Մեր հեղինակային մանկավարժությունն ուրիշ ինչո՞վ պիտի զբաղված լիներ, եթե ոչ երեխայի՝ սանի, սովորողի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր միջավայրի շարունակական զարգացմամբ-ամբողջականությամբ… Խորհրդանշական է, որ նույն օրը մեր ծածկած լողավազանում, որպես ուսումնական պարապմունք, հանդիպում են յոթ տարեկան դարձած առաջին դասարանցիներն ու հավաստագրի համար դիմած դասվար-դաստիարակների խումբը… Իսկ Հիմնական դպրոցի Լուսինե Գասպարյանն իր առաջին դասարանցիների հետ ինչպե՞ս է հասել Բ-4 թաղամասի կրթահամալիրի Դպրոց պարտեզի լողավազան: Չորս րոպեանոց ֆիլմում այդ մասին չկա:
Տրիաթլոնը, սիրելիներս, մեր ուսումնական առօրյայի-գործունեության կազմակերպումն է: Լողին, հեծանվին, վազքին (աթլետիկային) երեկ ավելացավ մարմնամարզությունը՝ գնդակով, պարանով, օղակով…տանը թե դպրոցում, ճամփորդելիս, ամենուր… Սրանք հանրակրթությամբ զբաղվելու իրավունքի համար կենսունակության-ինքնազգացողության մարզական կեցվածք են՝ հեղինակային կրթական միջավայրի ապահովում… Զառա Առաքելյանին տեսե՞լ եք պարանով մեդիայում ցատկելիս՝ տասնապատկվող գրավչություն… Զառան սկսել է մարմնամարզություն՝ գնդակ+պարան+օղակ՝ բլոգի ստեղծում-հավաքումը, սրան եմ ես անվանում առողջագիտական բլոգ, գումարած՝ Արմինե Թոփչյանի լող+հեծանիվ+վազքը… երեխայի առույգության, ինքնաբուխության, բազմաձևության, ստեղծականության կազմակերպիչներն են այս վեցը միասին` 3+3 խմբերով միավորված:

Լողորդները:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Իսկ ապրիլի 22-ին՝ Երկրի օրը, կմեկնարկի մեր 2016-ի Սևանի դաշտային ռազմամարզական-բնապահպանական-հայրենագիտական անընդհատ ճամբարը: Երկու գիշեր, երեք օր ժամկետով Սևանի «Ժայռ» ճամբարով կանցնեն բոլոր սեբաստացիները՝  սկսած առայժմ չորրորդ դասարանից… Գնդապետ, կրթահամալիրի ռազմամարզական ուսումնական կենտրոնի ղեկավար Ալիկ Մինասյանն ու զինղեկ ավագ լեյտենանտ Բորիս Վարդանյանը տեղում՝ ճամբարում, կղեկավարեն գործունեությունը… իսկ Բանգլադեշում Կարինե Պետրոսյանը հայրենագիտական ուսումնական կենտրոնով կնախապատրաստի մեկնումը: Այո՛, կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, կազմակերպիչները, դասվար-դաստիարակներն ու մարզիչները մինչև հունիսի 1-ը՝ ամառային ուսումնական նախագծերի-ճամբարների մեկնարկը, հանրակրթական հավաստագրի ստուգարքներ կհանձնեն. գործնական մարզական կարողությունների մասին է խոսքը:
Երեկ-այսօր ես անցնում եմ նորից այն երթուղով, որով ապրիլի 20-ին կանցնեմ հավաստագրի համար դիմած-պատրաստված առաջին խմբի հետ… Ես, գիտեք, քննություններ սիրող մարդ չեմ, սակայն չեմ կարող ներկա չլինել, չվայելել այս մարդասիրական գործի մեկնարկը… Առողջապահությունը պիտի կազմակերպվի-պարտադրվի-հաստատվի, դառնա կյանք… Բնապահպանությունը՝ ևս…

