Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա…
Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս…
— Պապ, դու հո հեռուստացույցի ու համակարգչի մանյակ չե՞ս… Պա՛պ, արի խաղանք,- ու հովազի նման մռնչալով ցատկում է գիրկս…

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-քննարկում Մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Իրիկունը տուն եմ մտնում եղբորս ավագ որդուն՝ Թաթոս Բլեյանին այցելելուց հետո, որ շարունակում է ընտանեկան միջավայրում երկարատև բուժում պահանջող հիվանդության հաղթահարումը… Տպավորված եմ Թաթոսի ընտանիքի՝ տիկնոջ՝ Ալիսայի, որդի Արամի ու հարսիկի, նրանց երեք տարեկան դարձող Էդվարդ զավակի, Թաթոսի աղջիկ Ռուզանի հոգատար խնամակալությունից: Շնորհակալ եմ: Վերադարձին Արամ Բլեյանի հետ հարազատների խոսակցություն է, փոխադարձ կարևոր, անկեղծ-վստահելի: Բլեյաններից՝ իմ Շամխալ հոր թոռներ-ծոռներից յուրաքանչյուրն իմ հարազատ եղբայրն է, քույրը. ես հաստատում եմ շիտակ-ընկերային հարաբերություններ… Օրեր առաջ իմ Նեկտար ավագ քույրիկին շրջապատած իմ աղջիկներ Տաթևի, Շուշանի, թոռնուհի Արևիկի՝ Բլեյան ազգանվան պահպանման, տոհմի շարունակման մասին ոգևորող խոսակցություններն իմ ականջում են… Առաˊջ ու առա՜ջ… Մերը կենդանի տոհմածառ է… Մինչև Շամխալ Արամի Բլեյանը՝ Բլե իշխանից սկսած. Բլեն ծնեց Պետրոս իշխանին, Պետրոսը ծնեց Թադևոսին, Թադևոսը ծնեց Արամին, Արամը ծնեց Շամխալին. չորս սերունդ… Այսպիսին է 1828-29թթ.-ին Հին Բայազետից քոչով գաղթած ու Նոր Բայազետում իր գերդաստանը հաստատած մեր Բլե պապի ազգաբանությունը… Շամխալ Բլեյանի գողգոթան պակաս չեղավ. անցավ Ստալինի ռեպրեսիաներով, բանտով, հայրակորուստ դատավճռով, Գուլագով, Սիբիրի աքսորի ճամբարով… մինչև իր քոչով Երևանում հաստատվելը… Շամխալ ծնեց Էդվարդին՝ Արտաշամից, իմ ավագ եղբորը, Էդվարդ ծնեց Թաթոսին Երևանում Ռոզալիայից, Թաթոս ծնեց Արամին, Արամ ծնեց Էդվարդին… Այսպիսով, Բլե իշխանից մինչև Շամխալ՝ չորս սերունդ, Շամխալից մինչև փետրվարի 11-ին երեք տարեկան դարձող Էդվարդ՝ չորս սերունդ…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Technology and Science Dynamics-ի միջև պայմանագրի կնքում պլանշետների ձեռքբերման համար:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

— Պաˊպ, Վանիկ պապիկին զանգի, թող հենց հիմա բերի իմ պլանշետը պարտեզից… Պաˊպ, լսո՞ւմ ես, ես անհանգստանում եմ…
Հեշտ չեղավ հանգստացնել մեր թաքնված-հայտնաբերված հերոսին, որ խաղով տարված՝ պարտեզում էր թողել իր նոր «Թուր կեծակին» ու անհանգստանում էր…
— Տնօրեն չե՞ս, պապ, զանգի, ասա՝ բերի…

Միջավայրի խնամք Գեղարվեստի 6 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Լավ է՝ էս քնելը կա… հարություն առած շարունակում եմ իմ գիր-պատումը… Օրվա մեջ գլխավորն իմ հանդիպումներն են, անձամբ ներկայանալը կրթահամալիրի Միջին դպրոցի նորեկներին՝ Սոֆիին՝ Գեղարվեստում, Գագիկ Չարչյանի գծանկարի արվեստանոցում, Թամարին, Վաչագանին՝ Անի Հովհաննիսյանի-Մովսես Ավետիսյանի բրուտանոցում… Անգլերենի ուսուցիչ Անի Ստեփանյանին՝ Միջին դպրոցի գրասենյակում… Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. մենք չունենք բաժանում հների-նորերի՝ բոլորը սեբաստացի-իրավահավասար են՝ ներառված հենց առաջին օրվանից: Լավ է, որ Միջին դպրոցն ավելի ու ավելի գրավիչ է դառնում՝ գնացած-վերադարձածների, թե տարիներ այլ դպրոցներում սովորածների համար: Մեր կրթահամալիրի Միջին դպրոց եկածի գնահատականը կարևոր է միշտ մեր կրթահամալիրում սովորողի թե աշխատողի համար… Մերոնք, շատերը, ինչ-որ պահից սկսած սկսում են չգնահատել-չկարևորել-չվախենալ այն կորցնելու համար՝ թանկ, ինչպես կյանքը… Գնացած-վերադարձածների, համեմատելու բան ունեցողների վերաբերմունքն ուրիշ է, ձեռքբերումի ու արարվածի վրա է կառուցված… Պարատանը 11-12-րդ դասարանցիներին ասում էի՝ պատժի նոր տեսակ եմ հորինել. երկու-երեք շաբաթով ազատում եմ կրթահամալիրից, այլ դպրոց գործուղում… Թե ողջ կմնաք, վերադարձեք՝ հարություն առած, ինչպես ես՝ ամեն անգամ… Ես նույն պայմանով պատրաստ եմ գործակցել ցանկացած դպրոցի հետ. իսկական կրթական փոխանակում՝ Երևանի դպրոց կլինի, թե մարզի, արտասահմանի… անվճար կացարան-կեցություն ենք ապահովում… Վերադարձողները պիտի իմանան, որ մեր ունեցածն ամենաթանկն է՝ մեր ազատ կյանքը, որի որպիսությունը մենք ենք ստեղծում ու դառնում պատասխանատուն… Ինչպես քո ազգանվան, քո ընտանիքի, քո ժառանգների, քո կյանքի ու քո հանրապետության համար…

Դդմահերոսներ Մերի Գրիգորյանի դասարանից:

Օրագրի առաջարկը՝ գունախաղ. կայքն առաջարկում է գույն (երանգ) և h’gh tyk տարբերակները, ընտրեք և գնահատեք գունորոշման Ձեր հնարավորությունները, կողմնորոշման արագությունը:

Օրագիր-ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
#572

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ահա այսպիսի Հայաստան

Ես իմ 2012-ի նախըտրական-հրապարակային՝ պայմանագրային արժեք ունեցող խոստմանը (պարտավորությանը) հավատարիմ, ապակուսակցական եմ: Չգիտեմ էլ՝ օրագրի ընթերցողին որքա՞ն են օգնում համացանցային ԶԼՄ-ներից իմ կազմած «թոփերը», որոնք կազմելն ինձ համար բացարձակ դժվարություն

Աշխատանքի ամենանիհարեցնող և ամենագիրացնող գծերը

Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ստեղծագործական ազատություն և հատուկ հմտություններ պահանջող աշխատանքը մարդուն օգնում է նիհարել, իսկ մեծ թվով որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը նպաստում է գիրանալուն: Քանի որ գիրացումը, ցավոք, շարունակում

Աստվա՜ծ իմ, ինչ սիրո՜ւն է…

Քնարիկ Ներսիսյանի այս նկար-բացիկը առանձնացնում եմ իմ նկարախեղդ փոստին ամեն օր ստացվող նկարներից… Մեր կրթական պարտեզի ծաղկած ծառի ծաղկին բզզոց է…