Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, կրթահամալիրի բարեկամներ. եղավ վեց հարյուր անգամ անընդհատ իմ գիրն օրվա, որպես յուրահատուկ նվաճում-ռեկորդ իմ կյանքում՝ բարեխիղճ ու հետևողական, մեզ միավորո՞ղ մի գործունեություն… Տարածի ու տարածվի. այսօր չհասնես՝ վաղը կհանդիպես… Ու ես այն նվիրում եմ իմ ավագ եղբորը՝ Էդվարդ Բլեյանին, որ մարտի չորսին կդառնար ութսուն տարեկան: Միշտ շնորհակալ եմ եղել ու կամ: Եվ լավ է, որ իր տղաներով-թոռներով, հարազատներով, մենք-մերոնցով կհանդիպենք-կայցելենք իր շիրիմին՝ մեր պապենական դարձած գերեզմանոցում, հետո ընտանեկան սեղանի շուրջ կնստենք հացի: Այսպես կլինի՝ անընդհատ ու բարեխիղճ… Որքա՜ն բան այլ կլիներ, կփոխվեր մեր կյանքում, եթե ապրեինք-գործեինք ավելի բարեխիղճ, հայրս կասեր՝«սովեստով»…

Երկարացված օրվա կազմակերպիչների հեծանվային պարապմունքը:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ես չգիտեմ՝ շարունակելու եմ իմ օրագիրն անընդհատ, թե ոչ, եթե շարունակելու եմ, ինչ ձևաչափ է դառնալու, ինչ փոփոխություններ է կրելու… Դա գիտի՞ ընթերցողը… Հատկապես, որ հրես, մեր վեց տարեկան Արեգը սկսեց իր օրագիրը… Գուցե իմ ընթերցանությա՞ն շրջանն է… Մի տնօրեն է պետք՝ միայն Աշոտ Տիգրանյանի օրագիրը կարդալու համար:

Չգիտեմ՝ որքան կղեկավարեմ կրթահամալիրը… Դուք գիտե՞ք, օրագրի ընթերցողներ… Մի բան պարզ է՝ 2016-ին լրանում է իմ՝ ընտրությամբ պաշտոնավարման ժամկետը՝ հինգ տարին… Ես գիտեմ, որ ղեկավարելիս, թե օրագիրը-բլոգը վարելիս իմ հաջողության բանալին սեփական առաջադեմ մտածողության նկատմամբ հավատն է և հավաքանիում (կրթահամալիրում) վստահության մթնոլորտ ձևավորելը… Ղեկավարը թարմ և օգտակար գաղափարներ պիտի ունենա… Սրանով՝ ստեղծագործական անընդհատ մոտեցումներ ցուցաբերելով է, որ կարող եմ ձեզ աջակցել, որ յուրաքանչյուր աշխատող ավելի ստեղծական (կրեատիվ) գործի… Եվ, իհարկե, միջանձնային լավ հարաբերությունները… Փոխադարձ հարգանքի և վստահության նկատմամբ անսասան է իմ հավատը, որ բարենպաստ միջավայր է  ստեղծագործ, անընդհատ աշխատանքի համար: Ցանկացած ամուր գործընկերության հիմքում հարգանքն է: Ես գիտեմ, կարդացել, կարդում եմ այսօր էլ, որ սրանք, այս համոզմունքները ղեկավարման՝ գիտականորեն ապացուցվում են: Իմ ընթերցարանն էլ որևէ ձևով ընտրված-առաջարկվող այս համոզումների վրա է կառուցված… Ես չգիտեմ՝ շա՞տ եմ փոխվել, փոխվո՞ւմ եմ ընդհանրապես իմ աշխատանքում, նաև՝ անձնական կյանքում… Ես ինձ շարունակում եմ հետևել, հետաքրքրել ինքս ինձ… Այնպես չէ, որ հիացած եմ ինձնով…

Շրջիկ գրադարանը Գեղարվեստի տանիքում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Գիտեք՝ չեմ սիրում-չեմ կարողանում շոր ընտրել։ Առնելու համար չէ, չեմ առնում և վերջ՝ ո՛չ շոր, ո՛չ կոշիկ… առավոտյան հագնելու մասին է խոսքը… Մարտի մեկն է, ու ես չորս-հինգ բան փորձեցի՝ առանց հաճույքի, նեղսրտելով… Դե, իմ ի՜նչ գործն է… Հա՛մ եթեր ունեմ օրվա վերջում, հա՛մ պիտի հեծանիվ նստեմ, հարմար զգամ… Վերջը՝  էլի փոշմանեցի… Երբ հեծանվով անցնում էի Քոլեջ-Արհեստագործականի նախակրթարանի բակի փակ ցանցի մոտով, Լիլիթ Մեղրյանն իր խմբի հետ դրսում երգչախմբի փո՞րձ էր անում… Չէի ուզում խանգարել, ընդհատել… Թոփիկյան Հարությունի երգչախմբի ազդեցությունը նաև այսպե՞ս… Հետո ես mskh.am-ում, երգչախմբի բլոգում կարդացի Լիլիթի,  Աննա Հայրոյանի խոստովանությունները…

Գարնանային խառնաշփոթ Նոր դպրոցի 2-4 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի:

Mskh.am-ի առաջին էջն ինձ համար ամենասիրելի, ամենաընթերցվող օրագիրն է, ինչպես մարտիմեկյանը… Ի՜նչ լավ է մտածված, Քնարիկ Ներսիսյան. Դիանա Գևորգյանը վեց տարեկան դարձած իր սաներ Սարգսի, Արեգի, Մայայի հետ նոր պլանշետներով շրջում է դպրոցով, և ֆոտոպատումի տեսքով ներկայացնում են Գեղարվեստի անցուդարձը… Ինձ համար մեր դպրոցներից, դասարաններից, խմբերից յուրաքանչյուրի անցուդարձը՝ ինչպես ես եմ շարքով ներկայացնում մեր 2016-ի շրջանավարտների հերթական խումբը`  մի-մի աշխարհ է, mskh.am-ը՝ այդ աշխարհի հայտնաբերող…  Շնորհակա՜լ եմ: Հուզեցիք:

Ընթերցարան՝ մեկական նախադասությամբ մեկնաբանված

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 600

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատմե՞մ, չպատմե՞մ…

Օրվա գրի հավելվածը Գիր է, պատմում եմ… Դավիթը Բլեյանը՝ այսքա՛ն հասուն, խոստումը քանի քայլով կատարեց, իմ ընկեր-սեբաստացի դարձած, իրեն լրիվ անծանոթ վարսավիր Իսրայելի մոտ եղավ ժամը 16։00, ոչ Ռուզան մորաքրոջ

Խաղաղության-հաղթանակի մի մանիֆեստ

Այս օրերին հնչեցին հարցեր, իսկ ես իմ օրագրի ընթերցողների հետ պայմանավորվել եմ անպատասխան չթողնել որևէ կերպ ներկայացված հարցը… Այս երրորդությունը՝ հայրենիքը, լեզուն, կրոնը (դավանանքը եկեղեցական), անկորուստ փոխանցման ենթակա է… Ես

Սեբաստացի դառնում-լինում-մնում են ընտանիքով

1992-ի նոյեմբերի 9-ին Ղազախով մտա Իջևան: Նոյեմբերի 4-9-ը իմ Բաքվում գտնվելու պատմությունն այն ժամանակ ես վավերագրել եմ: Համեցեք իմ բլոգի ընթերցարան՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր»