Կրթահամալիրում 2016թ. հունվարի 25-ից մեկնարկած բնագիտա-տեխնիկական ստուգատեսի համակարգող Գնել Հարությունյանը տեղեկացնում է, որ 2016թ ստուգատեսը գրանցել է հայտերի որակի և քանակի զգալի աճ, խնդրում է ավելացնել արդյունքների ամփոփման ժամանակը։  Հանրակթական Դիջիթեքի համակարգող Մարիետ Սիմոնյանը խնդրում է հաշվի առնել, որ մեր գործընկերների վրաստանյան խումբը նոր է ժամանել և հետաքրքրվում է Հանրակրթական Դիջիթեքով, և ստուգատեսի հայտերի ընդունումը շարունակել մինչև փետրվարի 25-ը։ Թող շտապեն օգտվել այս հնարավորությունից իհարկե նաև նրանք, որ չեն հասցրել տեսքի բերել իրենց աշխատանքները, «Պլանշետը որպես 5-6- տարեկանների ուսունական գործիք» նախագիծն սկսողները։ Իսկ ստուգատեսի պատասխանատուները կհասցնեն մինչև փետրվարի 26-ը ամփոփել ստուգատեսի արդյունքները՝ հնարավորություն տալով ըստ անվանակարգերի հանձնաժողովներին գնահատել դրանք սահմանված կարգով և ժամկետներում։ Ահա ինչու՝ Հանրակրթական Դիջիթեք, բնագիտա-տեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական ստուգատետեսների արդյունքների հրապարակումը, դրանց պաշտոնական փակումը նախապես հայտարարված փետրվարի 19-ի փոխարեն կլինի փետրվարի 26-ի մեդիաուրբաթին։

Իսկ փետրվարի 19-ի բաց մեդիաուրբաթ-համերգը նվիրենք ամենայն հայոց բանաստեղծին և «Կարդում ենք» ստուգատեսի համակարգողների առաջարկությամբ ժամը 14.00-15.00 տանենք Թումանյանի երևանյան տուն։ Սրանով մեկնարկում է թումանյանական ընթերցումների շաբաթը՝ կրթահամալիրում, Թումանյանի տուն-թանգարանում, քաղաքում, ամենուր, ուր կտանի Թումանյանը, դասարաններով ու այլ խմբերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Յոթնօրյա ծեսի մեջ ենք այսօրվանից

«Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ

Ամառային լողափ 2016

Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, նախակրթարանների դաստիարակներ, լող-հեծանիվ-վազք տրիաթլոնի կազմակերպիչներ, Աիդա Պետրոսյան, Մարիետ Սիմոնյան, Վահրամ Մարտիրոսյան, Ցոլակ Հակոբյան, Գևորգ Հակոբյան, Լիլիթ Ազիզխանյան Սեբաստիա փողոցի իմ հարթակից ուզում եմ տեսնել մեր կրթական պարտեզի

Միայն նախագծերով ուսուցման շաբաթվա մեկնարկին բան չմնաց

Սեբաստացիներ բոլոր տարիքների, ծնողներ, շրջանավարտներ, գործընկերներ, կրթահամալիրի բարեկամներ. Կրթահամալիրում մարտի 21-ին սկսվում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը։ Դասավանդողները, սովորողները հրապարակում են  իրենց ուսումնական նախագծերը բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ mskh.am-ում բացվել է