«Կանթեղն» սկսում-շարունակում է Երգ երգոց կարդալ… Ես լսեցի մեր աղջիկներին՝ Մանե Գևորգյանին և Ռեբեկա Խաչիկյանին… Ի՜նչ լավ կլիներ, որ Քնարիկը՝ իր խմբով, Հասմիկ Ղազարյանը՝ իր, Ելենան, Թամարը Ղահրամանյան…. թույլ չտային, որ ընդհատվեր ընթերցումն այս mskh.am-ի եթերում… Մարիետ Սիմոնյանը պիտի որ Միջին դպրոցի մի խմբով միջամտեր այս ընթացքին… Յուրաքանչյուր սովորողի համար աուդիո ընթերցումը Երգ երգոցի կարող է անհատական խմբային նախագիծ դառնալ՝ նոր կապերի-հմտությունների-հայտնագործությունների դուռ… Միայն չշտապեն եթեր դուրս գալ, մշակեն խոսքն իրենց, լսեն՝ իրենց ու ընկերներին, ուսուցիչներին… Ինտերնետը Երգ երգոցից հայերեն ի՞նչ ունի, այլ լեզուներով ի՞նչ կա, ինչո՞ւ չծանոթանանք՝ գոնե նմուշների ձևով… Սա գրականության-ընթերցանության համերգն է՝ ուսուցում համերգի միջոցով, իր ունկնդրով և բեմ բարձրացողով…

Ռոդարիական կերպարներ:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Շրջագայություն-համերգներն ինձ համար անհատներով թե փոքր խմբերով նաև այլ խնդիրներ քննարկելու, լուծելու,  պայմանավորվածությունների բերելու հնարավորություն են… Այս խիտ շաբաթ օրվանը բացառություն չէր….Գեղարվեստում հասունացել է ակումբների օր ունենալը, օր՝ այնպիսին, որը կկազմակերպի նոր Գեղարվեստը՝ որպես պատանեկան ակումբների կենտրոն նաև… Կարեն Խաչատրյանին՝ Կային, ում Գեղարվեստի տանիքը-հարթակը-նկուղներն ավելի ու ավելի ձգում են, Մայր դպրոցի մարզական միջավայրը նեղում է, ով ուզում է մտնել այս ծանր-հաճելի բեռի տակ, Քնարիկ ջան: Ինձ վրա կարող եք հույս դնել: Պայմանն անխախտ է. նոր Գեղարվեստը, ակումբները՝ երաժշտության-թատրոնի-մեդիայի-կերպարվեստի, պիտի լինեն առանց ծխախոտի, անծուխ միջավայր… Կային, Տիգրան Պարսիլյանին տեսել եմ հեծանիվներով. այդքա՜ն դժվար բարձրացել են, հո չե՞ն իջնի… Մեկ շաբաթ առանց ծխի ապրում է Վահրամ Մարտիրոսյանը… Էկոտուր 2016-ի մեկնարկին Էմանուելը Ագջոյանը՝ դեռահաս-պատանիների բնապահպան-ուսուցիչ ղեկավարն ուզում է նորից ծխախոտո՞վ ներկայանալ… Իսկական բնապահպանական աղետ կլինի:

Այս շաբաթը, այո, մեր կրտսեր դպրոցների երրորդից հինգերորդ դասարանցիների ուսումնական հետաքրքրությունների պլեներային կազմակերպման մեկնարկն է, իհարկե, վազքով, հեծանվով… Հաջորդը կլինի արտագնա պլեները՝ Այրուձիում թե Ձորաղբյուրում… Միջին ու Ավագ դպրոցներից, վստահ եմ, նախաձեռնողներն առավելագույն աջակցություն կունենան…

Հիմնական դպրոցի 6 տարեկանները խնամում են իրենց բակ-պարտեզը:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Իսկ ապրիլի 22-ը՝ Երկրի օրը մեր երկրում` Երևանում, Բանգլադեշում, մեր Կրթական պարտեզում, կանցկացնենք միասին, բաց երկնքի տակ՝ որպես պլեներ, որպես մեկնարկ Էկոտուր` 2016-ի, բնապահպանական հանրակրթական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսի։ Մեր դպրոցներից յուրաքանչյուրը կդառնա մի ուսումնական հետաքրքրության՝ մաթեմատիկա, կերպարվեստ, կինոֆոտո, երաժշտական-վոկալ-գործիքային խաղ, բնապահպանություն-խնամք…ընտրությամբ գործունեության խմբերի-անհատների հավաքի կազմակերպիչ-կենտրոն… Մենք ցույց կտանք, որ մեր դպրոցական բակերը հարմար միջավայր են պլեներային (բացօթյա, բնության մեջ) պարապմունքների կազմակերպման համար… Պլեների համար պատրաստենք նաև բանգլադեշյան այլ տարածքները՝ պուրակ, բլուր, հարթակ, ձորակ….անկյուն, որ այսօր-էգուց կճշտեն դասարանները-խմբերը, կարգի կբերեն։ Կարո՞ղ ենք ավանդական դարձնել Երկրի օրը միասին անցկացնելը՝  որպես «Ուսուցում ամեն տեղ. Երկրի ամեն կտորը՝ ուսումնական տարածք» ստուգատես. սա՞ է մեր ուղերձը։ Էլ ի՞նչ ուղերձ-կոչ կբերեն առանձին միավորները՝ խումբ, դասարան ու դպրոց, ընտանիք։

Միջին դպրոցի սովորողների սպորտային պարապմունքները:
Լուսանկարները` Վարդան Խաչատրյանի:

Կարմիր կիրակին, ինչպես խոստացվել էր, եղավ անձնական-ընտանեկան-մեկուսի՝ խաղաղ… Սոնան՝ իմ ժամ-ժամ մեծացող թոռնուհին, պնդել է, և Լիլիթ մայրիկի ցանկությունը կատարվել է՝ երկուսով մի հնչեղ-նուրբ «красавец» ջութակ են ընտրել… Բա պատյա՜նը (ֆուտլյարը), այնքա՜ն հարմար, որ բռնելդ-տանելդ գալիս է… Գիտե՞ք, Լիլիթի-Շուշանի-Տաթևի մայրիկ Կարինե Ջանոյանը, ում Սոնան ու Դավիթը հիմա համերաշխ տատիկ են կոչում, առաջին մասնագիտությամբ ջութակահար է՝ ալտահար: Երաժշտական դպրոցի յոթնամյա դասընթացը ջութակի սովորեց Արմեն Տիգրանյանի անվան և Լիլիթ Բլեյանը… Հիմա էլ՝ Սոնան: Ես իմ խոստումը Դավիթ-Շուշան-Սոնային կատարում եմ, և մենք, զբոսնելով-ջութակով չորսով՝ ես, Սոնան, Դավիթն ու Սոնայի ջութակը, մետրոյով շարժվում ենք Կարինեին այցի… Կարինեի ջութակը, որ կա հիմա (բերեց-բացեց ցուցադրեց), չնայած Սոնայի ու Դավթի աչքին մի գործիք է երևում, ես ճանաչում եմ դպրոցական նստարանից. որպես դասընկեր՝ ես շատ եմ բռնել… Սոնան նվագեց… Սոնան կարող է և չնվագել, այսպես՝ ջութակով, կանգնի և սքանչացնի… Երաժշտություն է՝ գեղարվեստ… Դավիթը վստահեցնում է, որ առաջին համերգին կգա ու ծաղիկներ կբերի… Համերգ՝ Շուշանի, Լիլիթի, Սոնայի… Այլ ճար չունի էս սրտակերը, պիտի հաջողակ բիզնես ունենա, որ հասցնի… Չհասցնի՝ էլ ինչի՜ էր գալիս այս նշանով, հմայքով… Եվ ահա, մի ձայն՝ երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»… Դավիթն ընտրյալն է, թե չէ՝ կիմացվի, մինչև յոթ տարեկան ի՞նչ մնաց (Արմինե մայրիկը պնդում է, որ յոթ տարեկանում ձևավորված է մարդը)։ Մի բան հաստատ է, այս տղան այսուհետ ու ողջ կյանքի համար ապաշխարության արժանի գործեր ունի կատարելու… Երաժշտության մեկենասությունից որ փախա՜վ… Իսկ Արևիկ Տատինցյանի մասնակցությամբ գեղարվեստի ցուցադրությանը ե՞րբ կայցելի ճակատագրի բերումով, այլընտրանքից զրկված մեկանեսը մեր…

Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Կիրակի երեկոյան արդեն Թբիլիսիի իր բնակարանից զանգեց Գեորգի Մոմցելիձեն… Մեր բոլոր վրաց ընկերները հաջողությամբ անփորձանք  հասել են Թբիլիսի, իրենց ընտանիքներում են: Ա՛յ, այս պահի շնորհակալությունը, արդեն, տեղին է-լսելի-ընդունելի, փոխադարձ: Աիդա Պետրոսյանի սիրելի պատմությունն է ճուտիկի մասին, որն իր «փայ երկինքն» է պահում… Մենք մեր փայ հայ-վրացական կապերն ենք պահում-զարգացնում: Կեցցե՛ք դուք, սեբաստացի մեծ ու պստիկ, այս ազգաշեն-մարդասեր ջանքերի համար…

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 646

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որքա՜ն կյանք, թովիչ, գրավիչ բան կա այս մեկ օրում

Ես չեմ գրում, պատմում եմ, ինչպես հայրս… Հա, ինձ մեր չի բերել, ես հորս տղան եմ, ուզում եմ նրա նման լինել… Իմ մեջ թույնը բացակայում է, չգիտեմ՝ օրվա մեջ առաջանո՞ւմ

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի

Չափե՞նք մեր ազնվության մակարդակը

Հայաստանի 2015 թ. պետական բյուջեով հազար յոթանասուներկու ծառայական մեքենա է պահվում այն դեպքում, երբ մեր պետական բյուջեի հարյուրապատիկն ունեցող Դանիայում պահվում է ծառայական ընդամենը քսաներեք մեքենա: Այո, քսաներեք… Եվ դեռ