Տիարի օր է հունվարի 9-ը՝ սեբաստացիական ճամբարի մեկնարկը, մեր սերնդին փոխանցված հիշողությամբ՝ «արյունոտ կիրակի», հայոց նորագույն անկախ պետականության պատմությամբ՝ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը… 2017-ի Գրական ակումբի մեկնարկի նախորդող օրն է. այդպես էլ սկսում ենք, ես՝ գիշերը 2-3-ի արանքում, լվացվելով, ականջումս Դավթի հարցերը.
— Պա՛պ, ինչո՞ւ է պետք օրը մի քանի անգամ լվացվել… քանի՞ անգամ, պա՛պ…
— Պա՛պ, դու սիրում ես լվացվել, հասկացանք… Որ դու մի բան սիրում ես, ե՞ս էլ պիտի սիրեմ։
— Պա՛պ, հերիք ա ինձ հետ կռիվ անես…
Մենք երկու Աշոտիկներս, նշանավոր ժպտում ենք, ու… Դավթի գիշերային ճղղոցը… Լուսնոտն արթնացավ, անցավ իր ճամփով, մեքենաների շարքով, որ երեկ Աշոտ Փաշինյանի նվիրած նոր ջիպով երկարել է…

Ես իմ օրն սկսում եմ իմ էլ. փոստում. այստեղ, տեսեք, այնքա՜ն հետաքրքիր է… Ո՜ղջ կրթահամալիրը կա… զուլում հունվար՝ սեբաստացիական ճամբարների առօրյա հոգսերով-ուրախություններով…

Այսօր՝ հունվարի 9-ը, հենց այդ օրն է, նրանով սկսվող շրջանը, որ բան-ասելիք ունեցողները հանդես գան իրենց ողջ տաղանդով, ինչպես սեբաստացի շրջանավարտ ու սեբաստացի Մանեի-Նարեի մայրիկ Սյուզան Սարգսյանը. «Արդեն մի քանի տարի է, որ որպես կամավոր մասնակցություն եմ ունենում կրթահամալրի տարբեր ծրագրերում:
Սիրով մասնակցել եմ կրթահամալիրում իրականացված տարբեր ծրագրերին: …. Կրթահամալիրում ինձ տեսնում եմ կազմակերպչի, դաստիարակի, դասվարի, երկարօրյայի ուսուցչուհու, նաև կարող եմ աշխատել նախադպրոցական խմբերում: Ունեմ իմ անձնական բլոգը»։

Կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիայի տաք գույները:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Ինչպես կրթահամալիրում վերապատրաստում անցած, Միջին դպրոցում փորձառություն անցած Լիլիթ Մադոյանը, որին ներկայացնում է Մարգարիտ Սարգսյանը. «Լիլիթ Մադոյանը սովորողների, ինձ հետ աշխատել է, ունի ճամբարային նախագիծ, սովորողներն ընտրել են Լիլիթի նախագիծը՝ ունի ճամբարային հստակ ջոկատ: Բլոգի հղումը՝ Մեդիաբլոգ: Առաջարկում եմ, որ Լիլիթ Մադոյանը հունվարյան ստուգատեսային ճամբարին որպես կամավոր աշխատի Միջին դպրոցում»:

Քնարիկ Ներսիսյանն էլ ներկայացնում է Նարինեին Հարությունյան՝ խոհարարի աշխատանքի համար «Վերջինս մեկ շաբաթ աշխատել է խոհանոցում: Արագաշարժ է, նրբանկատ և կոկիկ»։ Առաջարկում է «հունվարյան ճամբարի ընթացքում հնարավորություն տալ Թերեզա Թումանյանին, ով, ըստ սահմանված կարգի, աշխատանքի հայտ է ներկայացրել կրթահամալիր, անցել վերապատրաստում, հունվարյան նախագծային ճամբարում ներկայացրել է իր նախագիծը», և ներառական կրթության կազմակերպման զարգացման ծրագրով կինոլոգ Վահե  Հակոբյանին ընդունել աշխատանքի՝ «շան մուտքը համարելով ներդրում-ձեռքբերում հանրակրթության և ներառական կրթության մեջ, ինչպես նաև  դիտարկելով  մեկամսյա մեր փոքրիկ ձեռքբերումները»:

