Մարիետ Սիմոնյանին թե լսես… Ինչո՞ւ չլսես, երբ Սուսան Մարկոսյանի թողարկած օրացույցով կա գրական ակումբը, ինչպես ամեն երեքշաբթի, այսօր էլ՝ ժամը 14։30, Գեղարվեստի հարթակում… Սրանից լավ առի՞թ այս անգամ էլ Ջոն Սթայնբեք կարդալու, նրա Արջ Ջոնիի ականջների պատմությունը… Մտքովս չէր անցնի. պատմվածքը կարդացի Խանջյան փողոցից բաց պատուհանով եկող թաց խշշոցով, դեռ նրա Նոբելյան ճառն էլ հետը…

Սթայնբեքը Նոբելյան մրցանակի է արժանացել «…ռեալիստական և բանաստեղծական շնորհի համար, որը շաղկապված է մեղմ հումորի և աշխարհին ուղղված լուրջ սոցիալական հայացքի հետ»

Մտքովս ո՞նց անցներ…

….Գրականությունը հին է, ինչպես մարդկային խոսքը: Այն ի հայտ եկավ, որովհետև անհրաժեշտ էր մարդկանց և իր զարգացման ընթացքում առավել անհրաժեշտ դարձավ նրանց համար:
…. Այսուհետև մարդը ամենասարսափելի վտանգն է և մեր միակ հույսըԱյդ պատճառով այսօր, շրջասելով Ավետարանն ըստ Հովհաննեսի, կարելի է ասել. Վերջում խոսքն է, և խոսքը մարդն է, և խոսքը մարդու հետ է:

Սա կարդացեք նրա՝ Նոբելյան մրցանակի արժանանալու առիթով արտասանած ճառում

mskh.am-ի «Մտադարակի» Նանոր Հովհաննիսյանին որ լսես… ախր ինչո՞ւ չլսես, երբ դրա համար ընդամենն այս մի հղումով հայտնվում ես մի պարզ-շիտակ շարադրանքում…

Ես հիմա մտածում եմ, որ գրականությունը առակ չէ, որ խորհրդով ավարտվի։ Ինչո՞ւ գրականությունը քեզ պետք է ապրել սովորեցնի. ուղղություն ցույց տա: Ես ինքս այն կհայտնաբերեմ, ինձ դասեր պետք չեն: Ամենալավ դասը ստանում են փորձառությամբ։

Արևիկ Տատինցյանին, թե լսես, այս անգամ՝ «Ձայնադարակի» այս հղումով… Ախր, ո՞նց չես լսի՝ «Ապրել պետք է նրա համար, որ կյանքից ստանաս ոգեղեն ինչոր բան, ոչ թե թաղվես կենցաղում»։ Եվ ինքը ստանում է, իր ամենօրյա փորձառությամբ, ամեն առավոտ արթնանում-տեսնում է Վահան անունով մի փոքրիկ հրաշքի… Ցանկություն է ունենում կանգնեցնելու ժամանակը մի քանի րոպեով ու առաջարկում է կարդալ… Խուլիո Կորտաստի «Գիշերը մեջքի վրա, երեսնիվեր» պատմվածքը… Եվ քանի որ իմ գիշերը ժամեր առաջ՝ իրիկվա մի քանի ժամում, երեսնիվար անցկացրի, իսկ ողջ ցերեկը անցկացրի հեծանվի վրա, ինչպես երազում, իսկական երազում, հիմա իրական գիշերը քո խորհրդով կարդալու համար է… Ես երազո՞ւմ եմ Արևիկ, ինչպես դու հիմա, թե՞ իրական ձեր՝ քո, Նանորի, Մարիետ Սիմոնյանի, mskh.am-ի Սթայնբեք Ջոնի, Կորտասար Խուլիոյի ստեղծած աշխարհում: Տեսնո՞ւմ եք՝ ինչ աշխարհներ է բացում բլոգային ուսուցումը։

Այսպիսով, իմ օրագիրն ինձ համար գրականություն է, որով ես իմ փորձառությունն եմ կարողանում ճանաչել, երազի և իրականության սահմանախախտ դառնում, կյանքից-առօրյայից ոգեղեն բաներ քաղում… հավաքում, ձեր, ձեր Վահան-Դավիթ-Սոնուլիկ քույրիկ-եղբայրիկների, հարյուրավոր սեբաստացիների ժպիտների-մտքերի ձևով… ձեր փորձառությանը, դրա իրական-երազային փոփոխություններին հետևում… Սպասարկո՞ւմ:

Explore More

Ծծմակագլխից մինչև Սեղանասար

Փորձեցի մի քանի անգամ օրվա իմ գիրը իրիկունն անել՝ 22.00-24.00-ի արանքում, երբ Դավիթը քնած է (պառկած է)… Չստացվեց ու ձեռ քաշեցի. հոգնությունի՞ց, թարմության-զարթնության պակասի՞ց, թե՞ անհրաժեշտ է գիշերվա քնի մեջ

Ջրի վրա պառկել էի ինձ համար, ոնց որ իմ անկողինը լիներ…

Կրթահամալիրը մեծ ավազան է, և նրա ամեն մի գետ իր ակունքն ու հունն ունի. որտեղի՞ց, ե՞րբ սկիզբ առավ այս կամ այն նախաձեռնությունը կրթական, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ դարձավ, ո՞ւր հասավ… Ավազանը

Սա Բջնին է, հայրի՛կ, էլի եմ գալու…

2-րդ պատում Սկիզբը Մենք Բջնիում ենք, Բջնիի դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի՝ մեզ հարազատ մարդկանց տանը՝ գերդաստանի հետ Ս. Մարիամ Աստվածամոր վերափոխման տոնը նշելու: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բջնիի Ս. Աստավածամոր