Աշխատանքային երկուշաբթի դարձած շաբաթ օրը նշանավորվեց Արևելյան դպրոց-պարտեզի մարտ-ապրիլին պատրաստված տարածքների ձևավորման, ճիմապատման, կանաչապատման վճռական սկսումով… Հատկապես դպրոց-պարտեզի բարձունք-սարալանջի կանաչապատումը ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս․ անտանելի էր, երեկ սկսվեց ու արագ կավարտվի․․․

Երեկ կայացավ ապրիլին պայմանավորված հանդիպումը բազմաստեղծ Սվետլանա Հակոբյանի հետ, գրող-նկարիչ-բանագետ-ազգագրագետի, բազում իրագործված, ճանաչում ստացած մշակութային-կրթական-հայագիտական նախաձեռնությունների հեղինակի taraz.am կենտրոնում։ Սարյան փողոցի հարմարավետ խանութ-սրահում եղա վերջապես․ հիացմունքս հայտնեցի, փոխանցեցի, վստահ եմ, որ կենտրոնը ուսումնական է, հատկապես հունիսյան ազգագրական փառատոնին ընդառաջ, արդիականացված-գործածելի տարազները-հագուստները մարդու՝ սովորական թե ծիսական, ճանաչում կունենան․․․ նախապատրաստելով նաև Գեղարվեստի «Հարթակ»-ում հանդիպումը եռանդուն-անսպառ-հետաքրքիր արվեստագետ կնոջ հետ։ Տիկին Սվետլանայի, նաև Աղաջանյան եղբայրների՝ իր որդիների հետ մեզ կապում է «Ծաղկունքի բաց դպրոց» նախագծով համագործակցությունը․․․ Ուզում եմ հավատալ, որ անփութորեն, իմ կարծիքով, սխալ փակած այս էջը ապրիլին սկսված նոր Հայաստանով, կրթական-մշակութային վերածննդով կբացվի նորից, ու մենք կունենանք նոր ծաղկունք հեռանկարային-ամբողջական գործի․․․ Տիկին Սվետլանայի հետ մեզ կապում է նաև Արթուր Շահնազարյանը՝ էպոսից մեր իրականությունում հայտնված մեծ երեխան (տիկին Սվետլանայի բնութագիրն է)․․․ Առանց տիկին Սվետլանայի աջակցության-գործընկերության կլինե՞ր Արթուր Շահնազարյանի «Սասնա ծռեր» էթնոօպերան, երաժշտական ազգային նվագարանների հավաքածուն ու էլի, էլի․․․ Կպատմեմ դեռ։ Իր մեծ սիրալիրությամբ շաբաթ օրվա վերջը, որպես անմոռանալի ընտանեկան հանդիպում, մենք անցկացրինք իր ուրույն ստեղծագործություն տանը, համեղ-շա՜տ համեղ, գեղեցիկ հյուրասիրությամբ, իր եփած հատուկ «բորշչ»-ի համտեսով։

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Արթուրն իր ընտանիքով՝ իմ հարս Սվետայով ու թոռնիկ Էլլադայով, ես, Արմինեն ու Դավիթը, բնականաբար ներքաշվեցինք, առանց դիմադրելու, երևի բոլոր հայերի հանդիպումների մտահոգությունների, ոգևորության անսպառ աղբյուր դարձած՝ Նիկոլի բերած նոր Հայաստանի քննարկումների հորձանուտ։ Հատկապես, որ տիկին Սվետան ազատության պայքարի գնահատելի փորձ ունի, իսկ Վահագնի թաղամասի խնամված, ներսով-դրսով հեղինակային տուն-ստեղծագործության մեջ Դավիթ Բլեյանը սքանչելի Էլլադայի հետ իր յուրահատկությունն էր դրսևորում, մեզ չխանգարելու, մեզ հետ չլինելու, մեր պարտադրանքին չտրվելու հնարավորություններն էր լիուլի իրագործում։

Կիրակի, անձրևոտ առավոտյան, երբ բացեցի իմ էլ փոստը նորից, անբաժան ընկերներիս՝ Օրագրիս ու Սուսան Մարկոսյան խմբագիր-համահեղինակի օգնությունը ունեցա՝ որպես երեկվա և առաջիկա նմանատիպ խոսակցությունների աղբյուր, հավաստի փաստական նյութերով, մեր ոչ հեռավոր անցյալի հետ մեր օրերում կատարվածի վավերագրություն-հաստատում։ Մեկը՝ համեցեք, «Էլեկտրիկ Երևան» Բաղրամյանի-Ազատության հրապարակի իմ անդրադարձն է, սկսած 2015թ-ի հունիսի 23-ից, մյուսը՝ «Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում»՝ «Սասնա ծռեր»-ի ընդվզմանը, սկսած 2016թ-ի հուլիսի 18-ի օրագրով։ Երկուսում էլ Նիկոլ Փաշինյանը երկրորդ պլանում չէ, երկու փողոցով էլ անցնում են քաղաքացիական-քաղաքական հասարակության այսօրվա շարժման հազարավոր մասնակիցներ։  Պայքարի մեթոդն է տրամագծորեն տարբեր։ Կտեսնեք իրար կողքի, եթե ունենաք հավես, ժամանակ, աչքի անցկացնելու այս շարքերը, սրանով նաև հնարավորություն՝ իմ Օրագրին այսօր արժանի վերաբերմունք մատուցելու։ Չե՞ք ունենա, այս անձրևի պես կտխրեմ։

Արևելյան դպրոց-պարտեզի ճիմապատում-կանաչապատում։ Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1366

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տես, ես կարողանում եմ…

Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի

Գիտակցված հավատով ազատ գործչի էներգիան ո՞նց սպառվի․․․

Հնի ու նորի ճամփաբաժանին ես խորը քնեցա․․․ Շուշանի հրաժեշտո՞վ՝ «պա՛պ, դու գնա, խորը քնի», Շուշանի՝ Դավթի-Վահանի համար երգո՞վ «Արի, իմ սոխակ», որ երեկ լսեցի՝ որքա՜ն գորովանքով էր Տաթևը երգում Վահանի

Հերթից դուրս

Պրոֆեսոր, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, մեր Վիկտորիա-Անի և Մարկ Միկաիլների պապիկ Արեգ Գրիգորյանի նամակը, որ ստացել ենք կրթահամալիրի պաշտոնական info@mskh.am հասցեով, հերթականներից չէ, անարձագանք չես թողնի… Ժամը չորսի-հինգի