Կիրակնօրյա իմ գիրը ամենաշատն է տրվում և՛ էքսպերիմենտի, և՛ կասկածի: Չգիտեմ, Նունե Մովսիսյանը` «Կիրակնօրյա ընթերցարան»-ը կազմելիս, և կրթահամալիրի պատանեկան «Ֆիլմադարանի» հեղինակ սովորողները` կիրակի օրվա դիտման ֆիլմերն ընտրելիս, ունենո՞ւմ են կիրակին հանգիստ թողնելու, պատվիրան չխախտելու իմ երկմտանքը… Հատկապես, որ շաբաթը թափառական-փախստականի է լինում, ինչպես երեկ: Շաբաթ օրը, առտու 8-ից երեկոյան 8-ը ճամփորդության մեջ էինք Մարտունու` վերջին շրջանում ինձ ամենաշատը զբաղեցնող «իմ Հայաստանով»՝ Մադինա, Ներքին ու Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Լեռնահովիտ…

Անցնող շաբաթն ուսումնական-ճամբարային էր, և եթե փորձեմ «Սեբաստացիներ» ռադիոյի անպատասխան թողած հարցին հիմա, կիրակնօրյա իմ այս գրով անդրադառնալ, ի՞նչ վատ նախաբան կդառնա իմ կազմած ընթերցարանին կիրակնօրյա… Հարցերը հենց մտածելու, մի շրջանում ապրածդ ետ բերելու համար չե՞ն… Հարցն այդպիսին չէր, որ անմիջապես պատասխանեի:

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին… 
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի

Այսպիսով, առանձնացնում եմ ճամբարային երկրորդ շաբաթվա (8-13 հունիսի) ամենա-ամենա-ամենատպավորված երեք գործ` որպես իրադարձություններ:

Քոլեջ-արհեստագործականի ճամբարի ղեկավար Անահիտ Մելքոնյանին հաջողվեց ներքին բակի 100 տարի մոռացված ավազանին վերադարձնել իր նախնական տեսքը՝ լողավազան,  ճամբարական պատանիներով, տղա թե աղջիկ, լողալ` հավեսի գցելով նաև քոլեջիկներին… Օխա՜շ… Կեցցե՛ք: Իսկական ճամբար, մարդկայնացող աշխարհ կրթահամալիրի Բանգլադեշում` որպես ձեր ինքնագիր:

Թբիլիսիի թիվ 20 վրացական հանրային դպրոցի ուսուցիչ Իրինա Զախարաշվիլին կարողացավ իր դասարանի սաների և նրանց երիտասարդ հմայիչ վրացուհի մայրիկների հետ ոչ միայն մեր ամառային ճամբարը միջազգային դարձնել, այլև Երևանի ամենակենտրոնում՝ Հրապարակի հարևան հրապարակում, մեզ հետ տոնական ուրախանալ՝ անկեղծ, անմիջական, խանդավառ… որպես ինքնագիր թողնել…

Հայ-վրացական ինքնագիր Երևանի կենտրոնում:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի: 

Արվեստագետ-ուսուցիչ, կրթահամալիրի կոմպոզիցիայի արվեստանոցի ղեկավար Արման Գրիգորյանը՝ իր սաների հետ, իրեն բնորոշ շնորհքով-անաղմուկ ավարտին հասցրեց «Ինքնագիր» նախագիծը, և Գեղարվեստի Ավագ դպրոցի սովորողներ Հովհաննես և Դիաննա Հարությունյանները, Հարություն Ալեքսանյանը, Անի Ջեյրանյանը իրենց ինքնագրերը թողեցին հենց Մայր դպրոցի, Գեղարվեստի «Տանիքի» պատերի վրա` ապրում փոխանցելով ինձ, միջավայրին… Նայում ես ու հուզվում… Այս շարքի մեջ է, որպես ինքնագիր-այցեքարտ Արման Գրիգորյանի ու Գրիգոր Խաչատրյանի նախաձեռնած ու ավարտին հասցրած Գեղարվեստի Ավագ դպրոցի 2015-ի շրջանավարտներ Հայկ Գրիգորյանի, Էլիզա Բաղդիյանի, Հարություն Ալեքսանյանի, Արթուր Շահվերդյանի բուկլետների ավարտը… Այս մասին` իմ վաղվա գրում:

Ճանապարհորդ Դավիթը: 
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի

Կիրակնօրյա ընթերցարան

  1. Խորհուրդներ, որոնք կօգնեն օրգանիզմին դիմադրել շոգին
  2. Skype-ում ավտոմատ թարգմանիչ կտեղադրվի
  3. Աշխարհի 10 խելահեղ շենքերը, որ կառուցվում են հենց հիմա
  4. 5 հիասքանչ նավարկելի կամուրջներ
  5. 9 մեթոդներ, որոնք կուժեղացնեն ուղեղի աշխատանքը
  6. Երկրի վրա ութ վայր, պարուրված մշուշով
  7. Սառը սուրճը բարձրացնում է լիբիդոն
  8. 10 մթերք, որոնք հարկավոր է ուտել օրը գոնե մեկ անգամ
  9. National Geographic ֆոտոմրցույթի լավագույն լուսանկարները

Մեր վրաց գործընկերների այս խմբին այսօր առավոտյան ճանապարհեցինք: Թբիլիսի մեկնումը` միայն Սևանում լողալուց հետ: Իսկ Հռիփսիմե Առաքելյանն ու ընկերները նրանց հետ, իհարկե, Սևան գնացին:

Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենապերճախոս հռետորի՝ հաջողության մասին է իմ գիրը․․․741 անգամ ու անընդհատ

Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու  մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց

Նոր գինին նոր տիկերի մեջ, կամ իմ այսօրը՝ որպես մանկավարժական ստուգատես

Կատարվեց ապուշիս երազանքը. ես քնել եմ 23.00-24.00-ի արանքում, որպես մեռել, «որպես ուրու հալածական» և արթնացել թարմ՝ առտու 04.00-ին, ինչպես պատշգամբից նոր բերված այս սպիտակ խնձորը, որ գալիս է փոխարինելու կովի

Ծնունդները՝ որպես կենսականության փաստեր…

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա