— Это было круто…
Դավիթն է Բլեյան՝ իր ռուսերենով-ֆրազախոս-անթարգման, հատկապես, որ երեք օր բացակայել է ուսումնական ճամբարից. ու հիմա ասածը ցուցադրում է… Այսօր Արևմուտքի ճամբարում Լիլիթ Հայկազունու հետ խնամել է շենքի բույսերը-ծաղիկները, Զառա Ոսկանյանի հետ, տեսաք երեկվա գրի ֆոտոշարով, ներկել է մարտկոցները ջեռուցման, Քրիստինեի հետ հեծանիվ վարել…

Երեկվա իմ օրը՝ հեծանվով, առավոտվա ութից սկսած, ցերեկը, մինչև 18.00, իրիկունով, լույսերի-մութի միջով, իմ դադարներով հայտնի հարթակներում, իմ ֆոտո հիացումով, սիրո խոստովանությամբ… Մասի՛ս, ա՛յ սար, Արարա՛տ ջան, մայր-որդի, Դավիթն է ասում, առանց ձեզ ես կարո՞ղ եմ… Օր չէր. պատկերների ցուցադրություն… Սեբաստիա համերգասրահը ո՜նց լցվեց, խոսեց, ներկայացավ, հետո՝ Մարմարյա սրահի պարատոնը…

Արարատը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Չգիտեմ՝ կարոտի՞ց եմ սիրում,
Թե՞ սիրուց եմ կարոտում
Միայն գիտեմ,
Որ գրկումս ես՝
Առանց լինելու:
Ու գնացել ես՝
Առանց հեռանալու…

Իրանցի Աբաս Մարուֆի այս տողերը որտեղի՞ց հայտնվեցին… Ձեզ լինի. իմ գիրը բաշխելու միջոց է…

Քնած ու արթուն… Հյուսիսային դպրոցի 2-4տարեկաններ:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Մերի Մարկոսյանին հանդիպեցի օրեր առաջ Առնո Բաբաջանյան փողոցի վերգետնյա անցումի՝ Բախշյան մանկական այգու հատվածում, միասին անցանք վերգետնյայով… Մերիի համար ուշքս գնում է. աչքս չեմ կտրում, այսքա՜ն անսովոր մի նրբություն, ու գեղանի, գեղանի… Ի՜նչ է ուտում, ի՜նչ է մտածում… Չեմ մոռացել նրա լուսանկարը mskh մեր առաջին՝ մեր 2009թ. տպագիր օրացույցում պատի. հիշո՞ւմ եք… Լիլիթ Բլեյանն էլ տեքստերն էր արել. մեր տանը մինչև հիմա կա… Մերին՝ 3-րդ դասարանում, երգելիս… Պարզվեց՝ նա հիմա պարում է ու… Խոսեցրի, պատմեց Սքանչելին իր պարից, իր «Պատկերներ ցուցահանդեսից» ստուդիայից, իր սիրելի Արինա Արարատյանից… Հրավիրեցինք մեծ-ոչ սովորական դասական պարի պատկերների ցուցադրության՝ լույսեր, գույներ, շարժումներ… Տեսարա՜ն: Խնդրեցի Մերիին՝ բերի այս ամենն իր բլոգ, իր սերը՝ որպես լրացուցիչ կրթություն։ Ահա: Այսքա՜ն ուրիշ. բա երբ ժպտում է, խոսում է… Ինչքան է ինձ խաբս տվել, իր քույրիկ Արփի Սահակյանի հետ, երբ երաժշտական ռադիո-խմբագրություն էինք միասին ստեղծում… Ես՝ որպես հետևողական պատվիրատու… Չգիտեի, չէի պատկերացնում, մտքովս անգամ չէր անցնում, որ կգրի այս տողերը իր սիրո՝ պարի մասին… Առանց պարի ես ուղղակի ապրել չեմ կարողանում և շատ եմ սիրում թե՛ իմ ուսուցիչներին, թե՛ իմ ընկերներին: Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ ընձեռվել է այսպիսի հնարավորություն լինելու այս պարային խմբի մի մասնիկը: Այսպիսի Մերի, մնացածը՝ իր բլոգում՝ հատուկ իմ օրագրի համար։ Շնորհակալ եմ, որ կաս այսպիսին:

Դասական պարը-շարժումը ինչպե՞ս բերենք հանրակրթություն մեր, ինչպե՞ս հեղինակենք այս պատկերների ցուցադրությունը: Մի քանի անգամ փորձել եմ, նախաձեռնել, սկսել, ու չի հաղթահարվել… Գուցե Մերիի շատ սիրելի Արինա Արարատյանի հե՞տ կրկին փորձենք… Շատ բաներ մեզանում երրորդ-չորրորդ անգամից է ստացվել, բայց որ ստացվե՜լ է… Դարձել է: Կա:

Օրակարգում, իմ-մեր ջանքերի կիզակետում հիմա մարմնամարզությունն է սենսեյ Հայկուհու… Արևելյան դպրոցում հանրապետության վերապատրաստվող դաստիարակների այս վազք-գլուխկոծին գիշերով զվարթացրեց: Շնորհակալ եմ: Որքա՜ն քիչ կարևոր բաներ կան, որ չեն արվում, բայց որ արվե՜ց… Ամենօրյա մարմնամարզության մասին է իմ խոսքը՝ մեր պատկերների ցուցադրության, սեբաստացու օրերին, որպես տոնական նախագիծ կրթահամալիրով մեկ՝ բաց ու ծածկով մարմնամարզությունը… Եվ գործիքային, հա, ազգագրական գործիքային նվագախմբով պատկերների ցուցադրությունը… Դա էլ՝ իմ վաղվա գրում…

Աշնանային թափառումներ «Իմ քաղաքը» նախագծով։ Հյուսիսային դպրոց, մեդիալրագրողների խումբ։ Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի։

#1198

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հովվերգական գրով իմ հերթական կիրակին․․․

Հուլիսի 1-ով սկսվող  ամառայինը կարող է ամենօրյա-անընդհատ ընթերցողական լինել ինձ համար․ քիչ-քիչ, թե շատ-շատ, բայց ամեն օր ընթերցողական մի նախագծով առաջ․․․ Իմ ընթերցողական նախագծերից այս մեկի մասնագետ-խարհրդատուն, իհարկե, Աշոտ Տիգրանյանն է․

Գործն է անմահ, լավ իմացեք․․․

Որ այս օրերին, մեր Մարի Գաբանյան նվիրյալ, նվիրված ու սիրված, ասած Նունե Խաչիկօղլյանի, Մարիի մասին արձագանքը՝ անմիջական, խոր ցավով սիրով-արցունքով ասվածը, պաստառներ դառնան, որ մեդիաաշխարհ-առցանցներից տեղափոխվեն ֆիզիկական, բռնեն մի այդպիսի

Ու կյանքը թեթև անուրջ է թվում…

Ուսումնական Արագածոտն․․․ Մուղնիի դպրոցում մեր երեկվա անուշով-թեյի կլոր սեղանի շուրջ մանկավարժական զրույցը մնաց. մի կողմից՝ սեբաստացիների խումբը, մյուսում՝ Մուղնիի բարեհամբույր ուսուցիչների, իրենց ընդունակ-տնօրեն Գրետա Համբարձումյանի առաջնորդությամբ․․․ Բողոքել չկա. ես գիտեմ