Առավոտ կանուխը, երբ նոր-նոր է լույսը բացվում՝ Դավթի հետ, այսպես, Արթուր Ռուբինշտեյնի և Մերի Առաքելյանի մատուցմամբ՝ Մոցարտի 21-րդ և 23-րդ դաշնամուրային կոնցերտներով… Դավիթը՝ հենց նոր ցնցուղով իստակված-թարմացած-պայծառ, ինչպես այս առավոտը բացվող…

Աստծու պարգև ինտերնետ, mskh.am՝ իր այսպիսի ձայներով աստվածային. ուրիշ էլ ի՞նչ, բացի շնորհակալությունից, մեր հեղինակային կրթական ծրագիրը ստեղծող ընկերներ…

Դավիթ Բլեյանը 2016-ի ուսումնական առաջին օրով պարտեզ գնաց ոգևորված ու իր գործիքներով… Պլանշետի ստվարաթղթե տուփի մեջ իր կենդանիկները տեղավորեց, թղթե ֆիրմա տոպրակի մեջ՝ իր «Թուր կեծակի» պլանշետը՝ մաքրած-լիցքավորած… Վճռական է մեր տղան, որ Թումանյան պապիկի հեքիաթային աշխարհն իրապատում դարձնի… Իրապատում՝ ասել է թե ի՛ր պատումը՝ ներկայացումների, շարժանկարների թե կենդանիկները խաղացնելու միջոցով… «Դաստիարակների համար հեշտ չի լինի» ասելն էն խոսքը չէ… Զարմանալի գործ է… իսկական՝ ոչ մի բանի չնման աշխարհով. մի կողմից՝ երկու-երեք տասնյակ երկուսից հինգ տարեկաններ, բոլորն էլ՝ մի-մի Դավիթ, մյուս կողմից էլ՝ մարմնամարզական, թումանյանական, դիջի, բնագիտատեխնիկական ստուգատեսների ամենօրյա ներխուժումները… «Ո՛ւհ, մարդ քարից պիտի լինի, Ձեր մեջ գլուխ կըճաքի…»

Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի, Սոնա Փափազյանի:

Աշխեն Թադևոսյանի երկրորդ դասարանի Անահիտի ընտանեկան այս նախագծից որ ֆիննական դպրոցն էլ կարողանա օգտվել, Դավիթ Բլեյանն էլ, Անահիտի հարգելի հայրիկ ու մայրիկ, սկսենք վերամշակել… Անահիտի Գոհար մայրիկը՝ այս տեսանյութի օպերատոր-գործընկերը, կրթահամալիրի խորհրդի անդամ է, իսկ հայրիկ Սարգիսը կրթահամալիրի գործընկեր ճարտարապետա-շինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանը… Այսպիսի ընդունակ եռյակին ավելացրեք մարմնամարզիկ-դասվար Աշխենին, ու ի՜նչ շարք կստացվի… Անհրաժեշտության դեպքում խորհրդատու մասնագետներ կմիանան… Հանրակրթական մարմնամարզական ստուգատեսին «Մարմնամարզությունն ընտանիքում» կամ «Մարմնամարզական ընտանիք» անվանակարգն ամենագրավիչն է, հեռանկարայինը: Լսվե՞ց…

«Դպիր» ամսագրի վերջին՝ հարյուրմեկերորդ համարում իմ սիրելի Գոհար Բալջյանի՝ երկարացված օրվա կազմակերպման փորձի ներկայացումից առանձնացնում եմ հեղինակի խոստումը, որ այն օր առաջ լույս աշխարհ գա… «2-րդ դասարանցիների հետ աշխատանքս կարևորում եմ նրանով, որ համեմատելու հնարավորություն է տալիս….»,- գրում է չորրորդ-հինգերորդ դասարաններում մայրենիի ուսուցիչ, իր նախաձեռնությամբ՝ երկրորդ դասարանցիների երկարօրյա կազմակերպիչ, մանկավարժ-հետազոտողը, հեղինակային կրթական ծրագրի մշակողը, իրագործողը և նաև այսպես տարածողը… Մանկավարժական լաբորատորիան կօգնի, որ կրթահամալիրի ամեն մի հետազոտող-ուսուցիչ հեղինակային կրթական ծրագրով ձևակերպի 2016-ի իր հետազոտական թեման…

Ուսումնական շաբաթվա քնածները:
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի:

