Հավաստի լինելու համար ցուցադրում ենք`
ոնց է ատամի մածուկ ստանում Աղայան Դավիթը`
որպես վեց տարեկանների համար բնագիտական ստուգատեսի առաջադրանքի կատարում:
[youtube https://www.youtube.com/watch?v=tUJMLmwRGqY]
Ինձ էլ է հանգստացնում Սոնա Կիրակոսյանի գտած այս ձևը. «Հանգստացնողներ եմ գտել ինձ համար՝ Վիսոցկի ու Բախ: Նրանք ուղեղս կարգի են բերում, մտնում են ներսս ու ամենը իրենց տեղերը դնում…»…
Ինչ լա՜վ է, որ գոնե այսպես, առցանց հանդիպեցի Վաչագան թագավորի՝ Դպրոց-պարտեզի երկրորդ դասարանի սովորողի հետ, այն էլ՝ իր ընտանիքում, իր քույր Եվայի հետ բորբոսների մասին գիտական թեզի ներկայացմանը… Ողջո՜ւյն, Մխիթարյան ընտանիք, կհանդիպե՞նք բնագիտատեխնիկական ստուգատեսի օրերին… Նմանատիպ մի թեզ կուզենա՞ր, կկարողանա՞ր ներկայացնել մեդուզաների մասին Դավիթ Բլեյանը: Դավթի հասունության այս շրջանում դա առանց օգնության կլինի՞…
Մեր չորեքթաթ ընկեր Ռոքսին:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:
Միջին դպրոցի Մարիամ Խաչանյանի Վ. Տերյանի ընթերցումներն իմ կիրակիի ուժեղ տպավորություններից են. շնորհակալ եմ, Մարիամ ու Արևիկ Ներսիսյան, փետրվար-մարտին գտեք ձևեր՝ ֆիզիկական միջավայրում հանդիպելու. Կաˊյ, այնպես վստահ եմ, որ մեր երաժշտական լաբորատորիան, ձայնագրման սրահը, փոքր դահլիճը կազմակերպիչը կդառնան բազում ընթերցողական հանդիպումների՝ տարատարիք, սովորող թե ուսուցիչ ու ծնող, ընթերցասեր մեր բարեկամ, հավաքվում ենք խմբերով ու կարդում ենք Տերյան, Չարենց, Թումանյան…
«Դպիր»-ի այս 2016-ի առաջին (101-րդ) համարին սպասում էի. չուշացավ: Սուսան Մարկոսյանին, Վանուհի Բաղմանյանին՝ առաջին ու այսպիսի՜ հրապարակման կապակցությամբ (հոդվածի նախընտրելին է) սրտանց շնորհավորում եմ, Վանուհի, կեցցեˊս, որքան օգտակար էր ինձ համար մեր այս փորձի ի մի բերման համար էական քո ներդրումը, ուսումնական կենտրոնի ղեկավարի հետ նախագծի պատասխանատուի ձեր սուսուփուս՝ ամիսների աշխատանքը… Բոլոր փորձերից ամենաարժեքավորը սեփականն է, մերը՝ բանգլադեշյանը: «Դպիր»-ը, սուրհանդակն ու իմ օրագիրը թույլ չեն տա այն թերագնահատել…
Մանկավարժական լաբորատորիայում իսկական դպիրությամբ զբաղված Յուրա Գանջալյանի ու Սոֆյա Այվազյանի հետևողականությունը 2016-ի բեկումն ապահովող որակ է. աննահանջ ու խիզախ տարի: Ուսումնական ֆլեշմոբի հեղինակային իրավունքը պիտի օր առաջ իրավական գրանցում ունենա: «Հեղինակային իրավունքի հարցերը կրթահամալիրում, մեր ուսումնահետազոտական աշխատանքում» պայմանական անունով այս նախագիծը, հարգելի Գևորգ Հակոբյան ու Վանիկ Գաբրիելյան, համարե՞նք սկսված, տասնմեկերորդցիներին արժանի մի գործ «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատեսի օրերին՝ որպես հարթակ ներկայացնելու համար:
Իմ, մեր սուրհանդակներն էլ մեդիակառավարման զարգացող ու զարգացնող գործիք դառան… Սուսան Մարկոսյանը, դպրոցների ղեկավարները, Լիլիթ Ազիզխանյանն առցանց կապով ինձ համակարգողի կարգավիճակում պահեցին. րոպեների ընթացքում, տեսեˊք, նաև հանրային հաշվետվություն դարձավ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին օրվա պատրաստության մասին այս սուրհանդակը… Հեղինակային մանկավարժության գնահատողի համար գուցե ամենասեղմ-ամբողջական-յուրահատուկ գործիքն է կրթահամալիրի տնօրենի սուրհանդակների էջը… Պատմություն էլ ունի, ոճ էլ, որքան էլ խմբային աշխատանք է՝ ոչ միայն կից իմ օրագրին, հրապարակվում է իմ բլոգից, այլև իրավունք է ստանում ինքնուրույն կյանքով ապրելու. ես ընդամենը համակարգում եմ, գործընկերներ սուրհանդակի…
Սովորում են խաղալով:
Լուսանկարները`Լուսինե Նազարյանի, Կարինե Խառատյանի:
— Վաղը դասի՞ եմ, թե՞ չէ,- հանկարծ հետաքրքրվում է Դավիթը…
— Իհարկե, վերջապես… Միասին կարթնանանք ու կգնանք՝ ես, դու մայրիկը… Նազենի կրտսերն ու Սոնան էլ մեզ կմիանան, քո բոլոր ընկերները… Ողջ սեբաստացիական աշխարհն աշխույժով կլցվի…
— Ես չեմ ուզում գնամ պարտեզ, ես… կմրսեմ. մի քանի օր առանց ինձ գնացեք…
— Բարի գիշեր,- ասում ենք Դավթին կեսգիշերին մոտ… Լիքը լավ բաներ ենք ասում, որ վերջապես պիտի քնի, մեզ հանգիստ տա…
— Բարի գիշեր չեն ասում, այլ՝ առավոտ բարի, որ առավոտը գիշերից հետո բարի գա,- փիլիսոփայում է այսպես մեր տղան…
Սա քնող չէ, քնցնող է…
— Բա որ Դավիթն իսկական ինքնաթի՜ռ տեսնի, ինչքա՜ն կուրախանա…
— Տեսել եմ, իսկական ինքնաթիռ տեսել եմ,- կարճում է մեր խոսքը:
— Չես տեսել, Դավիթ,- վրա է բերում մայրիկ Արմինեն,- որտե՞ղ ես տեսել…
— Երազում եմ տեսել իսկական ինքնաթիռ…
— Շուշան քույրիկ, դնչկալ եմ կապելու, որ ինձ չկրծես…
— Պապ, տղա ոչխարին խո՞յ են ասում…
— Պապ, վաղը նորից Նոր տարի՞ է… դրա համա՞ր բոլորը խառնվել են իրար…
Ավագ դպրոցում բրազիլացի Իզաբելը
վարում է «Ֆինանսական գրագիտություն» թեմայով պարապմունք:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Այսօր մեր տանը մեկնարկեց «Կարդում ենք Թումանյան» նախագիծը… Արմինե մայրիկ-ստուգատեսի համակարգողը Դավթի անկողնում կարդում է «Սուտլիկ որսկան»-ը, հետո՝ «Բարեկենդան»-ը, իսկ Դավիթը, ընթերցանությանը զուգահեռ մնջախաղի է բերում հեքիաթը՝ նմանակում-ցուցադրում-հուշում… Տեսարա՜ն… Ինչքա՜ն քրքջացին մեր ու տղա. ինձ այդ քրքջոցը մնաց… Երևանի խամաճիկների թատրոնում այսօր կրտսեր Նազոյի հետ մեր դիտած «Բուրատինոյի արկածները» ներկայացումը երևի ունեցավ իր ազդեցությունը… Համ էլ, Դավիթն աճում է, ինչպես էպոսում, որին այս ընթերցողական ստուգատեսում դեռ քանի՜ ձևով կհանդիպենք… Աճի գործոնը ո՞նց զանց առնես… Կամ Դավիթը Թոմ ու Ջերիի ձայնով կրկնում է Արմինեի կարդացածը, որը գնալով բարդացնում է… Երկարում ու դժվարանում են կրկնելու կտորները… Բերանացի Թումանյան…
Ինչքա՜ն բան կա գրելու, բայց օրվա գրի վերջին եմ հասել։ Քիչ տեղ մնաց քսաներկուամյա նկարիչ Նարեկ Բարսեղյանի, նրա առաջին անհատական ցուցադրությանն արձագանքելու համար… «Կտավները շատ չեն քանակով՝ 10-ը, բայց շատ մեծ են չափսերով: Իմ դիմանկարներում բոլոր մարդիկ մուրացկաններ են: Ուղղակի ամեն մեկն այս աշխարհում մուրում է յուրովի: Իսկ ես չեմ ուզում լինել այդպիսին, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ Հայաստանում կա մի տղա, ով դեռ չի հանձնվել: Ես երազող տեսակ եմ ու վստահ, որ կհասնեմ բարձունքներին, որոնց համար պայքարում եմ: Դա էլ իմ պայքարն է»,- ասում է «ոչ հասարակ մարդը, ով կոչված է սուրբ լինելու»: Եթե ոչ հիմա, այս տարիքում, էլ ե՞րբ. սարեր շուռ տալու ժամանակն է Նարեկի՝ ինչքա՜ն էլ ուժ ունի… Բրավո, Նարեկ, առա՜ջ…
Օրագրի ընթերցարան
- Դամասկոսում (Սիրիա) կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 45-ի
- Քրդական պետության ստեղծման հնարավորությունն իրականություն է դառնում
- Երիտասարդացնող 13 մթերք
- Էրդողանն անկանխատեսելի է և կարող է Սիրիա ներխուժել
- Ինչպես է կոճապղպեղն ազդում օրգանիզմի վրա
- Կույրերի համար հատուկ գլխարկ-ուղեկցորդ է ստեղծվել
- «Ղումարբազ» Հայաստան
- Լավագույն բաղադրատոմսերը՝ դետոքսիկացիայի համար
- Վենետիկի հայտնի կառնավալն առաջին անգամ անցկացվում է առանց դիմակների
- Տպավորիչ արխիվային լուսանկարներ
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 570