Նույն 4-ի և 5-ի արանքը՝ գիշերվա թե առտու, նո՞ւյն՝ արդեն վաթսունը գլորած բլոգավար Տիարը, նույն օրագիր-ինքնագի՞րը… Դադար եղա՞վ որ… Աշխատանք է՝ իր ռեժիմով անդադրում, հենց ծուլացար, պըրծ… Ուզում ես՝ գրի, չես ուզում՝ մի՛ գրի (կարծես հորս համար ես գրում՝ կասի բոլոր ժամանակաների չընթերցողը), ինքդ քո համար ես անում, ինչպես և Բանգլադեշում-Հայաստանում, նրանցից տարածվող աշխարհում՝ քո գործը: Ես սա գիտեմ ու… շարունակում եմ՝ թվով 443-րդ իմ գիրը:

Ընտրությամբ գործունեությունը 4-5-րդ դասարանում։

2015-ի ամառային շինարարական-բարելավման աշխատանքների կիսատը (անավարտ պռատը) ինձ նկատելի նյարդայնացնում է. թաքուն հույս ունեի, որ դպրոցների, ուսումնական կենտրոնների-ծառայությունների ղեկավարներն այդ ցանկը կլրացնեին, կոգևորվեին, կկազմակերպվեինք մեծով-պստիկով ու օր առաջ, մինչև սեպտեմբերի 21-ը, կփակեինք մեր թափանցիկ ու հետաքրքիր, շարունակական փոփոխությունների 2015-ի ամառային էջը՝ հրապարակված կրթական նորամուտների… Ցավոք, կա նաև մեզանում իշխող այլ մոտեցում, որ արտահայտվի-չարտահայտվի, հրես, լավ էլ դրսևորվում է ցցուն, ինձ զայրացնում՝ հունից հանելու չափ… Է՛լ հանգստյան շաբաթ-կիրակի, է՛լ հիվանդ քեռակին… ավարտենք գործերը բոլոր, նոր բացումը կանե՞նք… Այդպե՞ս… Եթե այդպես, չպիտի սկսվեր ո՛չ Նոր դպրոցի պարտեզի, ո՛չ Գեղարվեստի նորացման ողջ գործը, էլ չեմ ասում՝ արշավախմբային-հայրենագիտական կենտրոնի ու հեծանվային ակումբի… Հլը տեսնեմ՝ էս թսթսով ու մորս ասած «ղմիշով» ով ինչպե՛ս է ավարտելու ուսումնական հանրակրթական ձիասպորտային շինարարությունը՝ իր գոմով-մանեժով, իսկական մարզական ձիերով… Ես՝ Դավիթ Բլեյանի ասած՝ Սեբաստացի Տիարս, կասեմ ու խելոք-թափով կանցնեմ գործի:

Ընտրությամբ գործունեություն
բնագիտության լաբորատորիայում

Անշուշտ, կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի… Վերնագիրը ես վերցրել եմ 2000թ-ին Նուբարաշենի կլոր բերդում արված Կոմիտասի իմ գրառումներից… Դուք շարունակությունը լսեք. «Բայց և այնպես, պղտորվելուց հետո…» Բա՜, Վարդապետ հայոց…

Մեր ապագան ու փրկության միակ ուղին
Ըստ Կոմիտասի «Իսկական ժամանակն է հայի՝ մարդկության պետք անհատ լինելը ցույց տալու համար ցուցանել իր ստեղծագործող ուժը». ես այստեղ եմ տեսնում մեր ապագան ու փրկության միակ ուղին… Մենք երեսուն տարի Բանգլադեշում աշխատել ենք Կոմիտաս վարդապետի ձևակերպած այս պատգամո՞վ՝ հանուն յուրաքանչյուր սեբաստացու և նրա Հայաստանի Հանրապետության… Մոբիլ-ստեղծական-անընդհատ. մեր կրթական ծրագիրն այսօր իր անվամբ Կոմիտասի նշած «հայի ապագայի ու փրկության միակ ուղի՞ն» է. հարցնում եմ:

Կրթահամալիրի 2015-16 ուստարվա օրացույցով որոշված «Բարձունքի նվաճում», «Կոմիտասյան օրեր», «Աշնանային ստեղծագործական հավաք» նախագծերի մեկտեղումը իրեն-իրեն չի ստացվել, զարգացումն է մեր կրթական ծրագրի: Կա՞ մեր մեջ երգ, ու Կոմիտասի երգո՞վ ենք մենք անցնում-անցնելու՝ դեպի բարձունքներ մեր հայրենագիտական ճամփան, հարցնում եմ: Կոմիտասի երգով նվաճենք 2015-ի սեպտեմբերյան, 2015-2016 ուստարվա անձնական հաջողությունների բնագծերը… Բնական մի վիճակ…

Մանկավարժության հայտնի դևերի՝ տափակության, մեխանիկականության, սահմանափակության դեմ գործուն պայքարը մեզ հանգիստ պիտի չթողնի, թե չէ «անճարը կուտի բանջարը»… Բոլոր ժամանակներում ու բոլոր սերունդներին  նստել-լռել-լսելու օրինականցված պահանջով, իր չիմացածը (զուբրիտ արածը, իր դոգմաները) «դաս» տալու առաքելության ախտով վարակված այս կրթական համակարգից կմնա մի ելք՝ դասից փախչելը, մարդու ժամանակի մսխումը… Ես մի դեղամիջոց գիտեմ դրանից՝   ստեղծական աշխատանքը սովորողի և ուսուցչի. պետական կրթական ծրագրին մեր այլընտրանքի հիմքում՝ ուսուցչի հետազոտական, ինքնուրույն որոնողական գործունեությունը հետևողական պարտադրելը… Այստեղ է, ահա, որ լրացուցիչ կրթությունը՝ իր նախագծային ուսուցմամբ, սովորողի ազատ ընտրությամբ գործունեության խթանումը նոր ձևերով ու նոր բովանդակությամբ յուրաքանչյուր ուսուցչի համար պիտի դառնան իր վճարովի ուսումնական ծանրաբեռնվածության, գոնե, քառորդ մասը… Այոˊ, շաբաթական 16 ժամը հաստատությունն է տալիս՝ լրիվ աշխատաժամանակի դեպքում, իսկ 4-ից 6 ժամի չափով քո աշխատանքը դու պիտի ստեղծես… Սրան ավելացրեք լրացուցիչ կրթության մեր կենտրոնների կոչումին վերադառնալը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության գերմանացի հյուրերի այցը կրթահամալիր:
Լուսնակարները՝ Մարինե Մկրտչյանի:

«…Հայաստանն իրական անկախ պիտի լինի, անկախության մաս է կազմում հայ-թուրքական սահմանի բացումը: Թուրքիան էական դերակատար է. Թուրքիայի սահմանը փակ է, ու սահմանին կանգնած են ռուս զինվորները, եթե…»։ Պիտի կարդալ ևˊ Չեմ Էոզդեմիրի հայտնի ելույթը Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ի առիթով, ևˊ 2015-ի մայիսի 15-ի «Ազգ»-ի այս հարցազրույցը… Սա հայացք է սահմանից այն կողմ՝ մի կողմից՝ ազգությամբ թուրք, մյուս կողմից՝ չերքեզ Գերմանիայի 49-ամյա պատգամավորի…

Իսկ ես շարունակում եմ Հրանտ Դինք կարդալ ու պատրաստվել Ստամբուլում նրա ընտանիքի, նրա ընկերների, նրա Թուրքիայի հետ հանդիպմանը… Մարի Գաբանյան, մեր գրադարանում կա՞ այս գիրքը…

Միջին դպրոցի հերթապահ դասարան:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#443

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ կենդանի լինելուց զատ լինելու ուրիշ կերպ չկա…

Googl-ը թողարկել է արտակարգ իրավիճակներում մերձավորներին փնտրելու համար նախատեսված հավելված… Հայերենախառն անգլերենով մեր հոգատար հայրենակից երիտասարդ Վահագնը՝ Համբուրգից, դիմում-խոսում-քննարկում-շնորհակալ էր լինում իր Google-ջանին՝ չմոլորվելու համար ու ժամանակին մեզ Համբուրգի հյուրատնից իր

Առանց ընկնելու ինչպե՞ս թռչել սովորես…

Իմացա՞ք, մեր շրջանավարտ Էդգարը Հակոբյան, որ Բ-4 թաղամասի բարձրահարկի հայրական բնակարանը թողել է եղբորը, մոտակայքում, քար ու քռի մեջ իր դաշտի ծաղիկ Մարիամի հետ ընտանեկան օջախ է հիմնում մեր աչքի առաջ, «Սեբաստացի»

Խաղաղարարներ, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ…

— Տիա՛ր, մի՛ գնացեք, սպասե՛ք ուրախացնեմ ձեզ՝ նոր․․․ Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանից Դավիթ Բլեյանի խմբի 5 տարեկան Վարդուհին է ինձ ձայնում՝ տրանզիտով լողափ մտածիս, որ չհասցնեմ վշտանալ… երեկվա պես։ Սպասում եմ,