Հիմա, երբ կրթահամալիրի խորհրդի հաստատմամբ պատվիրատուին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ներկայացված 2016թ.-ի «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիրը, Վահրամ Թոքմաջյանի՝ «Դպիր»-ի հարյուրմեկերորդ համարի «Խոշորացույց» նախագծի առաջին հրապարակումը (կարդացեˊք անպայման) հուշեց 2016-ի մեր ծրագրային անելիք-նորույթների ներկայացումն իմ օրագրում սկսել մանկավարժական աշխատողների ամենամյա հանրապետական բաց հավաքից… Հանրապետության հանրակրթական դպրոցների հազարավոր, տասնյակ հազարավոր ուսուցիչներն ինչպիսի՞ հետազոտական արդյունք են ստեղծում: Մեր գործընկերությունը Հայաստանի, Վրաստանի… Ֆինլանդիայի… ուսուցիչների հետ նաև հետազոտական հողի վրա ծավալելու-կազմակերպելու մասին է իմ այս գիրը… Մեր հետազոտող ուսուցիչները 2016-ի օրացույցով, ունենալով նաև բազմալեզու mskh.am-ի, իրենց բլոգների ու «Դպիր»-ի հարթակները, կրթական փոխանակումների և մանկավարժական ճամբարների-հավաքների անսպառ հնարավորությունները՝ մանկավարժական լաբորատորիայի գործուն աջակցությամբ նախաձեռնության  ինչպիսի՜ օրինակներ ցույց կտան…

Պարապմունք հայրենագիտության ուսկենտրոնի ցուցասրահում:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Օրագրի առաջարկը

Զարգացնող փազլ խաղերի հարուստ ռեսուրս՝ պատկերների, քաղաքների, թվերի, մուլտերի հերոսների տեսքով:
Կայքը և խաղերը իր երեխաների համար ստեղծել է մի գերմանացի հայրիկ. այժմ նա փոխանցում է իր փորձը՝ ուսուցողական խաղերով և փազլներով: Պարզապես բացեք կայքը, ընտրեք բաժինն ու բարի ուսումնական ժամանց:

Օրագրի ընթերցարան՝ մեկնաբանություններով

  • Կաթոլիկ կարդինալն առաջարկել է Միլանի այն դպրոցներում, որտեղ շատ են մահմեդական ընտանիքների երեխաները, նշել մահմեդական տոները… Լսեˊք հիմնավորումը. «Անհրաժեշտ է իտալական հասարակության մեջ ներառել այլ կրոնական ավանդույթներ՝ չհրաժարվելով սեփականից»:
  • Կարևոր տեղեկատվություն մինչև 2015թ.-ը 27 տարեկան լրացած անձանց։
  • Հազարավոր մարդիկ Իսպանիայի Բարսելոնայում դեմ են արտահայտվում Կատալոնիա երկրամասի անկախությանը՝ այսպիսի հիմնավորմամբ. «Քաղաքական գործիչների մեջ անկախության կողմնակիցները փորձում են «Իսպանիայից խլել» ինքնավար հանրության բնակիչներին` կատալոնցիներին խաբելով «երկրում դրախտի խոստումներով»:
  • Տեսեˊք, այս հմայիչ տասնյոթամյա վրացուհին Արևիկ Տատինցյանի մշտական ուշադրության կենտրոնում գտնվող «Armani»-ի նոր դեմքն է. չիմանաք՝ միայն մենք ենք՝ մեր Քարդաշյանով…
  • Իսկ մասուրի համար ուշքս գնում է. տե՜սքը, հա՜մը, փո՜ւշը… Հիմա էլ, ամեն անգամ էլ տարբեր հետազոտություններով հաստատվում է մասուրի պտղի օգտակարությունը… 2016-ին մեր կանաչ պարիսպները կդառնան նաև մասրենու թփեր… Կարինե՛ Պետրոսյան, սրանից էլ լավ հայրենագիտությո՞ւն… Դուք չգիտեմ, բայց ես ամենաշատ Հայաստանի հոտ առնում եմ մասրենուց…

Օրագրի ընթերցարան՝ առանց մեկնաբանությունների

# 571

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էվալլա ինձ… քեզ… մեզ… նոր այր

Նորայր Ասատրյանը՝ մեր ավագ դպրոցի 10-րդցին, Գավառին կպած Կարմիր գյուղից է, գյուղն էլ այս իմ մոր ծննդավայրն է: Երեկ երկու ժամ տևած Կլոր սեղանից վերադառնում ենք տասնհինգի չափ սեբաստացի սովորող-ուսուցչով,

«Ուսումնական Էջմիածին» նախագծի մեկնարկ

«Ուսումնական Էջմիածին» նախագծի մեկնարկն է եթերում:

Ի՜նչ լավ է, որ տունը կա՝ երեխայով, Բանգլադեշ-կրթահամալիրով․ ծո՜վ գործեր…

Իմաստավորել կյանքը, նշանակում է լեցուն լինել գործերով… Ես եմ ասում։ Բլեյանը ձեր փախչողներից չէ՝ ո՛չ  քաղաքականությունից, ո՛չ նրան ուղեկցող լրագրողական հարցերից, որքան էլ սուր, ճակատային… Խոստացել եմ՝ օրագիրս անընդհատ, թվով 735-րդը