Ումի՞ց եմ լսել, «Թարգմանիր», որ խորհուրդները հենց նրա համար են, որ ոչ ոքի կողմից չեն գործածվում: Ես, իհարկե, համաձայն եմ իմ երկար տարիների բարեկամ Բեռնարդ Շոուի «Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր»` բնագիր դարձած ձևակերպման հետ: Դրա համար ուզում եմ թարգմանել Ալիսա Պետրոսյանի՝ «Թարգմանիր» բլոգի «Գիտահանրամատչելի» բաժնում հայտնված «Բացասականը մաքրելու հզոր միջոցը», որ հասկանամ: Ավելի լավ հասկանալու ճանապարհին կա՞ այդպիսի հանգրվան՝ հասկանալ: Իմ կյանքով գիտեմ՝ զայրույթը հաճախ, անգամ ազատ կամքով ընտրված պահքի շրջանում, այնքան խիստ է խոչընդոտում, որ կորցնում եմ լիարժեքությունը: Սեբաստացիներ, այս հանրահայտ բլեյանական «անմեղ» զայրույթն ինձ երկարատև շրջան զրկում է լիարժեքությունից, ու ես չեմ կարող նրանից չազատվել: Սիրելի Ալիսա, իսկ դու, անձամբ, օգտագործե՞լ ես առաջարկվող մեթոդը: Կարևոր է, որ այսպիսի առաջարկներն ունենան առաջարկողի (թարգմանողի) լաբորատոր հետազոտությունների մասին անդրադարձներ… Ես, օրինակ, փորձեցի, փորձեցի փորձել առաջարկվող եղանակն ու ծիծաղելի իրավիճակների հանդիպեցի… Շնորհակալ եմ՝ ինձ պատճառած զավեշտի համար:

Նիկոլ Փաշինյանին և ինձ կապում է 20 և ավելի տարիների համատեղ կյանքը. շարունակ հարցնում են-ճշտում՝ Նիկոլի նկատմամբ իմ վերաբերմունքը: Այս օրերին՝ ավելի շատ: Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է. սա մի կատեգորիա է, որն անսասան է՝ սրանից բխող հարազատությամբ: Նիկոլը վառ, ընդունակ, նպատակասլաց անհատականություն է, գործիչ, հիմա ինձ համար ավելի ու ավելի հետաքրքիր-հրապարակային քաղաքական գործիչ: Ես հետևում եմ, կարդում, ձեզ եմ փոխանցում. առիթներ, իհարկե, լինում են, քննարկում, փոխանցում եմ իմ տեսակետը, իմ քաղաքական կենսափորձը: Ընդունակ-ծրագրով անհատը միշտ հայոց «Կարմիր գրքում» է եղել, մեր օրերում՝ վերացող տեսակ. երեկ այս միտքը որևէ ձևակերպմամբ մի քանի անգամ հնչեց՝ հայտնի թարգմանիչ-խմբագիր, վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվա հավաքին: Տպավորիչ, մտավորական հավաք: Ի՜նչ լավ է, որ Սամվելն այսպիսի գնահատող-ընթերցող լսարան ունի: Ի՜նչ լավ է, որ Նիկոլ կա: Այս օրերին Մայր դպրոցի մեծ ծավալում ամենախանդավառ-երևացող դեմքը Մարիամ Փաշինյանն է: Մարիամը հաջողությամբ անցել է Ամերիկյան համալսարանի ընդունելության քննական փուլերը, ապահովել իր ընտրած տեղը, ու վերագտել իր վստահությունն ու լիարժեքությունը. բրավո, Մարիամ ու Փաշինյաններ (ծափեր)… Կարծես 2-րդ պլանից 1-ն պլան գալու հերթը սեբաստացի Աշոտ Փաշինյանինն է. մեր սեբաստացիական հանրությունն Աշոտի դրսևորման պատվերն ունի: Բոլոր տարիքի սեբաստացիներ, թևակոխում ենք մեր ուսումնական կյանքիամենաշրջանը՝ իր մարտ-ապրիլ-մայիս բուռն ընթացքով…

– Չամիչը խաղողի չի՞րն է, հայրիկ,- տնով մեկ, բարձրաձայն հարցնում է Դավիթ Բլեյանը, ով երեկ նորից համառեց ու, մորաքույր Րուզանի ուղեկցությամբ, հայտնվեց Հիմնական դպրոցում… Ինձնից թաքցրել են, ես տանն իմացա Դավթի նոր արկածների մասին… Դավթին դուր է գալիս Հիմնականի 1-ին հարկի ներառական ընդարձակությունը. խմբից խումբ, խմբից ճաշասրահ, ճաշասրահից մարզադահլիճ, մի հարթության վրա են, իրար շարունակելով՝ ձևավորում են հեծանվահրապարակ-հրապարակ-ճեմասրահ… Ստացված կրթական միջավայրը Գոհար Բալջյանն իր ընկերներով ավելի ու ավելի արժեքավոր կարող են ներկայացնել. չնայած, ամենօրյա իրական-գործուն հեծանվահրապարակը կոնկրետ ազդեցիկ է… 2015-16 ուսումնական տարվա պատրաստությունը ենթադրում է, որ մեր ութ դպրոցներից յուրաքանչյուրը յուրաքանչյուրինը դարձնի այն առանձնահատուկը, այն հնարավորությունը, որի գործածմամբ կարող է շոշափելի առաջխաղացում գրանցվել. չեղածի վրա սուգ-շիվան-երազանք մաշելը չէ ճանապարհը, այլ ջրի՝ թույլ արտահայտված, բայց առկա հունը, որ կարող է և ավելի վարար ջուր բերել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշի մեր ծովերից մինչև Գեղամա՝ համատեղ դեսանտով…

Հավատացե՛ք իմ գրին, Մայր դպրոցի տարիների բուժքույր Արծվիկի կշեռքին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանի արձանագրությանը… կշռվել էի, ինչպես խոստացել էի, ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, և երեկ՝ հունիսի

Մեր խորհուրդը

Բավարար է։ Ուզում եմ խոսել ուրբաթ օրվա կրթահամալիրի խորհրդի նիստից իմ տպավորության մասին։ Մեր խորհուրդը՝ որպես կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմին,  յուրահատուկ է: Նրա հետաքրքիր  դարձող բլոգը, վստահ եմ, շնորհիվ Հերմինե

Կրթության մասին ՀՀ օրենքով

— Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում,- Դավիթ Բլեյանն է հարցնում իր մայրիկին, ինքն իրեն… Հետաքրքիր է, չէ՞, ինքն ամենուր է մեր կրթահամալիրում ու ամեն տեղ ինձ հանդիպում է երեխաներով-ուսուցիչներով շրջապատված,