Ուսումնական նախագծեր-հայտեր-առաջարկներ… ու բոլորի հետ համաձայն եմ: Ե´վ Կարինե Մացակյանի կերպարվեստի-դիզայնի լաբորատորիայի՝ Ավագ դպրոցի և Քոլեջի նկարիչ սովորողների հետ զանազան նյութեր օգտագործելով գունագեղ պատկերային օբյեկտներ ստեղծելու, և՛ Քնարիկ Ներսիսյանի-Տաթև Աթոյանի ձնե քանդակների ու ձնե նկարչության, ոչ միայն Գեղարվեստի, բոլոր լանջերը-դաշտերը-բլուրները՝ ձյունոտ… բոլոր հայտերը բավարարված են՝ որքա՜ն ուզեք ձյուն ու ներկեր… ջոկատներ-նախագծեր, իրական ուսումնական ճամբարային առօրյա… Աշոտ Տիգրանյանի ջոկատի հայտն էլ բավարարում եմ ամբողջությամբ, իրական հունվարյան զարգացում սեպտեմբեր-դեկտեմբերի այլընտրանքային պատմության… բերում եմ տեքստը՝ ամբողջությամբ. «Աշակերտական գիտական ընկերությունը և նրա բլոգը գործնական հարթակ են գիտությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այս ամսվա ընթացքում այդ հարթակը կընդարձակվի Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության հետ կապերի հաստատմամբ: Ես պատրաստ եմ իմ նախագծային գործունեության գերակշիռ ժամանակահատվածը կայուն պարբերականությամբ տրամադրել այս գործին»: Ողջունում եմ: Ոգևորված եմ: Գործեք:

Քոլեջի ուսանող Մարիաննա Հապետյանի լուսային խզբզոցները:

Հունվարի 9-ը մեկնարկ է և «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի հայտերի ընդունման. մի՛ շտապեք անխոնջ Հերմինե Անտոնյանից պրծնելու համար ստուգատեսային աշխատանքներն օր առաջ ներկայացնելու… Մեկ է, պրծում չունեք, և այն ոգևորությունը, որ իրիկունը համակել էր Արևմտյան դպրոց-պարտեզի ջոկատի ղեկավար Արմինե Աբրահամյանին, ճամբարային աշխույժ առօրյա է խոստանում… Ես անցա կթահամալիրի բոլոր ճամբարների կայքերով, ջոկատներով ներկայացրած նախագծերով… Չնկատեցի՝ ինչպես գիշերն անցավ… Ապրեցի-դիմավորեցի հունվարի 9-ի լուսաբացը՝ գրկախառնված տագնապների-ուրախությունների հետ… Եվ մանկավարժական լաբորատորիայի հերթական քննարկումները՝ այս անգամ Մարգարիտ Սարգսյանի հեղինակային առաջարկությամբ, Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ, և՛ Վարդ Հայրյանի ջոկատի անդրանիկ պարապմունքը, և՛ Տաթև Համբարյանի լողավազանի ձմեռային շրջանի մեկնարկը իմ ուշադրության-աջակցության թիրախում են… Սա զուլում շրջան է՝ հունվարը, խոսելով սկսվել է ու իրական կդառնա, կերևա՝ ով-ով է, կենդանին մեռելից կջոկի, ասելիք-անելիքովին՝ վերամբարձից: Բարի՜ գալուստ՝ մեծով-պստիկով, սեաբստացի ընտանիքով ու ջոկատով, նախագծային ուսուցման սեբաստացիական ճամբարներ, հունվարյան ստուգատեսներ: Խիզախե՛ք-գործե՛ք, դուք Տիարի աջակցությունն ունեք:

Ես սիրեցի… Ամանորը, ներառվեցի նրա երևանյան կենցաղում, ավելին, մտադիր եմ իմ այցելություն-ընդունելությունները շարունակել, հյուրընկալ-տոնական սեղան-հավաքները, որպես ներդրում, օգտագործել առաջացած խնդիրների լուծումների համար…

Բանգլադեշն այսօր…
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 900

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստղային անձրև, գրավիչ ցուրտ ու ձյուն Սուրբ Ծննդյան օրերին

Հունվարի լույս 5-ի գիշերը մոլորակի բնակչության հետ կարողացա՞նք տեսնել Երկրի վրա տեղացող աստղային անձրևը… Այս կվադրանտիդներ կոչվող երկնաքարային մասնիկների հոսքի հետևից ես քանի անգամ մեր հարմարավետ պատշգամբ դուրս եկա։ Առանց

Թե «սովեստ» չունես, մահանա՝ ինչքան ասես…

Ամենաշատ ծառ-թուփ Երևանում մահանում (չորանում) է օգոստոս-սեպտեմբերին: Քանի՞ սովորող կլինի ըստ դասարանների ամեն դպրոցում, ո՞վ գնաց, ո՞վ եկավ՝ կարձանագրվի-կփաստվի մինչև սեպտեմբերի 4-ը. քանի՜ պաշտոնյա և ուսուցիչ կյանքով է կապված սովորողների

Բարև, ես եմ

…Մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն, և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։ Հովհաններ Թումանյան, 1909թ․ «Մեծ ցավը» Հ․Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը իմ օրագրի ընթերցարանում է․ կարդացե՛ք հիմա