Գեղարվեստի նախակրթարանի քնած-կիսաքուն սաները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Շարունակելով իմ երեկվա գիրը՝ ապրիլի 22-ին «Երկրի օրվա» բնապահպանական հանրակրթական նախագծերի ամենամյա՝ թվով վեցերորդ ստուգատեսի՝ էկոտուր 2016-ի մեկնարկի մասին… Ապրիլի 24-ին՝ ժամը 11.00, մեր կրթական պարտեզի սարալանջում միասին կմեկնարկենք «Մեր երկիր Բանգլադեշը՝ կանաչ ցանկապատներով և ծաղկող թմբերով» նախագիծը… Ցանկապատ՝ ասել է թե ցանկությունների պա՞տ… որպես անվտանգության երիզներ՝ մանկական խաղահրապարակների, պուրակների, դպրոցների, մանկապարտեզների, բակերի… Հարյուր տարվա մետաղյա «забор»-ները՝ ճաղերով վանդակները, զայրացնում են այնքան, որ չենք տանելու այլևս, փոխարինելու ենք… կանաչ թփերով… Սովորենք սովորել կանաչ-պաշտպանիչ պատերի մշակույթը… մանկավարժությունը հենց դրա համար է, որ կարողանանք մեր միջավայրը դարձնել առողջ-բնական-գեղագիտական… Ապրիլի 24-ով սկսում ենք, ու մինչև հունիսի 1-ը՝ Երեխաների միջազգային օրը, հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի օրը՝ շարունակում. ամեն օր…

«Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Լսե՛ք, մենք պարտեզի-պուրակի-գնդակի-պարանի-խաղի հետ մեր բնական կապը կորցրել ենք, և ամառային ուսումնական ճամբարները կարող են պարտադրել-խթանել՝ ապրիլին զարկ տալու այդ պատրաստությանը… Հազա՜ր ու հազար ծաղկի թմբեր, հազարավո՜ր գծամետր կանաչ երիզներ…

Եվ սա՛ է այլընտրանքը գլուխներս պրծացնելու երեխաներին հիմա էլ պլանշետներին հանձնելուց…

Արև է, կաթում է…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Լիլիթը Բլեյանը եկավ Սոնային տանելու. ուշ էր, Սոնային տված խոստումը՝ Դավթի հետ երկար խաղալու-լինելու, կատարվել էր…
— Էլի, էլի խաղանք…,- չեն ուզում բաժանվել Դավիթն ու Սոնան:
Ու Լիլիթը սկսեց գնդակախաղ… Սկզբում՝ գնդակով խփելը, հետո՝ հայտնի գորտի խաղը (лягушка)… Ի՜նչ կյանք մտավ… Ռոդարիական ստուգատեսը չի վերջանալու, Աիդա Պետրոսյանն այդքան ուժ ունի դա թույլ չտալու համար… Մենք պիտի վերագտնենք երեխայի հետ պարզապես խաղալու-լինելու վիճակը…

Եղինջ ես շատ եմ սիրում՝ իր փշով, հաճույքով պոկեմ-տրորեմ, ծամեմ. երեկ Արմինեն այնպիսի ապուր էր պատրաստել եղինջով, թարմ, որ… Սպարապետին՝ Նորայր Այվազյանին հիշեցի… «Ինչով է օգտակար եղինջը» հրապարակումը ես չէի կարող ձեզ չհրամցնել։

# 647

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիշողությունը՝ խաղաղության և ապագայի աղբյուր…

Ֆրանցիսկոս պապին կարծես մոռացանք… Կրակովում կաթոլիկ երիտասարդության 2,5 միլիոնանոց հավաքին Հռոմի պապի ուղերձը, չգիտեմ, հայ երիտասարդին-պատանուն հասա՞վ. մեծահասակներով ջանացի՞նք, որ հասնի, թե՞ մեզ պապը նրա համար էր պետք լոկ, որ մեր

Իջևան ու իջևանցիներ

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները

Լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը

Կրթահամալիրի տնօրենը 2014-ին ունի 24 օրվա վճարովի արձակուրդ, որի մի մասը օգտագործում է հիմա. բա էլ ե՞րբ։ Արձակուրդի օրերին ես կարողացա ընտանիքով 3 օրով լինել Արցախում. պատմել եմ: Նախատեսել եմ արձակուրդիս