Սեբաստացիներ, որ պատրաստվում եք Հանրապետության օրվա առթիվ նվաճելու Հայաստանյայց բարձունքները, որպես ամենամյա տոնական նախագիծ.

Եղանակի տեսաբանները, հիդրոմետ ծառայությունները` Հայաստանի և արտերկրի, տեղեկացնում են, որ երեկ-այսօրվա քամին, որոտ-կայծակն ու անձրևը Հայաստանում են անցկացնելու մեզ համար տոնական շաբաթ-կիրակին։ Գարնան անձրևից հո չե՞նք բողոքի, թող բարիք բերի, կարկուտի դեմ կռիվ չենք տա։

Մենք մայիսի 28-29-ը կդարձնենք ճամբարի նախապատրաստական օրեր` դպրոցներում թե մեդիայում` բարձունքների նվաճման նախագծերը հետաձգելով մինչև հունիսի 2-ը։

Հունիսի 1-2-ի «Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա նախագծի տոնական հավաքներից հետո, համեցեք, հունիսի 2-ին, 2-ին թե 4-ին խմբերով ճանապարհ ընկեք դեպի ձեր որոշած գագաթները` մեկ օրով, երկու թե երեք։ Օգտագործեք ժամանակը ավելի լավ ներկայացնելու համար ձեր նախագիծը ձեր բլոգներում, կայքում, լրացնելու ձեր հանդերձանքի, արշավական պարագաների պակասը, պայմանավորվելու ձեր ընտրած տարածքի դպրոցի հետ, ներգրավելու ձեր նախագծում այլոց, բարձունքի նվաճման նոր հայտ ներկայացնելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դեկտեմբերի 26-30

Հաստատում եմ կրթահամալիրում դեկտեմբերի 26-30-ի աշխատակարգը։ 2-4 տարեկանների խմբերի գործունեություն դպրոց-պարտեզներում Ֆլեշմոբներ՝ մաթեմատիկայի, շախմատի Միջին մասնագիտական կրթության ծրագրերով կիսամյակային ստուգարքներ Քոլեջում Պետական ավարտական քննություններ Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում Լրացուցիչ կրթության

Լրացուցիչ կրթության ճամբարի նոր փուլի մեկնարկ օգոստոսի 1-ին

Օգոստոսի 1-ին մեկնարկում է լրացուցիչ կրթության ամառային ճամբարների 8-րդ փուլը։ Ես այսօր նայեցի ճամբարների` հրապարակված ծրագրերը, ճամբարի կազմակերպման կարգը։ Հաշվի առնելով լրացուցիչ կրթության ճամբարի կարևորությունը, հունիսի 13-ից կուտակված փորձը, հանրակրթության

Ճամբարը՝ գրավիչ, ավելի գրավիչ, ամենագրավիչ հունիսյան գործունեություն

Կեցցեք, սեբաստացի ճամբարականներ, բոլոր տարիքների. զրնգում է հունիսյան ուրախ-ուսումնական ճամբարների ճամփորդությունների արձագանքը։ Լավ սկիզբ է… Լրացնեմ մայիսի 30-ի իմ հրովարտակը. երևանյան ու քաղաքից դուրս, մեկօրյա բոլոր ճամփորդությունների ճանապարհածախսի կեսը կրթահամալիրը