենասեբաստացիական հունիսյան նախագծերը ոչ միայն սեբաստացի հաստատվելու-շարունակելու հիմք, այլ նաև բաժանման… Գլուխ պահողներ չենք հանդուրժելու. գնացողը գնում է, մնացողը տեսանելի է դառնում՝ որպես հեղինակային կրթական ծրագրի հեղինակ։

Ճամբարային ընդհանուր պարապմունքը հերթապահ-սովորական լինել չի կարող։ Ճամբարում օրն սկսում են տողանով, որ կարող է և ավելի երկար տևել՝ 20-30 րոպե, բովանդակությունն էլ՝ ճամբարի օրով որոշված շեշտադրումներով, ճամբարական երգուպարով, նախաձեռնություններով,ճամբարի ղեկավարի դիտարկումներով… Ամեն օր ուշադրության կենտրոնում չեն կարող չլինել հաճախումները, ճամբարի արդյունավետության ցուցանիշները։

Աշխատանքի պատանեկան ճամբարի ջոկատները կարող են առաջանալ, գործել միայն հաստատված աշխատակարգով։ Մյուսները ճամբարային աշխատանքային նախաձեռնություններ են, իհարկե, կարևոր, ամենայն աջակցության արժանի, բայց աշխատանքային ջոկատների անդամները աշխատողներ են՝ կրթահամալիրի հետ աշխատանքային հարաբերություններով։ Ուրախ եմ, որ Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ, Մարթա Ասատրյանի նախաձեռնությամբ, վաղը հանդիպելու ենք՝ իրենց աշխատանքային ջոկատում ընդգրկելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վրաստան և Հայաստան․ ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ…

Մեր ծանոթությունը կայացավ 2008-ին, երբ Երևանում հանդիպեցինք երկու ուսումնական հաստատությունների տնօրեններով և հայտարարեցինք «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագիծն արժանացավ Հայաստանի և Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունների հավանությանը։ Հանրակրթական

Իզմիրի ճամբարին մասնակցելու հնարավորություն

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ։ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության ուսումնական նախագծի ղեկավար Լուսինե Բուշը տեղեկացնում է, որ 2015թ. մասնակիցների խմբում երեք տեղ է ազատվել: Հիշեցնում եմ, որ ճամբարին կարող

Մեկ անգամ էլ՝ մեդիաուրբաթի կազմակերպման մասին

Դուք գիտեք, որ ամեն ուրբաթ, ժամը 15.15-16.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունք է՝ նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառված մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում։