Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը. ահա: Դրանցից մեկում՝ Կուբայի Playa Paraiso-ում, եղել եմ 1977թ. հունվարին, ես ուսանողական ջոկատի կազմում… Պատմե՞լ եմ: Օրագրում իմ որոնում եմ հայտարարում՝ պարզելու համար… Իսկ կրթահամալիրի Բանգլադեշում, «Սեբաստիա» մարզադաշտերում նախատեսված գլխավոր լողավազանի՝ 25 x 12մ չափերով, հավաքումն ու լողափի կառուցումն սկսված է… Փետրվարյան ստուգատեսի առաջիկա օրերին մենք նախ՝ կբացենք մեր նոր արհեստանոցը, հետո՝ «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսին ընդառաջ, մեր կենտրոնական ընթերցարանի՝ դեպի մարզադաշտեր բացվող ակումբը, հետո՝ մարզադաշտերի հանդերձարանները… Ես տեսնում եմ այդ օրը, երբ մեր սեբաստացի պատանիները գլխավոր լողափից կիջնեն ակումբ՝ գիրք վերցնելու, Բանգլադեշում արևի լոգանք ընդունելու և լողափին ընթերցանության մեջ ընկղմվելու համար… Առանց այսպիսի տեսիլքի 2016-ին ի՞նչ բեկում կլինի:  Չի լինի: Մեր կենցաղային կյանքի իներցիան կշարունակվի… Հենց այսպիսի իներցիոն կյանք են մեզ շարունակում պարտադրել մի խումբ պատանիներ Ավագ դպրոցում… Սրա հետ ես անհաշտ եմ և իմ աշխատասենյակը տեղափոխում եմ Մայր դպրոց… Սիրելի Մարթա Ասատրյան ու Ավագ դպրոցի իմ գործընկերներ, 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործունեության արդյունքներով իննից տասներկուերորդ դասարանի տասնյակ սովորողներ պիտի ապացուցեն հեղինակային կրթական ծրագրերի ուսումնառության պայմանագրերով որոշված պահանջներին համապատասխան՝ սեբաստացի սովորող համարվելու իրենց իրավունքը: Իմ փետրվար-մարտի աշխատաժամանակում ես կհատկացնեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է  ծույլ-անհավես-յոլայի գոյությամբ մեր կրթական միջավայրն աղճատող յուրաքանչյուր պատանու հետ առերեսվելու համար: Մեր Ավագ դպրոցը՝ իր սովորող-ուսուցչով չի կարող չլինել մեր կրթահամալիրի, մեր որպիսության ներկայացուցիչը… Ինչպես երեկ, Ավագ դպրոցի ընթերցասրահում «Բոլոր ժամանակների Դիջիթեքը» կլոր սեղան-քննարկում-հավաքը ներկայացնող «Հանրակրթական դիջիթեք 2016»-ի կազմակերպիչ, տասնմեկերորդ դասարանցի Էմմա Իսախանյանը… Google-ը, mskh.am-ում Էմմայի բլոգը ձեզ կօգնեն. սա նաև այն աղջնակն է, որ 2015-ի ամռանն այսպիսի տպավորիչ քառօրյա արշավով անցում կատարեց Ջերմուկից Քարվաճառ…

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն իրենց փորձը փոխանցում են կրտսերներին:

Ո՛չ մի մահանա, ո՛չ մի արդարացում… ծպտուններդ չլսեմ… Հանեˊք կոշիկներն ու բոկոտն մտեք ավազի դաշտը, այս հրապարակը՝ Սևանից բերած ավազի ծածկով, հենց դրա համար է… Ասում եմ ես Միջին դպրոցի ռազմամարզական ստուգատեսի «դիտորդներին»… Սրանից հետո այդպես է լինելու. «Սեբաստիա» մարզադաշտերում, «Սեբաստիա» մարզադահլիճներում միˊ հանդուրժեք կոշկավոր-հագուստավոր, մարզանքին աչքով հետևողներին… Տկլորացրեˊք-հանեք, թող մարզվեն… Բա ինչի՞ համար ենք այսքան ներդրում արել ու շարունակում… Նախանձի առարկա է… Մարզանքի տոն պիտի լինի կրթահամալիրում ամեն ժամն ու օրը՝ յուրաքանչյուրիս համար… Սրա այլընտրանքը (լրացումը) Ստեփան Թորոյանի պարն է կամ մեր ավագ լեյտենանտ-զինղեկ Բորիս Վարդանյանի ռազմական խաղը… Լուսինե Գասպարյանի սաների այս քայլքը՝ Թումանյանով, Աիդա Պետրոսյանի «Ընտանեկան մարզումներ»-ը… Ո՛չ մի մահանա…

— Վայրի կատուները չեն մարզվում, մարզական շորեր չեն հագնում… Ես վայրի կատու եմ, առյուծ, այդ կատուների արքան… ես մարզիկ չեմ…
Դավիթ Բլեյանը, ահա, այս խոսքերով կտրուկ մերժեց ընկեր Կարինեի պահանջը, որ փորձում էր իրականացնել իր մայրիկ Արմինեն, այսօր նախակրթարան մարզական հագուստ տանելու՝ մարմնամարզական ստուգատեսում ելույթներ ունենալու համար… Հետո ցատկեց բազմոցից թաթերի վրա ու, չորեքթաթ մռնչալով, մտավ իր սենյակը… Րոպեների ընթացքում, մեր աչքի առաջ, հյուրասենյակի սեղանը մեր հերոսը վերածեց իր աշխարհի գեղեցիկ քաղաքի, լեցուն իր ամենասիրելի, ինչպես ինքն ասաց, արձաններով՝ կենդանիկներով, մեքենաներով…

Գարնանային աշխատանքներն սկսել են:
Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3.2 դասարան:

Ընթերցարան-մեկնաբանություն

«Իտալիայում մենք կարծում ենք, որ ԵՄ-ն հանրություն է և ուրիշ ոչինչ չի կարող լինել` ինչպես հանրություն, որը կիսում է կոնկրետ արժեքներ, իսկ արժեքները պարամետրեր են»,- ասել է Իտալիայի վարչապետը Եվրագագաթաժողովից առաջ, որը տեղի կունենա փետրվարի 18-19-ը, Բրյուսելում… Ես ուշադիր հետևում եմ գագաթաժողովի օրակարգում դրված ԵՄ-ի ապագայի հարցի որոշմանը… Ուշադիր հետևում եմ նախ՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, 2017թ. ընտրություններին ընդառաջ: Ժողովրդավարության ազգային պլատֆորմը, որի ներակայացուցիչ Արշակ Մուսախանյանի այս տեսահարցազրույցն առաջարկում եմ լսել. ինչպե՛ս այլ նախաձեռնություններ-խմբեր իրենց հետևողական-համերաշխ գործունեությամբ, ունենալով արևմուտքի աջակցությունը, քաղաքացիական հասարակությանը պիտի կարողանան համախմբել Հայաստանի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին…

Մեր տպավորությունները մարզական ստուգատեսից:
Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3.2 դասարան:

Ընթերցարան

# 587

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վերջին մոհիկանը դու ես, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին

Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին

Երբ հանդիպում են այգն ու գիշերը 

Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,- հարցնում է Սևակը։ Իմ դեպքն ուրիշ է. իմ օրը ցայգով* է սկսվում։  Ի՞նչ անես, երբ քունդ առել ես, հո զոռով չե՜ս քնի, չգիտես էլ՝ ժամը

Իմ ճամփորդությունը

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն